Copy SMS

Ինչպիսի դիմահարդարում պետք է ունենա ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻՆ

Ինչպիսի դիմահարդարում պետք է ունենա ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻՆ - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Աշխատանքում հաջողության հասնելու համար կնոջն անհրաժեշտ է լինել ոչ միայն խելացի այլ նաև գեղեցիկ: Խնամված բիզնես լեդին միայն հարգանք է ներշնչում: Իսկ հաջող դիմահարդարումը միայն ավելի է ընդգծում նրա նպատակասլացությունն և լուրջ մտադրությունները:

Գործնական դիմահարդարման հիմնական կանոնը զուսպ լինելն է: Անհրաժեշտ է գտնել ոսկե միջինը, որի դեպքում կինը ոչ թեթևամիտ տեսք կունենա, ոչ էլ «գորշ մկնիկի»:

Առաջին հերթին պետք է ճիշտ ընտրել տոնային կրեմը: Այն հարթեցնում է դեմքի գույնը, ծածկում փոքրիկ հետքերը, կնճիռները, յուղոտ փայլը: Սովորաբար գրասենյակներում սառը լուսավորություն է և անգույն տեսք չունենալու համար օգտագործել մաշկի գույնից մեկ տոն մուգ տոնային կրեմ: Իսկ առավել ցցուն թերությունները՝ պզուկները, պիգմենտային հետքերը պետք է քողարկել սրբագրելով:

Եթե կինը ղեկավար պաշտոն է զբաղեցնում, պետք է ընդգծի աչքերը: Աչքերի ստվերաներկի գույնը պետք է ընտրել շատ մեծ խնամքով: Աշխատավայրում շատ հարմար են մոխրագույն, կապույտ, կանաչ, շագանակագույն տոնայնության ստվերաներկերը: Ճիշտ է աչքի ներսի անկյունն ավելի բաց գույն ներկել, իսկ արտաքին անկյունն' առավել մուգ, որպեսզի աչքերն առավել արտահայտիչ լինեն: Գիշերային անքնության դեպքում օգնության են գալիս շատ բաց գույնի ստվերաներկերը: Մուգ գույներն առավել հարմար են երեկոյան դիմահարդարման համար:

Եթե դուք աշխատավայրում հաճախ եք շփվում մարդկանց հետ, վարում գործնական բանակցություններ՝ պետք է վառ ընդգծել շուրթերը: Այդ կերպ զրուցակցի ուշադությունը կենտրոնացվում է խոսք վրա: Իհարկե պետք չէ ընտրել ճչացող գույնի շրթներկ՝ ալ կարմիր, վառ վարդագույն: Պետք է ընտրել ոչ վառ գույներ՝ նուրբ վարդագույնից մինչև բաց գազարագույն: Փայլը աշխատավայրում անընդունելի է, այն շեղում է զրուցակցի ուշադրությունը և խանգարում հիշել դրանք:

Երեկոյան ժամերին գործնական որևէ միջոցառման ժամանակ պետք է ընտրել առավել վառ դիմահարդարում կամ շուրթերի փայլ:

Դիմաներկը պետք է հարմարեցնել ստվերաներկի գույնին: Կարևորը դեմքը ընդգծելն է, ոչ թե վառ դիմահարդարում ունենալը:

Չպետք է մոռանալ նաև մատները հարդարելու մասին: Եղունգները մշտապես պետք է լինեն խնամված և կոկիկ, հատկապես, երբ դուք գործ ունեք թղթերի հետ: Եղունգների լաքը ցանկալի է առավել հանգիստ գույների լինի և առանց փայլի: Վառ գույները կարելի է պահել կորպորատիվ երեկույթների համար:

Կնոջ լավագույն «զենքերից»:

մեկը մազերն են: Խնամված փայլող մազերը դրական կարծիք են ստեղծում գործնական հմտությունների մասին: Հոգեբանները պարզել են, որ մազերը հավաքած կանայք առավել շատ են հակված աշխատելուն և առավել լուրջ տպավորություն են թողնում: Այնպես որ աշխատանքի ընդունվելիս պետք է այդ ամենը նկատի ունենալ:


3

2

1179

  • Vard
    2013-04-30 07:22:19
    Նելլիի համարա (բռավո) (լավ) Նելլ արի կարդա :)
    • NELLI ^_^
      2013-04-30 16:12:07
      :D :D եկա....բայց ես ինձ թվում ա կեդերով ու ջինսերով բիզնես լեդի եմ լինելու :D