Copy SMS

Պարույր Սևակ

Հանճարը հենց նրանով է հանճար, որ երբ կարդում ես նրա ստեղծագործությունը՝ քեզ թվում է թե դու ես գրել, քեզ թվում է թե ամեն մի բառը, ամեն մի վանկը քո սրտից է պոկված, քո ցավով շաղախված: Պարույր Սևակի «Դու ես մեղավոր» բանաստեղծությունը հենց այն է, որ ինձ թվում է իմ սրտից է պոկված: Այդքան հոգեհարազատ… Նույնիսկ ես չէի կարող արտահայտել այն, ինչ ես հիմա ապրում եմ: Բայց ահա հանճարը իմ կյանքն արտահայտեց, նա դա զգաց, իմ զգացմունքները նա հասկացավ… Հիրավի հանճար էր Պարույր Սևակը… 

Պարույր Սևակ - Պարույր Սևակ, բանաստեղծություններ

 

Դու ես մեղավոր ,որ ես մենակ եմ,

Եվ մենակ,մոլոր թափառում եմ միշտ,

Մեղավոր ես դու,որ մեծ աշխարհում

Ոչ մեկի սերը սրտիս չի կպնում:


Դու ես մեղավոր,որ արցունքն աչքիս

Գիշեր ու ցերեկ,քնած թե արթուն,

Աղոթում եմ ես,որ սիրուտ նման

Մի ուրիշ սեր ինձ Աստված պարգևի:


Դու ես մեղավոր,որ ում տեսնում եմ

Իսկույն քեզ հետ եմ ես համեմատում,

Ով որ ինձ սիրո խոսքեր է ասում,

Ես քո խոսքերն եմ անընդհատ հիշում:


Դու իմ մեղավոր,դու իմ վաղեմի,

Ինչ ես դու ուզում,ինչու ես պատժում,

Ինչու չես թողնում,որ սիրեմ մեկին,

Ինչու չես ուզում երջանիկ լինեմ:


Ուզում ես քաղել մեղքդ իմ հանդեպ,

Դուրս ե'կ ուրեմն իմ սրտի միջից,

Օրհնի'ր իմ կյանքը սիրուդ օրհնանքով,

Եվ աղոթիր,որ ես մենակ չմնամ..



Պե՛տք չէ, սիրելի՜ս:
Զո՜ւր ես երդըվում:
Առանց երդման էլ ես հավատում եմ,
Որ հիմա օրըդ մի դար է տևում,
Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,
Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,
Որ իմ անունն ես կրկընում հաճախ,
Որ աղջըկական քո մաքուր բարձին
Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ
(Անգըղ էլ լինի` արծիվ է թվում),
Որ քեզ աշխարհում ոչի՜նչ չի թովում,
Որ առանց սիրուս կյանքըդ կորած է,
Որ…
Գիտե՛մ, ջա՜նըս.
Զո՜ւր ես կրկընում.

Բայց գիտեմ և այն,
Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ի՜նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում…


Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանում
Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում`
Փոշիացած հերոսների
Ու ծնվելիք հանճարների
Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում`
Լքված տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն…


Ասում են, թե միանգամից կյանքում ոչի՜նչ չի կատարվում.
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատըռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին:

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո՜ւր մնաց թե՝ երեքանան:
Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք,
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք:

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա:
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
-Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի՜ց…


Մարդ կա ՝ ելել է շալակն աշխարհի,
Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում...

Դու, որ սխալվել, սակայն չես ստել,
Կորցրել ես հաճախ, բայց նորից գտել.
Դու, որ սայթաքել ու վայր ես ընկել,
Ընկել ես, սակայն երբեք չես ծնկել,
Այլ մագլցել ես կատարից-կատար,
Ելել ես անվերջ, բարձրացել ես վեր՝
Քո ահեղ դարից առնելով թևեր...
Ելել ես, որ ողջ աշխարհը տեսնես,
Որ անօրինակ քո դարը տեսնես,
Բոլոր կերպերով դու նրան զգաս,
Շահածով խնդաս, կորուստը սգաս...
Ելել ես իբրև նրա մունետիկ,
Որ նրա հեռուն զգաս քեզ մոտիկ,
Որ ճշմարտության ափերը տեսնես
Ծպտըված ստի խաբելը տեսնես,
Որ չվախենաս, որ չվարանես՝
Անարդարության դեմքը խարանես...
Ահա, թե ինչու դու այսքան տարի,
Դու, որ հարազատ ծնունդն ես դարի,
Քայլում ես անդուլ, առաջ ընթանում,
Քայլում ես այպես ծանր ու վիթխարի,
Ասես աշխարհն ես շալակած տանում...

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

Նա, ով ելել է շալակն աշխարհի,
Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, 
Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,
Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,
Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում,
Ու՛մ հետ դինջ նստած նարդի է խաղում,
Հարկ եղած դեպքում և տանուլ տալիս...
Վերից է նայում ցածրում կանգնածին,
Չի նայում երբեք ներքև ընկածին.
Վերև կանգնածի աղջկան, որդուն,
Սիրուհուն անգամ ու քարտուղարին
Ո՜նց է քսմսվում ու շողոքորթում...
Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս...
Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Հարազատ մորից ու որդուց ավել,
Աշխարհում նա իր աշխարհն է սիրում...

Սու՛տ է: Նա այնտեղ իր շահն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Նա պատմության մեջ իր դարն է սիրում...

Սու՛տ է: Նա դարի ավարն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Մեր կյանքն է սիրում, մեր նորն է սիրում...

Սու՛տ է: Նա միայն իր փորն է սիրում:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Գաղափարական իր հորն է սիրում...

Սու՛տ է: Ո՛չ հորը, ո՛չ մորն է սիրում,
Թանկ չէ ո՛չ որդին, և ո՛չ էլ թոռը:

Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր,
Սիրում է կյանքում նա իր... աթոռը:
Աթոռն է սիրում
Ու նրան տիրում.
Ցանկացած գնով ելնում է նա վեր,
Փորձում է թռչել նա առանց թևեր,
Անվերջ սողալով առաջ է գնում,
Գնում է այսպես... և տարեց-տարի
Ելնում է այսպես... շալակն աշխարհի:

Մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում,
Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի...

 

12

9

1150

  • FCB fanatuhi
    2013-04-20 14:12:21
    (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) shat em sirum
  • m .NARA
    2013-04-20 14:12:37
    դե Սևակը ուրիշա էլի...................
  • ԳԺ{UK} SHUSH{OK}
    2013-04-20 14:13:21
    հաստատ իրա նմանը չկա (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Anj
    2013-04-20 14:17:32
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • MrUtIk
    2013-04-20 14:26:13
    (լավ)
  • Gjuk
    2013-04-20 14:46:32
    նա գրող չի նա ուղակի մարդ էր ով կողքինից լավ էր հասկանում նրա և ցավը և ուրախությունը (բռավո) (բռավո) (բռավո)
    • ԳԺ{UK} SHUSH{OK}
      2013-04-21 10:27:05
      ճիշտա, որ կարդում ես քեզ թվումա քեզանից լավ հասկանում ա (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Vard7
    2013-04-20 15:03:02
    (բռավո) (բռավո) (բռավո) Պ.Սեվակ-ՈՒԶՈՒՄ ԵՄ- (լավ)
  • Твой Ангел :)
    2013-04-21 16:50:39
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)