Copy SMS

Հրա՞շք, թե՞ օրինաչափություն

Նյութը Կրասնոյում գտնվող եկեղեցու մասին է, որի շրջապատում  ահռելի քանակությամբ ճառագայթման վտանգ կա, իսկ պատերից ներսում մահը տեղ չունի:Ի՞Նչ  է սա, հրա՞շք, թե՞ օրինաչափություն:

Հրա՞շք, թե՞ օրինաչափություն - անհավանական, հրաշք, օրինաչափություն


1986 թվական, ապրիլի 25 :ՆԱխկին Խորհրդային Միության ավելի քան ամուր թվացող հիմքերը խարխլվեցին Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունից:Ռադոշիոակտիվ վարակի և ճառագայթման բարձրաստիճանի պատճառով ատոմակայանի շրջակա բնակավայրերը, ավելի քան 30 կիլոմետր տրամագծով, դատարկվեցին, կյանքը կանգ առավ:Սակայն...

Կրասնո գյուղի փայտե եկեղեցու ցանկապատին ամրացված ռադիոակտիվության չափիչ սարքը ցույց էր տալիս ճառագայթման թույլատրելի սահմանի գերազանցում ավելի քան 4 անգամ:Բայց ահա եկեղեցում ճառագայթումը թույլատրելի սահամանում է, Այսինք ոչ ավելին,քան Մոսկվայում, կամ մեկ այլ վայրում:Ինչ է սա հրա՞շք, թե՞ օրինաչափություն:Ինչպե՞ս բացատրել այս անբացատրելի երևույթը:Դրսում ճառագայթման մահացու բաժին է, իսկ փայտաշեն եկեղեցու պատերի ներսում մարդու կյանքին վտանգ չի սպառնում, մահն այստեղ տեղ չունի:

Փայտե այս փոքրիկ եկեղեցու պատմությունը բավականին հին է ու բացառիկ:Այն գտնվում է Կրասնո գյուղում, Չերնոբիլ քաղաքից 40, իսկ ատոմակայանի ռեակտորից 3 կմ հեռավորության վրա Պրիպյատ գետի ափին:Գյուղը Կրասնո անունն է ստացել իր գեղեցիկ տեսքի համար:Եկեղեցու մասին առաջին հիշատակումները վերաբերվում են 17-րդ դարի սկզբներին:Այն բավականին դրամատիկ պատմություն է ունեցել:1926 թվականին փակվել է կոմունիստների թեթև ձեռքվ, իսկ քահանան աքսորվել է Սիբիր:Վերաբացվել է 1942 թվին:Մինչ այդ երկու անգամ փորձ է արվել եկեղեցին այրել, բայց գյուղացիները պաշտպանել ու փրկել են սրբավայրը:1986 թվին եկեղեցին փրկել չհաջողվեց...Օգտվելով խառնաշփոթից ու շուտափույթ տարհանաման թոհուբոհից եկեղեցին ամբողջությամբ թալանվեց, հին սրբապակերները, պատերի նկարներն անգամ պատերից պոկեցին ու տարան:Միայն վերջերս է եկեղեցին փոքրիշատե վերականգնվել:Այո թալանել են մի շարք մասունքներ, բայց չեն կարողացել իրենց հետ տանել այն ոգին, հրաշագործ ու ամենակարող ուժը, որի դեմ անզոր է նույնիսկ ռադիոակտիվ վարակը:

Անբացատրելի է, բայց փաստ ռադիացիոն վարակը չի ներթափանցում եկեղեցի:Ասում են, որ շատ եկեղեցիներում են մահացու վարակներ ոչնչանում:Վառվող մոմերը, սուրբ մասունքների հզոր էներգետիկան, բուրվառներից տարածվող անուշ խնկաբույրը ոչնչացնում են ցանկացած վարակ:Պատմական փաստերը վկայում են, որ համաճարակների ժամանակ եկեղեցում ապաստանած մարդիկ չեն վարակվել:Համաճարակների ժամանակ եկեղեցու զանգերը սովորականից ավելի հաճախ են ղողանջել:Դա բոլորովինել ինքնանպատակ չի եղել, մարդիկ հավատացել են զանգերի ղողանջների բուժիչ զորությանը:Ռուսական հեղինակավոր մի լրատվամիջոց նույնիսկ լրագրողական հետաքննություն է անցկացրել հաստատելու կամ հերքելու համար եկեղեցական զանգերի այդ հատկությունը:Հերմետիկ փակված գրիպի վարակակիրներով երկու սրվակներից մեկը լրագրողը դնում է եկեղեցական զանգերի ղողանջն արձակող նվագարկիչի վրա:Երկրորդ սրվակը տանում է զանգակատուն և դնում անմիչապես զանգերի տակ:Փորձից հետո 2 սրվակն էլ կրկին լաբորատոր հետազոտության են ենթարկվում:Առաջին սրվակը միայն մասնակի էր վարակազրկվել, իսկ երկրորդը բացարձակապես մաքուր էր:Անհավատալի է, բայց ստուգված փաստ է:Հավանաբար գիտնականներն ու մասնագետները այս ամենին գիտական բացատրություն կտան, կփորձեն բացատրել անբացատրելին:Իսկ գուցե պե՞տք չէ բացատրել, պարզապես պետք է ընդունել փաստն ու հավատալ եկեղեցու զորությանը:

.
9

10

1241

  • NELLI ^_^
    2013-05-01 14:43:56
    ուղղակի պետք է հավատալ եկեղեցու զորությանը (ծաղիկ)
    • .
      2013-05-01 14:45:53
      (լավ)
      • AMKA2002
        2013-05-15 15:50:51
        (գինի)
  • Mane
    2013-05-03 14:27:16
    :O :O
    • .
      2013-05-03 14:28:08
      (լավ)
  • AMKA2002
    2013-05-15 15:53:07
    (ժպիտ)