Copy SMS

Ծաղիկների մասին

Այս գրառման մեջ Ձեզ կներկայացնեմ ծաղիկների մասին


Ծաղիկների մասին - Ծաղիկներ, գեղեցիկ, փարթամ, մեծ

Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից: Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ: Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ):ծաղկաբողբոջներից: Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ: Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ):Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ: Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդի, եգիպտացորեն, վարունգ, ուռենի): Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական: Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենի, ոլոռ, վարդակակաչ, շուշան): Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ: Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները):

Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ: Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնի, դդում, վարունգ, եգիպտացորեն):

Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփ, բարդի):

Ծաղիկների մասին - Ծաղիկներ, գեղեցիկ, փարթամ, մեծ

Ծաղիկների մասին - Ծաղիկներ, գեղեցիկ, փարթամ, մեծ

Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը: Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են,կարող են լինել առանձին-առանձին (բաժանաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ): Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն: Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի):

Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ) որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ): Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ: Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն: Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ:

Ծաղկակալը և ծաղկակոթը ծաղկի ցողունային մասերն են, իսկ մի բաժակը, պսակը, առէջները և վարսանդը ձևափոխված տերևներ են:

0

4

3856

  • ყℴυℛ gIrℒfℛiⒺⓃd
    2013-04-24 12:02:32
    գիտեք նյութը հետաքրիր էր բայց այսօրվա հետ ընդհանրապես կապ չուներ լավ կլիներ ցեղասպանության մասին մի նյութ պատրաստեյիք այսօր ձեր նյութը այդքան էլ չի գովաբանվի :(
    • MilOk
      2013-04-24 12:37:57
      հենց հիմա գրառում կանեմ նվիրվատս Եղեռնին
      • ♫Tatev♪
        2013-04-24 12:40:42
        Ահան, շատ ճիշտ կանես :(
      • MilOk
        2013-04-24 12:49:53
        :( :( :( :(