Copy SMS

Իրական պատմություն

Իրական պատմություն - հուզիչ, հետաքրքիր,

                             ՍԱ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է!                              

 Ուրբաթ երեկոյան, մի երիտասարդ տղամարդ, մեքենայով աշխատանքից գնում էր տուն: Ճանապարհին նա զգաց մի ուժեղ հարված իր մեքենային:Վարորդը կտրուկ արգելակեց: Դուրս վազեց մեքենայից և տեսավ  մեքենայի դիմաց ուշագնաց 8-10  տարեկան մի երեխայի: Անցորդներն ասացին, որ երեխան կենդանի է, սակայն որքան հանարավոր է շուտ պետք է հասցնել հիվանդանոց:Վարորդը ժամանակ չկորցնելով երեխային մեքենայով տեղափոխեց հիվանդանոց: Երեխային հասցնելով հիվանդանոց, նա հանդիպեց բժշկին և պատմեց ողջ եղելությունը:Բժիշկն առանց երեխայի դեմքին նայելու վարորդին ասաց, որ մինչև գումարը չբերի նա երեխային չի օգնի: Վարորդն արագորեն վազեց գումարի ետևից:30 րոպե անց վարորդը գումարով հանդերձ վերադարձավ հիվանդանոց: Նա գտավ բժշկին և գումարը տվեց նրան (այդ ընթացքում բժիշկը երեխային նույնիսկ մոտ չէր գնացել): Գումարը վերցնելով բժիշկը գնաց երեխայի մոտ, սակայն արդեն ուշ էր՝ երեխան մահացել էր: Բժիշկը նայեց երեխայի դեմքին և սարսափահար եղավ: Պարզվեց, որ երեխան բժշկի որդին էր...

11

14

976