Աստված ամեն ինչ տեսնում է
Աստված ի՛մ, այս ի՞նչ արհավիրք էր...այս ի՞նչ կատարվեց իմ մի բուռ ժողովրդի հետ: Այս ի՞նչ արեցին իմ ժողովրդին...սպանեցի՞ն: Ո՛չ, ո՛չ, սա վատթար էր սպանությունից... բնաջնջեցին...հոշոտեցին վայրենու նման, չնայած ինչո՞վ կարող են նրանք տարբերվել գազանից: Իհարկե ոչնչով...ո՞ւր էր մեր ոգին, երբ մեզ «ոչխարի նման մորթում էին»...աշխարհը ոչինչ չարեց, իսկ վայրագ, անտառներում մեծացած թուրքը փորձեց սպանեց այն ազին ՝ ով ունեցել է Տիգրեն Մեծ, Կոմիտաս, Խորենացի:
Ինչո՞ւ պետք է հիմա հայ ազգը իր վրա ունենա այսպիսի մի «բաց», ունենա և չունենա միլիոն ու կես սպանված, բայց մեզ համար միշտ ողջ մնացած մարդկանց...Աստվա՛ծ իմ, մի՞թե ես հիմա չեմ կարող իմ բառերը իրականություն դարձնել...Աստված ի՛մ, դու տեսնում էիր, այնպես չէ՞...տեսնում էիր, թե ինչպես են նրանք մորթում մանուկներին, հղի կանաց...թե ինչպես են երեխաներին հրկիզում ընտանիքի առաջ...տեսնում էիր, Տեր ի՛մ, այդ դեպքում ինչո՞ւ չեն նրանք ստանում իրեն արժանի պատիժը...
Պատիժը նրա համար, որ քո մոտ ՝ երկնքում մեկ ու կես միլիոն հրեշտակ կա:
Ինչո՞ւ հիմա, երբ ամբողջ հայ ազգը ծնկի իջած աղոթում է ՝ թշնամին թաքուն ծաղրում է նրանց...Մի՞թե կա խիղճ...թե՞ կորել է...
Նրանք ծարավ էին արյան...նրանք մարդակեր էին...Սպանել ու քաշվել մի կողմ...դե հայ ազգ...հիմա՞ ինչ ես անելու...երկու տարի և վերջ...այս թեման ամբողջովին դուրս կգա քննարկման շրջանակներից...
Meri♥
2013-04-24 14:48:39Бог спасибо за всё…†ღ
2013-04-24 14:54:42GiSheRvA XaMrAc LuYsIc mI hAtVac
2013-04-24 15:14:43Lusine
2013-04-24 17:10:08-L.(EsAyAn...( ◔̯◔
2013-04-24 17:11:10-L.(EsAyAn...( ◔̯◔
2013-04-24 17:13:12Lusine
2013-04-24 17:13:06-L.(EsAyAn...( ◔̯◔
2013-04-24 17:13:39Lusine
2013-04-24 17:15:32-L.(EsAyAn...( ◔̯◔
2013-04-24 17:16:26