Copy SMS

Անտարբերություն

Անտարբերություն - տխուր, անտարբերությունԱնտարբերությունը խոցում է,վիրավորում,սպանում և ջնջում,անէացնում է ամեն ինչ:

Անտարբերությունը սկիզբն է մի դատարկ աշխարհի:Երբ սերը դեռ չեր ծնվել,անտարբերությունը տիրում էր աշխարհին,իսկ երբ սերը մահացավ,անտարբերությունը կրկին գլուխ բարձրացրեց:Միթե անտարբերությունը չէ սկիզբն ու վերջն աշխարհի:

Փորձիր ուշադիր լինել շրջապատիդ հանդեպ և կտեսնես ‘ինչպես կծաղկի այն:Թոշնած ծաղիկն անգամ կվարակենդանանա քո խնամքից:

Իսկ մարդը,նա էլ ունի քո ուշադրության կարիքը,նա սպսում է,որ դու ձեռք մեկնես նրան և բարձրացնես‘մխիթարելով,որ ամեն ինչ լավ կլինի:

Արհամարհի’ր...ասում ենք‘հաճախ նաև առանց լավ մտածելու:Իսկ այդ բառը անտարբերության կոչ է անում:


Դաժանությունը,ատելությունը և չարությունը անգամ համարվում են ինչ որ զգացումներ,իսկ անտարբերությունը....ինչ է այն,եթե ոչ կյանքիդ վերջին ցանկությունը‘անտարբեր լինել ամեն ինչի հանդեպ:Անտարբերությունից են սկիզբ առնում ատելության առաջին ծիլերը:Հաճախակի կրկնվող կռիվները անտարբերության առաջին նշաններն են:Երբ դրանք սովորական են դառնում,այդ ժամանակ անգամ ատելությունն ես շատ համարում:Ուրեմն կարելի է եզրակացնել,որ անտարբերությունից ծնվում է ատելությունը,իսկ մեծ ատելությունը հանգեցնում է քար անտարբերության,իսկ դրանից այն կողմ աշխարհ չկա:Համբերությանդ բաժակը լցվելուց հետո էլ,երբ անցնում է նյարդայնություբդ,քեզ մնում է մի դատարկություն‘անտարբերությունն է:

Իսկ տարբերությունը:Շատ հաճախ պետք է նաև տարբերություն գտնել կարողանանք,տարբերություն չարի և բարու,վոհի և ստորի,բարձրի և ցածրի միջև:Իսկ այդ տարբերությունը գտնելու ժամանակ էլ պետք չէ կանգ առնենք անտարբերության վրա:

Եվ սկսում ենք վախենալ,որ մի օր անտարբերությունը կհաղթի մեզ:Այո,վախենում ենք...Եվ թող ոչ ոք չպարծենա,որ կյանքում ոչնչից չի վախենում:Այդպիսի մարդ չկա,բոլորն են ինչ որ բանից  վախենում:Պարզապես ոմանք դա թաքցնում են,ոմանք էլ չեն գիտակցում իրենց վախերը:

Չեմ ուզում անտարբերության հերթական զոհը լինել:

Հիմա նստած եմ ու անթարթ նայում եմ մի կետի,ինքս էլ չգիտեմ,էե ինչու...ոչինչ չեմ զգում ու չեմ էլ մտածում:Անտարբերություն......հաստատ դա չեմ ցանկանում...

Երեխեք ջան ինչ եմ ուզում ասեմ,որ կյանքում ոչ մեկին չարհամարհեք,ապրեք միշտ ուրախ...Ու չեմ էլ ցանկանում,որ դուք լինեք արհամարհված: 

Անտարբերություն - տխուր, անտարբերությունԵթե սխալ ունենամ,կներեք:

2

4

3267

  • :( :( :( :( :( :( :( :( :( :(
  • Я без ума! ^_^
    2013-04-28 21:27:39
    :( Երեխեք ջան ինչ եմ ուզում ասեմ,որ կյանքում ոչ մեկին չարհամարհեք,ապրեք միշտ ուրախ...Ու չեմ էլ ցանկանում,որ դուք լինեք արհամարհված: (լավ)
  • ըֆցյ
    2016-11-13 20:13:08
    Երեխեք ջան ինչ եմ ուզում ասեմ,որ կյանքում ոչ մեկին չարհամարհեք,ապրեք միշտ ուրախ...Ու չեմ էլ ցանկանում,որ դուք լինեք արհամարհված: