Նոր կյանք սկսելու համար երբեք էլ ուշ չէ: Երբ սխալներ ես գործում, մտածում ես, որ շատ վատ մարդ ես, բայց ոչ...Ուղղակի պետք է մոռանաս սխալներդ և հիշես միայն դրանից քաղած քո դասերը և օգտագործես դա սկսած նոր կյանքում: Ուղղակի պետք է այդ նոր կյանքում չհավատաս բոլորին միանգամից, ուղղակի սառը դատես ու անտարբեր լինես այն հարցերի շուրջ, որոնք առաջ քեզ դրդել են սխալի: Այժմ մոռացիր այդ ամենը, բացիր կյանքիդ նոր էջ և ահա ձմեռն ու առաջին ձյունն էլ քեզ կօգնեն ամեն ինչ նորից սկսելու համար: Դժվար է, իհարկե, մոռանալ այն, ինչ անցյալում եղել է և եթե մոռանաս էլ, դա կնշանակի, որ չես ապրել երբևէ: Խելացի եղիր, սկսիր ամեն ինչ նորից: Դժվար չէ: Ուղղակի լսիր այն, ինչ կողքից են քեզ ասում և հիմնականում լսիր ծնողներիդ, եղբայրներիդ, քույրերիդ: Մոռացիր ամեն ինչ, թող անցյալում բոլոր սխալները, այն ամենը, ինչ քեզ ստիպել են տխրել, լաց լինել...Չկրկնես դրանք...Մոռացիր....Արա այն ամենը, ինչ քեզ դուր է գալիս, սակայն եթե դրան դեմ չեն ծնողներդ, ամոթդ, օրենքը ու որ ամենակարևորն է` Աստվածաշունչը: Նոր կյանքդ սկսիր Աստծուն հավատալով, նրա մոտ վերադարձիր, մի մոռացիր աղոթել, անգամ եթե քեզ մոտ ամեն ինչ լավ է: Եթե Աստծուց խնդրում ես մի բան, բայց ստանում մեկ ուրիշը, ՎՍՏԱՀԻՐ։ Համոզված եղիր, որ Նա միշտ կտա քեզ այն ամենը, ինչի կարիքը որ ունես, ճիշտ ժամանակին։ Նրա ճանապարհները ԼԱՎԱԳՈՒՅՆՆ են, եթե նույնիսկ դրանք մեզ սխալ են թվում։ Այսօրվա ՓՈՒՇԸ վաղվա ԾԱՂԻԿՆ է։ Այնպես որ հավատա, որ այն բոլոր սխալներդ, որ անցյալում արել ես, անգամ եթե դրանից մեկ օր է անցել, քո լավի համար են, ավելի լավ, ճիշտ մարդ դառնալու համար են: Ուղղակի դրանք կրկնել չի կարելի: Բացիր աչքերդ, բավական է լաց լինես....Հասկանում եմ, որ դժվար է, բայց ժպտա...Ժպտա, որովհետև դու շատ գեղեցիկ ես, դեռ կհանդիպես մեկին, ով քեզ անկեղծ կսիրի ու քեզ կապացուցի դա և կծիծաղես, հիշելով, որ այսօր լաց ես եղել որևէ մեկի պատճառով, ով քեզ հետ ուղղակի ժամանակ է անցկացրել: Ամեն ինչ դեռ առջևում է: Սկսիր նոր կյանք. լսիր ծնողներիդ, եղբայրներիդ, քույրերիդ...Յուրաքանչյուր քայլումդ ուշադիր եղիր ու երկար մտածիր: Դու ավելի լավ գիտես, թե ինչ սխալներ ես արել, ուրեմն մի կրկնիր դրանք...Ու կապ չունի քանի անգամ ես նույն սխալը կրկնել կամ քանի տարեկան ես: Սկսիր ամեն ինչ մաքուր էջից...Բարի գալուստ նոր կյանք...
Ուղղակի պետք է մոռանաս սխալներդ և հիշես միայն դրանից քաղած քո դասերը և օգտագործես դա սկսած նոր կյանքում: (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
Mariam95
2013-04-19 19:22:22Lunatikジ↘❤™
2013-04-24 13:22:31......
2013-04-20 08:53:20Lunatikジ↘❤™
2013-04-24 13:22:22ԳԺ{UK} SHUSH{OK}
2013-04-21 17:32:01Lunatikジ↘❤™
2013-04-24 13:22:17Mery
2013-05-05 19:27:26↘♥↙ Ու մի Oր ես EL EրջAնիK կLիNեM ↘♥↙
2013-05-20 14:34:26i\'m fan of Madrid ...Lian
2013-05-05 19:31:15↘♥↙ Ու մի Oր ես EL EրջAնիK կLիNեM ↘♥↙
2013-05-20 14:34:43