Copy SMS

Երկու ընկեր


Երկու ընկեր հոգնած և ծարավ քայլում էին անապատով: Հանկարծ ինչ որ պատճառով նրանք սկսում են վիճել և ընկերներից մեկը ապտակ է հասցնում մյուսին: Ապտակված ընկերը, ցավ զգալով, ոչինչ չի ասում, այլ ավազի վրա գրում է. «Այսօր իմ լավագույն ընկերը ինձ ապտակեց»: Նրանք շարունակում են ճանապարհը և հայտնաբերում մի օազիս: Որոշում են այնտեղ լողանալ:

 Լողանալուց ապտակված ընկերը քիչ էր մնում խեղդվեր, բայց նրա ընկերը փրկում է նրան: Երբ նա ուշքի է գալիս, սկսում է քարի վրա քանդակել. «Այսօր իմ լավագույն ընկերը փրկեց իմ կյանքը»: 

 Նա, ով ապտակ էր հասցրել և հետո փրկել ընկերոջ կյանքը, հարցնում է.

 - Երբ ես քեզ նեղացրեցի, դու գրեցիր ավազի վրա, իսկ հիմա գրում ես քարի վրա, ինչո՞ւ:

 Ընկերը պատասխանում է. 

 - Երբ ինչ-որ մեկը մեզ նեղացնում է, մենք պետք է գրենք դա ավազի վրա, որպեսզի հանդիպակած քամիները սրբեն ու տանեն դա: Բայց երբ ինչ-որ մեկը ինչ-որ լավ բան է անում մեզ համար՝ մենք պետք է քանդակենք դա քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել այն: 

 Սովորե՛ք զայրույթները գրել ավազի վրա և ուրախությունները քանդակել քարի վրա:

Երկու ընկեր - ընկեր, մարդ, բարություն

7

42

1055