Copy SMS

Հետաքրքիր փաստեր Էյֆելյան աշտարակի մասին

Հետաքրքիր փաստեր Էյֆելյան աշտարակի մասին - աշտարակ, հետաքրքիր, փաստ

Փաստ  1. 
Ֆրանսիացի հանճարեղ  ինժեներ Գուստաֆ Էյֆելն իր աշտարակը ստեղծելիս չէր էլ կարող պատկերացնել, որ այն կգոյատևի 100 տարի։ Ի սկզբանե նախագիծը հաշվարկված էր 20 տարվա համար և կառուցվել է բացառապես որպես Համաշխարհային Ցուցահանդեսի նմուշ։  Մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից  հաղթել է Էյֆելի նախագիծը, ում վրա էլ դրվել է Էյֆելյան աշտարակի կառուցման պատասխանատվությունը

Փաստ  №2. 
Աշտարակի պաշտոնական բացման պահին այն աշխարհի ամենաբարձր կառույցն էր։ Աշտարակի բարձրությունը 324 մետր է։ Միայն 41 տարի հետո այդ կոչումը վիճարկում է «Կրայսլեր» երկնաքերը։


Փաստ №3. 
Էֆելյան  աշտարակը կառուցվել է բարձր որակի պուդլինգային երկաթից։ Շինարարության ժամանակ օգտագործվել է 9441 տոննա եռակցող երկաթ։ Աշտարակը ստեղծելու համար  անհրաժեշտ է եղել միացնել ընդհանուր առմամբ 18038  մաս եռակցման երկաթ։

Փաստ №4. 
Չնայած շինարարության վիթխարի բարձրությանը՝ մահացել է միայն մեկ բանվոր։
 
Փաստ  №5. 
Ստեղծման պահից սկսած աշտարակից մշտապես թռիչքներ են իրականացվում, իսկ 2010 թվականին համաշխարհային ռեկորդ է սահմանվել․ Թայ Կրիսը Թյֆելյան աշտարակի երկրորդ հարկից անվիկավոր չմուշքներով  խելահեղ թռիչք է կատարել ։

Փաստ  №6. 
1912 թվականին, մի գյուտարար հետաքրքիր  օդապարիկ-վերարկու է հորինում, և որոշում է այն փորձարկել։  Նա բարձրանում է երրորդ հարկ, թռնում և մահանում։

Փաստ 
№7. 
Չնայաժ տեխնիկական առաջընթացին, աշտարակը մինչ այժմ ներկում են սովորական վրձինների օգնությամբ։ Հետաքրքիր , բայց փաստ․ աշտարակը ներկված է միանգամից բրոնզի երեք երանգներով  (ներքևից մուգից սկսած,մինչև վերևի բացը)։ Ներկը թարմացնում են յուրաքանչյուր յոթ տարին մեկ անգամ։
 
Փաստ №8. 

Էյֆելյան աշտարակի վրա գտնվում են ռեստորաններ, որոնք տեղակայված են առաջին և երկրորդ հարկերում։ Առաջին հարթակի ռեստորանը գտնվում է 95 մետր բարձրության վրա և նայում է Սենա գետին։ Երկրորդ հարթակի ռեստորանը կոչվում է «ժյուլ Վեռն», այնտեղ հաճախելու համար անհրաժեշտ է նախօրոք ռեզերվել։

Փաստ 
№9. 
Պատերազմի ժամանակ Փարիզը գերմանացի օկուպանտներին հանձնելուց առաջ ֆրանսիացիները կոտրում են աշտարակի վերելակը, որպեսզի նվաճողները չկարողանան հիանալ պարտված քաղաքի տեսքով։ Սակայն թշնամիներին դա չխանգարեց, իսկ Հիտլերն անձամբ աշտարակի գագաթը բարձրացավ ոտքով։

Փաստ №10. 

Աշխարհում կառուցվել են աշտարակի փոքրացված բազմաթիվ տարբերակներ։ Իրենց փոքր Էյֆելյան աշտարակներն ունեն լաս Վեգասը, Կոպենհագենը, Վարնան, Վիետնամը և այլ քաղաքներ։

Փաստ №11. 
1925-ից 1934 թվականներին աշտարակի չորս կողմը փակցվել են Citroën ընկերության գովազդային վահանակները։ Այն ժամանակ դա ամենամեծ արտաքին գովազդն էր։

Փաստ №12.

Աշտարակի հեղինակ Գուստաֆ Էյֆելը  կորպուսի վրա դրոշմել է 72  հայտնի հայրենակից- գիտնականների անունները։

Փաստ №13. 
1920 թվականին խաբեբա Վիկտոր Լյուստիգը փորձում է աշտարակը վաճառել մետաղի ջարդոն հավաքող մի ֆիրմայի։ 

Փաստ
 №14. 
Այժմ աշտարակը պաշտոնապես պատկանում է քաղաքին։ Իր գոյության 83 տարիների ընթացքում այն ավելի քան 20 անգամ վաճառվել է , ընդ որում, երկու անգամ որպես մետաղի ջարդոն։

Հետաքրքիր փաստ որպես ի լրացում
Գուստավ Էյֆելը 1885 թվականի ստեղծել է Ազատության Արձանի ներքին կառուցվածքը։

HaS
3

0

4285