Copy SMS

Միակն ես դու

Միակն ես դու - միակ, սեր, վարդ


Միակն ես դու - միակ, սեր, վարդ

Միակն ես դու,

Կյանքիս իմաստն ես դու,

Միակն ես քո էությամբ,

Սրտիդ անսահման բարությամբ:

Վառեցիր սրտիս կրակը մարած,

Սրտիս դողի պատճառը դարձած

Հրեշտակ` արևի շողի հետ երկնքից իջած,

Դու վառ արեգակ երկնքում,

Որի լույսից աստղերի փայլն է խամրում:

Սիրում եմ քեզ անսահման,

Այնքան, որքան տիեզերքն ունի սահման,

Երազներիս միակ հերոսն ես,

Սրտիս, հոգուս միակ թրթիռն ես:

Վարդ ես անուշ, քնքուշ բույրով,

Գերում, գրավում ես գեղեցիկ տեսքով

ՈՒ ցավեցնում քո սուր փշերով:

Նման է ձեռքս սրտիս,

Ինչպես վարդը ձեռքով բռնելիս,

Այնպես էլ սրտիդ մոտենալիս,

Կաթիլ-կաթիլ արյուն է գալիս:

Բայց մեկ է` միայն քեզ եմ սիրում,

Միայն քեզ եմ կարոտում,

Ինձնից շատ քեզ եմ վստահում,

Կյանքիցս շատ քեզ գնահատում:

ՈՒզում եմ քեզ անվերջ սիրել,

Թեկուզ ողջ կյանքս տանջվեմ,

ՈՒզում եմ միշտ կողքիդ լինել,

Թեկուզ ողջ կյանքս արցունք թափեմ:

.........................................

Լավ է լինել սիրուց տանջված,

Քան թե ազատ,

Բայց սառույցի մեջ գերված:

http//www.youtube.com

9

3

961