Copy SMS

Հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի մասին

Հետաքրքիր փաստեր մարդու օրգանիզմի մասին - օրգանիզմ, խորհուրդ, հետաքրքիր

• Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 14 աստիճանի 10 բջիջներ:
• Օրգանիզմի 60%-ը բաղկացած է ջրից: Այն տեղաբաշխված է անհաշասարաչափ.
ճարպային հյուսվածքներում - 20%,
ոսկորներում - 25%,
լյարդում - 70%,
մկաններում - 75%,
արյան մեջ - 80% ,
ուղեղում – նրա կշիռի 85%-ը ջուր է:
• Մարդու արյունատար անոթների ընդհանուր երկարությունը մոտավորապես 100000կմ է:
Հանգիստ վիճակում արյունը բաշխվում է հետևյալ կերպ.
25% - մկաններում,
25% - երիկամներում,
15% - աղիքային պատերի անոթներում,
10% - լյարդում,
8% - ուղեղում,
4% - սրտի պսակաձև անոթներում,
13%- թոքերի անոթներում և այլ օրգաններում.
• Յուրաքանչյուր էրիտրոցիտ պարունակում է շուրջ 270 միլիոն մոլեկուլ հեմոգլոբին:
• Արյան բջիջներն անընդհատ մահանում են և փոխարինվում նորերով: Էրիտրոցիտը գոյատևում է 90 - 125 օր, լեյկոցիտը՝ մի քանի ժամից մինչև մեկ շաբաթ:
• Մեծահասակի մոտ յուրաքանչյուր ժամում մահանում է 1 միլիարդ էրիտրոցիտ, 5 միլիարդ լեյկոցիտ, 2 միլիարդ տրոմբոցիտ: Նրանց փոխարինող են գալիս ոսկրածուծում և փայցաղում արտադրված նոր բջիջներ: Օրվա ընթացքում փոխարինվում է մոտ 25 գրամ արյուն:
• Մեծահասակի ոսկրածուծը փափուկ զանգված է, որը լցնում է որոշ ոսկորների ներքին խոռոչը և միջինը կշռում է 2600 գրամ:
• Կյանքի 70 տարիների ընթացքում նա տալիս է 650կգ էրիտրոցիտ և 1 տոննա լեյկոցիտ:
• Հանգիստ վիճակում մարդն օրական օգտագործում է 400– 500 լիտր թթվածին՝ մեկ րոպեում կատարելով 12 - 20 ներշնչում և արտաշնչում: Համեմատության համար, նշենք, որ ձիու շնչառության հաճախականությունը մեկ րոպեում 12 շնչառական շարժում է, մկներինը՝ 60, դեղձանիկինը՝ 108:
• Գարնանը շնչառության միջին հաճախականությունը մեկ երրորդով ավելի բարձր է, քան աշնանը:
• Մեծահասակի սիրտը մեկ օրում փոխադրում է շուրջ 10000 լիտր արյուն: Մեկ հարվածի ժամանակ մայր շնչերակ է լցվում մոտ 130 միլիլիտր արյուն: Հանգիստ վիճակում նորմալ զարկերակը մեկ րոպեում կատարում է 60 - 80 զարկ, ընդ որում, կանանց սիրտը բաբախում է 6 – 8 զարկով ավելի, քան տղամարդկանցը: Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում զարկերակը կարող է մեկ րոպեում բաբախել մինչև 200 և ավելի անգամ: Համեմատության համար, նշենք, որ փղի զարկերակի հաճախականությունը մեկ րոպեում 20 զարկ է, ցուլինը՝ 25, գորտինը՝ 30, ճագարինը՝ 200, մկանը՝ 500:
• Երեսուն տարեկանից հետո, մարդու օրգանիզմում ամեն օր մահանում են 30 – 50 հազար նյարդային բջիջներ: Կրճատվում է ուղեղի հիմնական չափսը: Տարիքի հետ ուղեղը ոչ միայն կորցնում է քաշը, այլև փոխում է ձևը. տափակում է: Տղամարդկանց ուղեղի քաշը առավելագույնի է հասնում 20 - 29 տարեկանում, կանանցը՝ 15 – 19:
• Մարդու մաշկի մակերևույթը միջինը շուրջ 2 ք/մ է:
• Մեկ րոպեում մաշկի միջով անցնում է 460 միլիլիտր արյուն:
• Մաշկում ցրված է ցրտի 250 հազար ռեցեպտոր, ջերմության 30 հազար ռեցեպտոր, 1 միլիոն ցավի վերջավորություն, կես միլիոն շոշափելիքի ռեցեպտոր և 3 միլիոն քրտնարտադրության գեղձ:
• Գլխի մազերի միջին քանակը.
շիկահեր - 140000,
սևահեր - 102000,
շագանակահեր - 109000,
կարմրահեր- 88000:
• Մարմնի մազերի ընդհանուր քանակը, բացի գլխից, կազմում է շուրջ 20 հազար:
• Աշխարհում ամենափոքր կինը համարվում է Լյուչիա Զարատեն (1864- 1890): Ծնվելու պահին երեխայի հասակը կազմել է 17 սմ: Լյուչիան աճել է մինչև 43սմ՝ ունենալով 2,2 կգ քաշ:
• Հաշվարկված է, որ մարդն իր ամբողջ կյանքում սպառում է 2,5 տոննա սպիտակուցներ, 1.3 տոննա յուղ, 17.5 տոննա ածխաջրեր և 75 տոննա ջուր:
• 15 գրամը գերազանցող ադրենալինը կբավականացնի երկրագնդի բոլոր մարդկանց:
• Մեկ օրում մարդն այնքան ջերմություն է արձակում, որը կբավականացնի 33 լիտր սառցե ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի:

  • Vard7
    2013-04-12 07:22:05
    • Մեկ օրում մարդն այնքան ջերմություն է արձակում, որը կբավականացնի 33 լիտր սառցե ջուրը հասցնել եռման ջերմաստիճանի: :O