Copy SMS

Մենք կաթիլներ ենք այս անձրևում...

Պատուհանին կաթկթում է անձրևը:

 Մենք կաթիլներ ենք այս անձրևում... - պատմություն, խոսքեր


Ես սիրում եմ անձրևը: Նա բերում է ինձ տխրություն: Սառը կաթիլների հետ միասին ես լաց եմ լինում, որոնք թակում են իմ պատուհանը: Լաց եմ լինում  անցած մանկության , չիրականացված երազանքների , անցաց օրերի կարոտների համար:

Ահա առաջին արցունքի կաթիլը,որը սահեց այտերիս վրայով`թաքնվելով բերանիս անկյունում, և ես կարծես թե զգացի նրա աղի համը: Ինչպես անձրևի կաթիլներ,արցունքները հոսում են դեմքիս վրայով`ինչպես փոքրիկ վտակներ:

Կար ժամանակ ,որ ես սիրում էի անձրևը:

Երբ փոքր էի ,ինձ դուր էր գալիս վազել անձրևի տակ, բոբիկ ոտքերով մտնել անձրաջրերի մեջ, բերանով որսալ անձրևի կաթիլները: Իսկ հետո ես չսիրեցի անձրևը: Հենց նա էր լցնում իմ աչքերը,երբ տուն էի վերադառնում երկուս ստացած,հենց նա էր խառնվում իմ արցունքներին , երբ ես ուղղակի թափառում էի փողոցներում,երբ տխուր էի լինում : Եվ փոխարենը ,որ ամոքեր և առողջացներ իմ  վերքերը,անձրևն ավելի էր վերաբացում դրանք`առաջացնելով միայն թախիծ ու ցավ:

  Եվ անձրևի կաթիլներն ավելի ուժեղ էին թակում իմ պատուհանը, և դա ամենևին էլ երաժշտության ձայն չէր, ավելի շուտ բառերի էին նման : Անձրևը պատմում էր ինձ մարդկանց պատմությունը,որոնք նույնպես լաց էին լինում նրա հետ:

 Մարդիկ լաց են լինում անձրևի հետ , իսկ ես լաց եմ լինում նրանց հետ: Լաց եմ լինում  անցած մանկության , չիրականացված երազանքների , անցաց օրերի կարոտների համար:


6

6

1525