Copy SMS

Ատամների սպիտակեցման ժողովրդական միջոցներ

Ատամների սպիտակեցման ժողովրդական միջոցներ - հետաքրքիր, ատամներ, սպիտակ


Տան պայմաններում կարելի է ունենալ ճերմակ ատամներ: Ժողովրդական միջոցների շնորհիվ կարող եք ունենալ գեղեցիկ ժպիտ, սակայն կա կարևոր պայման. անհրաժեշտ է չչարաշահել այդ մեթոդները:

Ատամները կարելի է սպիտակեցնել ելակի միջոցով:

Ելակում առկա մրգային թթուները թույլ կտան ազատվել ատամնափառից: Պետք է ճզմել մեկ-երկու ելակ ու շրջանաձև շարժումներով «մերսել» ատամները: Այնուհետև ողողել բերանը:

Սպիտակեցում ջրածնի պերօքսիդի միջոցով:

Սկզբի համար պետք է լվանալ ատամները, որպեսզի բերանի խոռոչում ուտելիքի մնացորդներ չմնան: Այնուհետև ատամները տրորել ջրածնի պերօքսիդով: Որից հետո ողողել ատամները տաք ջրով: Այս մեթոդով կարելի է սպիտակեցնել ատամները շաբաթը մեկ անգամ: Հաճախ օգտագործելու դեպքում կարող է վնասվել ատամի էմալը:

Սպիտակեցում կերակրի սոդայով:

Այս մեթոդը ևս ամենաարդյունավետ է, սակայն ոչ անվտանգ, հատկապես զգայուն ատամներ ունեցողների համար: Ատամները սոդայով սպիտակեցնելու համար անհրաժեշտ է թաց խոզանակի վրա քիչ քանակությամբ սոդա լցնել և մաքրել ատամները: Շարժումները չպետք է կոպիտ լինեն, դուք կարող եք վնասել ատամի էմալը: Այս միջոցը ևս խորհուրդ չի տրվում օգտագործել շաբաթը 1-2 անգամ:

Սպիտակեցում ակտիվացված ածխի միջոցով:

Սև ածուխը կարող է ճերմակ ժպիտ պարգևել: Դրա համար անհրաժեշտ է մեկ րոպե շարունակ ատամները տրորել ածուխի հաբով: Այնուհետև պետք է ատամները լվանալ ատամի մածուկով:

Սպիտակեցում կիտրոնով:

Եվս մեկ պարզ միջոց ատամները սպիտակեցնելու համար: Վերցրեց մեկ կտոր կիտրոնը, դրանով տրորեք ատամները, այնուհետև ողողեք բերանը: Կարող եք կրկնել շաբաթը մեկ անգամ: Եթե կիտրոնաթթուն գրգռում է լնդերը, ապա դադարեցրեք այն ու լվացեք ատամները:

 

  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-05-02 12:28:55
    ջրածնի պերօքսիդ որտեղից ճարենք՞ (ուրախ)
    • sssooo
      2013-05-02 12:54:12
      ինձ թվում ապտեկից
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-02 12:57:16
        էհ ..հիմիկվա դեղատան աշխատողներ իսկի չգիտեն ջրածինն ինչա....
      • sssooo
        2013-05-02 14:23:25
        ըհը ցանկացած գանգատի դեպքում ասկոֆեն են տալիս
  • քվեարկեցի (ուռա)