Copy SMS

Բերմունդյան եռանկյունու առեղծվածը

Բերմունդյան եռանկյունու առեղծվածը - եռանկյունի, առեղծվածԲերմուդյան եռանկյունը» Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից 900 կմդեպի արևելք` Ատլանտյան օվկիանոսում գտնվող Բերմուդյան կղզիները(Բերմուդներ), Ֆլորիդա թերակղզին ու Պուերտո Ռիկո կղզին միմյանցմիացնող երևակայական գծերով կազմված եռանկյունն է:«Բերմուդյան եռանկյունը» մարդկանց ուշադրությունը գրավել է վաղուց`այնտեղ տեղի ունեցող խորհրդավոր աղետների պատճառով. հաճախ անհետանում են նավեր ու օդանավեր` առանց որևէ աղետի ազդանշան ուղարկելու կամ հետք թողնելու: Այդ շրջանում հայտնաբերվել են լքվածնավեր, որտեղ եղել են կենդանի շուն, կատու կամ սոխակ, սակայն չենհայտնաբերվել աղետյալների դիեր: Նման «համբավի» համար «Բերմուդյան եռանկյունը» կոչվել է նաև «Դժոխքի օղակ», «Վհուկներիծով», «Կորած նավերի ծովախորշ» և այլն:«Բերմուդյան եռանկյան» առեղծվածի մասին խոսում էին դեռևս Քրիստափոր Կոլումբոսի ժամանակներից, երբ նա1492 թ-ին առաջին անգամ հասավ Ատլանտյան օվկիանոսի այդ շրջանը: Իր գոյության շուրջ 500 տարվա ընթացքում«Եռանկյան» առեղծվածն այնպես է հիմնավորվել մարդկանց գիտակցության մեջ, որ դարձել է թևավոր խոսք`համարժեք խորհրդավոր անհետացման:«Բերմուդյան եռանկյունում» տեղի ունեցող երևույթները ժամանակին պատճառ են դարձել տարբեր վարկածների.ոմանց կարծիքով՝ այդ շրջանում գոյություն ունեն «երկնային անցքեր», և աղետյալները, իբր, այնտեղ ընկնելով,հայտնվում են այսպես կոչված «չորրորդ չափողականության» թակարդում, որտեղ ժամանակի ընթացքն այլ է:Վարկած կա նաև, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում այլմոլորակայինները տեղադրել են ճառագայթող հզորաղբյուրներ` իրենց տիեզերանավերը կողմնորոշելու համար, և դրանց զանազան գործողությունների հետևանքովտեղի են ունենում խորհրդավոր անհետացումներ: Մյուսները պնդում են, որ ժամանակին խորասուզված Ատլանտիդայի բնակիչները երբեմն դուրս են գալիս ջրի երես ու հափշտակում իրենց «թերզարգացած» եղբայրներին:Վարկած կա նաև, որ «Եռանկյան» շրջանում օվկիանոսի հատակը պատռվում է, ջուրը հորդում է ցած` իր հետտանելով նավերը:Գիտնականները, սակայն, պնդում են, որ «Բերմուդյան եռանկյան» շրջանում օվկիանոսի վարքը նույնն է, ինչ մյուսվայրերում, և այնտեղ տեղի չեն ունենում արտառոց երևույթներ, որոնք պատճառ դառնային նման խորհրդավոր անհետացումների: Նրանք պարզել են նաև, որ այդ շրջանի ջրաօդերևութաբանական պայմանները բարդ են.հաճախակի մոլեգնող ցիկլոններն ու փոթորիկները հանկարծակի առաջացնում են շատ ուժեղ հոսանքներ, որոնքկարող են արագությամբ քշել վթարված օբյեկտի մնացորդները` ստեղծելով անհետացման պատրանք: Իսկ ինչվերաբերում է աղետների հաճախությանը, ապա այն հնարավոր միջինից տարբերվում է լոկ այնքանով, որքանովլարված է նավագնացությունը ծանծաղուտներով հարուստ այդ շրջանում:Գիտնականներն առաջարկել են տեսություններ, որոնք բացատրում են «Բերմուդյան եռանկյունում» նավերի ևինքնաթիռների հանկարծակի անհետացումները: Դրանցից մեկի համաձայն՝ ծովի հատակում տեղի ունեցող մեթանի հիդրատի քայքայման հետևանքով արտանետվում է մեծ քանակով մեթան գազ, որը ջրի մեջ առաջացնում է մեթանով հագեցած վիթխարի պղպջակներ: Դրանց մեջ ջրի խտությունն այնքան փոքր է, որ այդտեղ հայտնված նավերը վայրկենաբար սուզվում են: Գիտնականների մյուս մասը ենթադրում է, որ մեթան գազը, թափանցելով նաև օդի մեջ,փոքրացնում է նրա խտությունը, հետևաբար՝ վերամբարձ ուժը, և ինքնաթիռները վայր են ընկնում: Բացի այդ` օդինխառնված մեթանը, նվազեցնելով թթվածնի պարունակությունն օդում, կարող է շարժիչների խափանման պատճառ դառնալ:Մեկ այլ տեսության համաձայն՝ նավերի կործանման պատճառ կարող են դառնալ այսպես կոչված «թափառող ալիքները», որոնք հասնում են մինչև 30 մ բարձրության: Ենթադրում են նաև, որ որոշակի պայմաններում օվկիանոսում կարող է առաջանալ տագնապի զգացողություն առաջացնող ենթաձայն (ականջի համար անլսելի ցածրհաճախության ձայն), որից խուճապահար անձնակազմը լքում է նավը՝ նետվելով ջրի մեջ:Դեռևս շարունակում է խորհրդավոր մնալ «Բերմուդյան եռանկյան» առեղծվածը:

  • IM SMILER
    2013-04-29 15:01:02
    շատ եմ լսել (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥--K--♥
    2013-04-29 15:04:12
    կարդամ լավնա՞՞՞՞
  • tamarakhojoyan
    2013-04-29 23:00:16
    jogh indz tvum e, vor gitnakanner@ stegh ban chen kara anen, inchel vor anen sagh pchacnelu en, togh magian mna magia, gitnakannernel gnan dnt sintezen
  • tamarakhojoyan
    2013-04-29 23:00:30
    jogh indz tvum e, vor gitnakanner@ stegh ban chen kara anen, inchel vor anen sagh pchacnelu en, togh magian mna magia, gitnakannernel gnan dnt sintezen