Copy SMS

Ցեղասպանություն....!!!

Ցեղասպանություն....!!! - ցեղասպանություն, դաժան, անմարդկային, այլ


ՂՈՂԱՆՋ ԵՂԵՌՆԱԿԱՆ

Խանգարե՞լ, ինչի՞ համար...

Գարուն էր չեկած ամառ՝
Փուլ եկաւ երկնակամար,
Ձիւն մաղեց մեր բաց գլխին,
Ձիւն մաղեց՝ կրակի՝ պէս...
– Գարուն ա, ձուն ա արել...
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ կրակի՝ պէս...
Արունը ջուր ա դառել...
Ձորերը շիրիմ դառան,
Վիհերը՝ գերեզմանոց.
Ջուրը մեր տունն ա առել...
Ամէն քար՝ լուռ մահարձան,
Ամէն տուն՝ վաոման հնոց.
Բնաւեր հաւք ենք դառել...
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ողջը լալով
– Զուլում էր, զուլո՜ւմ լաօ՛...
Թրի դէմ, սրի, հրի՝
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ,
– Տնաւե՜ր, բնաւե՜ր լաճ...
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացաւ,
– Սև հագիր, սևսիրտ մարէ...
Հինաւորւրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜ւ, այլ...մահացա՛ւ.
– Գարուն ա, ձուն ա արել...

Գարուն էր, Ամառ եկաւ,
Ձագ հանեց ձորում կաքաւ,
Իսկ հայը զրկւեց ձագից.
Իր պոռթկուն թոնրի տաքից,
Իր մօրից, հօրից, եարից,
Իր բնից ու աշխարհից.
– Գարուն ա, ձուն ա արել...

... Ա՜խ ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհաւիրքն այն օրերի.
Աշխարքում ով մոռանայ՝
Ջուխտ աչքով թոց քոռանայ
Գառնարած-հովիւ-նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից...
Կէսօրին էլ ո՞վ երգեր.
– Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում...
Հնձւորը արտում մորթւեց
Իր ձեռքի սուր մանգաղով...
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր
– Քաղւորին հաց եմ բերում,
Բերանը բաց եմ բերում.
Ձկնորսը Վանայ ծովում
Չփրկւեց ճարպիկ լողով...
Աղջիկը զո՜ւր էր կանչում,
– Իմ ծամթել տամ լողւորչուն...
Երկրի մէջ մարդ չնաաց՝
Մարդ թաղեր մարդու նման...
Ա՜խ մնար մէկը գոնէ
Ու կանչէր.
– Դլէ եամա՜ն...
Ա՜խ, ինչպէ՞ս, ո՞նց մոռանալ
Արհաւիրքն այն օրերի,
– Աշխարքում ով մոռանայ՝
Ջուխտ աչքով թոց քոռանայ

Ջահերը վառ մնացին
Ժամերգւող եկեղեցում,
Ժամհարին կախ տւեցին
Պարանից զանգակատան...

Ջաղացից աղուն բերող
Ալրոտւած խեղչ գիւղացուն
Իր սայլը դագաղ դարձաւ,
Ալիւրը՝ արնոտ պատան...

Մայրն ընկաւ՝ ծիծը թողած
Իր թմբլիկ մանկան բերնում.
Ծծի տեղ ցից խրելով՝
Խեղդեցին մինուճարին...

Տատն ընկաւ՝ ձեռքը մեկնած
կչկչան հաւի թառին.
Իր հիւանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում...

Կալի մէջ պապին ընկաւ,
Իր ոսկէ թեղն էր էրնում,
Որպէսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի...

Ով ծաղիկ հաց էր թխում՝
Խորովւեց թոնրի ծխում...
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դէմ իջել էր ծունր
Ու հայցում էր Աստըծուն,
Որ բաշխի մի լաճ տղա, –
Իր արեամբ մոմը մարեց՝
Չաւարտած «Տէ՜ր, քեզ մեղա՜յ»-ն
-Գարուն ա, ձուն ա արել...

-Խոցեցին ու ջնջեցին
Հատեցին հաստ ու բարակ
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տւին կրակ.
Վաթեցին արիւն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սո՜ւրբ նշխար՝ շան բերանում, –

Ուզեցին մի հայ թողնել,
Եւ այն էլ...թանգարանում...
Գարուն ա, ձուն ա արել...




''Երբ շատ փոքր էինք, խնդրում էինք հեքիաթ պատմել, ինչպես բոլոր փոքրիկներ իրենց մայրերին են խնդրում: Իսկ իմ մայրը միայն մի հեքիաթ գիտեր, ընդամենը մի հեքիաթ: Փակում էր աչքերն , արտասվում էր ու ասում. ,,Եփրատը կարմի կհոսեր,,''

Հատված Արտաշես Քալանթարյանի ,,Եփրատը կարմի կհոսեր,, պատմվածքից

http://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=5Bq8hUNdEkI


Աշխարհում մի գետ կա, բայց այդ գետը ոչ մի քարտեզի վրա չկա...Դա 1915թ-ի անմեղ հայ զոհերի արյան գետն է, որ հոսելով մարդկության խղճի ու անտարբեության հովիտներով, վերջապես հասնելու է հատուցման ծովի...


Ցեղասպանություն....!!! - ցեղասպանություն, դաժան, անմարդկային, այլ

16

7

2230

  • ...(Patu) Martun
    2013-04-24 13:38:14
    (բռավո) :(
  • We Remember ARMENIAN GENOCIDE
    2013-04-24 13:40:35
    չնայած տառասխալներին....ընտիր պոստ էր...Պարույր Սեւակ (բռավո) :(
    • sssooo
      2013-04-24 15:17:59
      ըհը (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥--K--♥
    2013-04-24 15:54:42
    :( :(
  • Viki ( Official ) ♫
    2013-04-24 16:10:57
    :( ............. (լավ) .............
  • Lunatikジ↘❤™
    2013-04-24 16:11:12
    :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'( :'(
  • Ներսիսյան
    2013-04-24 20:52:33
    կեցցես