Copy SMS

Արեգակ

Արեգակ

Արեգակ - Արև, Արուսյակ, Արեգակ, Հրաշք


Արեգակը    աստղ է Արեգակնային համակարգի կենտրոնում: Այն համարյա կատարյալ գունդ է կազմված մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից: Այն ունի մոտավորապես 1,392,684 կմ տրամագիծ մոտավորապես 109 անգամ երկրի տրամագծից երկար, և նրա զանգվածը (2×1030 կգ, Երկրինի 330,000 պատիկը) Արեգակնային համակարգի ընդհանուր ծանգվածի մոտ 99.86%-ը:

Արեգակի զանգվածը կազմում է 99,8 % Արեգակնային համակարգի հանրագումար քաշից: Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (լուսամասնիկներն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման: Արեգակը բաղկացած է ջրածինից (~73 % զանգվածից և ~92 % ծավալից), հելիումից (~25 % զանգվածից և ~7 % ծավալից) և հետևյալ, չնչին քանաքի քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ։ Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ («դեղին թզուկ»)։ Արեգակի մակերեսի ջերմությունը հասնում է 6000 K, այդ պատճառով Արեգակը լուսավորում է գրեթե սպիտակ լույսով, բայց, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով: Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 % ավելի նվազ պայծառություն ունեն, քան Արեգակը (մեծամասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակը արտադրում է էներգիան հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։

Արեգակը գտնվում է 26 000 լուսային տարվա հեռավորության վրա՝ Ծիր Կաթինի կենտրոնից և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտը 225—250 միլիոն տարվա ընթացքում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լույսային տարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում։ Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսեյի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» — բարձր խտության գոտիում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» — ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունը՝ +4,83m է)։

Արեգակ - Արև, Արուսյակ, Արեգակ, Հրաշք

0

3

924