Copy SMS

Խնդիրներ...


Խնդիրներ... - հետաքրքիր, խնդիր, հանելուկ,

1.1,3,4,6 թվերի միջոցով ստանալ 24` օգտագործելով գործողության նշաններ, ինչպես նաև փակագծեր: Թվերի հերթականությունը տրված չէ:


2.Ասում են Լյուդովիկոս 14-րդը հրամայում էր իր պալատականներին իր քնելուց առաջ քարեր նետել պալատի բակի ավազանը: Ինչու՞:


Խնդիրներ... - հետաքրքիր, խնդիր, հանելուկ,


3.1997թ. Մայիսի դրությամբ Լա-Մանշը լողալով փորձել են անցնել 4412 մարդ, որոնցից 505-ը հասել է իր նպատակին: Ըստ Գինեսի ռեկորդների գրքի` Լա-Մանշը ամենաարագը անցել է ֆրանսիացի զինվոր Ժան Մարի Սալետտին 1815թ.: Սակայն նրա ռեկորդը չէր կարող գրանցվել: Ի՞նչ պատճառով:


4.Մի դասագրքում նկարված է երեխա, որը գնում է դպրոց:Նրա ետևից քայլում են առյուծը, բորենին, գետաձին, դոդոշը: Շարքի շարունակությունը գրքում չէր տեղավորվել: Ի՞նչ էր սովորում այդ օրը երեխան:


5.Մի անգամ կինը տեսավ, թե ինչպես է իր ամուսինը պատրաստվում կարել կոստյումի կոճակը: Մի հայացք ձգելով ամուսնու վրա, նա ասաց, որ մատնոցը չի դրել այն մատին, որին պետք է: _ Գիտեմ, _ պատասխանեց ամուսինը, _ մատնոցը պետք է լինի …


Դե ապա Ձեզ տեսնեմ .Խնդիրներ... - հետաքրքիր, խնդիր, հանելուկ,

4

26

1295