Copy SMS

Անկեղծ ասած



 

Անկեղծ ասած - բանաստեղծություն, Սևակ


  Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, 
Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել եւ օգնել եմ. 
Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, 
Վատըդ թողած՝ լավըդ թվել, 
Հավատացրել, հավատացել, 
Թե իմ առաջ դուռ ես բացել՝ 
Չտեսնըված, չեղած մի դուռ: 
Սակայն ի՞նչ եմ ես ստացել 
Այդ ամենին ի տրիտուր: 
Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, եւ ոչ էլ կար: 
Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, 
Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար: 
Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել: 
Ճիշտ ճամփից ես միայն շեղել: 
Սուտ խոստումով կապել ես ինձ, 
Մանկան նման խաբել ես ինձ, 
Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ: 
Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել, 
Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ: 
Անկեղծ ասած՝ քո տվածից ես հոգնել եմ: 
Ինքդ գիտես՝ որքան ձգտել ու տքնել եմ, 
Որ դու... որ դու նման լինես իմ երազին: 
Իսկ դու գիտե՞ս՝ ի՛նչ դուրս եկավ. 
“Տղան հասավ իր մուրազին, 
Դուք էլ հասնեք ձեր մուրազին”: 
Հեքիաթն, այո, միտքըս ընկավ... 
Դու՝ հեքիաթում հրաշք աղջիկ. 
Այնինչ կյանքում՝ ինչ-որ... չղջիկ, 
Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է... 
Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը: 
Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում, 
Մե՜կ է հիմա: 
Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր, 
Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում, 
Ցած է ընկնում երեք խնձոր- 
Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, 
Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր 
Հիմարաբար սպասողին... 
Անկեղծ ասած՝ հեքիաթներից”

17

16

873

  • ՄԱՐԻԱ
    2013-04-19 21:34:55
    Անկեղծ ասած՝ հեքիաթներից” եմ ես հոգնել ու երազելուց :(
  • ԳԺ{UK} SHUSH{OK}
    2013-04-19 21:37:07
    համամիտ եմ :( :( :( :( :( :( :( բայց ես հավատում եմ ամեն ինչ լավա լինելու :) :) :) :) :) :) :) :) :)
  • ♥ϯRetreaT♥ϯ
    2013-04-20 10:35:38
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • FCB fanatuhi
    2013-04-20 13:53:59
    Ցած է ընկնում երեք խնձոր- Մեկ՝ ասողին, Մեկ՝ լսողին, Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր Հիմարաբար սպասողին... Անկեղծ ասած՝ հեքիաթներից”
  • ԳԺ{UK} SHUSH{OK}
    2013-04-20 13:59:19
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • SoFi....((
    2013-04-20 14:01:38
    Սևակ....Ոնց եմ սիրում ես իրան.... (գինի) Հայ մեծ հանճար...Անմահ են և ինքը,և իր ստեղծագործությունները. (ծաղիկ)
  • ԳԺ{UK} SHUSH{OK}
    2013-04-20 14:08:14
    ՀԱՄԱՄԻՏ ԵՄ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ԽՈՍՔԵՐ ՉԿԱՆ ԻՐԱՐ ՆԿԱՐԱԳՐԵԼՈՒ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Disappear
    2013-04-20 14:08:55
    Ատում եմ ձյունը՝
    Թե նա տեղում է ամառվա կեսին,
    Եվ մահն եմ ատում՝
    Թե հյուր է գալիս աղջըկատեսին,
    Մահից ոչ պակաս՝
    Եվ այն քողարկված մենատնտեսին,-
    Նրան ու նրա՜նց,
    Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
    Իրենց պետք եկած գերանի համար,
    Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
    Մի բուռ չհասած ծիրանի համար.
    Ովքեր համայնքի ծովից են խոսում,
    Բայց դեպի իրենց լճակն են հոսում...
    Ատում եմ նաև այն խելոք սուսիկ-փուսիկությունը,
    Որտեղ դջվար է տարբերել անգամ երեսն աստառից,
    Եվ այն հարկադի'ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը
    Որ ստացվում է... ցած առաստաղից:
    Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
    Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
    Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում...
    Ա'յն գործն եմ ատում,
    Որ ոչ թե գործ է, այլ ծանր հանցանք,
    Ա'յն փորձն եմ ատում,
    Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք
    ,
    Ա'յն դավանանքը,
    Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
    Գլխացավանքը,
    Որ փոխարկվում է սուր գլխացավի...
    Խավարն եմ ատում, եթե խավարում
    Ո'չ միտք է ծնվում, և ո'չ էլ զավակ:
    Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,
    Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք...
    Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
    Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
    Ասե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,
    Որ նյութ է սարքում,
    Ոչ թե հավաքում:
    Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,
    Որ միշտ ապրում է... իր հայրենիքում...
    Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
    Ես չգիտեի...
    • Disappear
      2013-04-20 14:09:39
      Կրկին Սևակ
  • ԳԺ{UK} SHUSH{OK}
    2013-04-20 14:11:10
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ԵՍ ԾԱՆՈԹ ՉԷԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆԸ ԿԱՐԴԱՑԻ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՇԱՏ ԼԱՎՆԱ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Disappear
      2013-04-20 14:12:49
      Սևակը շատ լավ բանաստեղծություններ ունի,որոնք էտքան էլ ծանոթ չեն
  • sssooo
    2013-04-20 14:15:36
    սիրածս բանաստեղծություննա
  • ԳԺ{UK} SHUSH{OK}
    2013-04-20 14:16:05
    ես մոտավորապես 1 տարի ա ինչ ուսումնասիրում եմ Սևակ իրան շատ եմ սիրում բայց շատ բաներ կան որ չգիտեմ :'( :'( :'( :'( :'(
  • LIAN
    2013-04-20 14:17:14
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ.....................
  • ԳԺ{UK} SHUSH{OK}
    2013-04-21 11:41:24
    :'( :'( :'( :'( :'(