Copy SMS

Աղոթք առ Աստված

   Աղոթք առ Աստված -  Աղոթք, առ, Աստված

1915 թվական, ապրիլի 24, 1 500 000  հայի կյանք, ոճրագործ օսմանցիներ։ 

Տե՛ր Աստված, ինչու՞, ինչու՞ թույլ տվեցիր այդ ցեղասպաններին վերացնել 1,5 միլիոնից ավելի հայերի։ Ինչու՞մ էին մեղավոր նրանք՝ դեռ չծնված երեխաները, իրենց կյանքի գարունն ապրող մանկուկները, նոր կյանք մտնող, սիրահարված երիտասարդները, հազիվ ընտանիք պահող, բայց երջանիկ ծնողները, ու կյանքի փորձ ունեցող տարեցները, ինչու՞մ, միայն  նրա համար, որ  նրանց հա՞յ էր ծնել, որ ապրում էին հայոց աշխարհում, որ քրիստոնյա՞  էին։ Մի՞թե դա մեղք է։ 

Դուք պա՛րտք եք մեզ, զզվելի՛ ցեղասպաններ, պարտք  եք միլիոն ու կես հայի կյանք, պա՛րտք եք 98 գարուն, ու հայոց հողեր գողացված։ 

Նույնիսկ չեք զղջում ձեր արածների համար, ու անհեթեթություններ բարբաճում։ Ամեն հայի աչքերի մեջ նայելով, տեսնում եմ ցավ, ցավ գրեթե մեկ դարվա, ու քանի դար ուզում է անցնի, չենք մոռանալու, պայքարելու ենք, ու չենք ներելու։ Այո՛, չենք ներելու, երբե՛ք։ Մենք վրեժ ունենք լուծելու , ու կհագեցնենք այդ ծարավը։

Անմեղ էակներ՝ դարձան զոհը այդ եղեռնագործների։

Եվ հիմա, Տե՛ր Աստված, խնդրում եմ՝ անպատիժ  չթողնես այդ ոճրագործներին, չգիտեմ նույնիսկ ինչ անուն տամ նրանց։ Գիտեմ՝ անպատիժ չես թողնում նրանց, ու պատասխան են տալիս երկնային կյանքում դժոխքի կրակների մեջ։ Իրենց ապագա սերունդների մեջ սրսկում են թյուր գիտելիքներ, այլ փաստեր։ Խնդրում եմ, կանխի՛ր այդ ամենը։ Արդարացրու՛ հային, չէ՞ որ Դու նույնպես գիտես՝ ինչ է կատարվել, գիտես հայի սև ճակատագիրը։ Մեր կողքին ես, գիտեմ, հայի կողքին ես, ու պաշտպանում ես մեզ։ Պատժի՛ր, խնդրում եմ, պատժի՛ր  նրանց և ու՛ժ տուր մեզ պայքարելու ու դիմանալու։

Քարացել է մեր ցավը, ու դա ավելի է դրդում դեպի վրեժ։ Առաջվանը չենք։ Փոխվել ենք ու պետք է հագեցնենք վրեժի ծարավը մեր նախնիներին մորթելու, սպանելու ու տանջելու համար։ 

Քանի ու քանի տաղանդավոր մարդիկ դարձան նրանց զոհը։ Դառնացավ հայի ՝առանց այդ էլ դառը կյանքը։ Բայց չենք հանձնվելու, ու պայքարելու ենք միչև վերջ։ 

Հատուցելու՛ եք ամեն մի խլած կյանքի համար, ձեր ոճրագործ նախնիների փոխարեն...



14

5

1363

  • Maria
    2013-04-24 14:32:12
    բռավո, խոսքեր չունեմ
  • մերսի :) :) :) չգիտեմ ուրախանամ թե լացեմ :'( :'( :'( :'( :'( :'(
  • We Remember ARMENIAN GENOCIDE
    2013-04-24 15:28:33
    Հիացած եմ, խոսքեր չունեմ.. ընտիր էր... (բռավո) (բռավո)
  • մերսի (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lusine
    2013-04-24 17:09:34
    http://www.status4ka.am/board/mshakowyt_39/aghot'q_ar'_astvac'/25-1-0-4590