Copy SMS

ՔԱՂԱՔՈԻՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՖԻԼՄ

ՔԱՂԱՔՈԻՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՖԻԼՄ - ԳԵՂԵՑԻԿ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՇԱԼԻ

ՔԱՂԱՔՈՒՄ ՍԵՐԱԼԸ ԻՄ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՖԻԼՄՆ Է:ԱՅՍՕՐ ՈՐՈՇԵՑԻ ՀԵՆՑ ԱՅՍ ԹԵՄԱՅՈՎ ԳՐԱՌՈՒՄ ՊԱՏՐԱՍՏԵԼ : ԵՍ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ՔԱՂԱՔՈՒՄ ՍԵՐԻԱԼԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ :ՀԻՄԱ ԵՍ ԼՓՈՐՁԵՄ ՁԵԶ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆՐԱՆՑ: ՍԿՍԵՆՔ ՄԽՈՅԻՑ (ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ)

ՔԱՂԱՔՈԻՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՖԻԼՄ - ԳԵՂԵՑԻԿ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՇԱԼԻՇուրջ երկու տարի է` “Շանթ”-ի “Բանակում-Քաղաքում” հեռուստասերիալին հետեւողները քննարկում են գլխավոր հերոսներից Մխոյի խաղաոճն ու բառապաշարը, որի դերում հանդես է գալիս Հովհաննես ԴավթյանըՇատերն են նման ձեւով արտահայտվում, բայց իմ կյանքում էլ ամեն ինչ սկսվել ու զարգացել է հենց  մանկությունից: Մեր ընտանիքում արվեստի բնագավառից միայն ես եմ:

5-6 տարեկանից բակի երեխաներով տիկնիկային ժանրի մանկական բեմադրություններ էինք անում մեր բակում, որքան հիշում եմ` անվճար (ծիծաղում է-հեղ.): Իսկ մեր հանդիսատեսը ողջ հարեւանությունն էր. ողջունում էին, ոգեւորում:

6-7-րդ դասարանից սովորել եմ “Մետրո” թատրոնի թատերական ստուդիայում` Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարությամբ: Մասնակցում էինք թատրոնի խաղացանկային ներկայացումներին, իհարկե, հանդես գալով մասսայական տեսարաններում: Այս ամենը շատ էր դուր գալիս ու ոգեւորում ինձ:Մի քանի տարի անց արդեն պիտի ընտրեի մասնագիտությունս: Որոշել էի` դերասան եմ դառնալու, բայց մայրս դեմ  էր: Նա աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, ցանկանում էր, որ այնտեղ սովորեմ ու դառնամ տնտեսագետ, բանկիր:

Իրականում ես հաշվարկների, թվերի հետ սեր չունեմ: Շատ հանգիստ կարող էի ընդունվել ժողինստիտուտ, սովորել, ավարտել, բայց դա կլիներ, որ ինձ սովորեցրին, ավարտեցրին:

Մասնագիտության ընտրությունս գոհացրել է հորս:2001-ին ընդունվեցի ու 2005-ին ավարտեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: Սովորել եմ Վահե Շահվերդյանի կուրսում: Ուսումս համատեղում էի գործնականի հետ` խաղալով էպիզոդիկ դերեր: 

2009-2010 թվականները համարում եմ կարիերայիս լավ սկիզբը: Այդ շրջանում նկարահանվում էի “Արմենիա” հեռուստաընկերության “Մի կաթիլ մեղր” վերնագրով մանրապատումներում, զուգահեռ նաեւ “ATV”-ի  “Ընտանեկան պատմություններ”-ում: 

Կարծում եմ, որ ցանկացած դերասանի համար շատ կարեւոր է նման սկիզբը. սովորում ես տեսախցիկի հետ աշխատել, աստիճանաբար մասնագիտանում ես:

2010-ի հոկտեմբերին առաջարկ ստացա խաղալու “Շանթ” հեռուստաընկերության “Բանակում” հեռուստասերիալում: Միանգամիցսիրվեց կերպարս, ինչի համար ուրախ եմ:Սերիալի հերոսից շատ եմ տարբերվում: Հետաքրքիրն այն է, որ հենց ավարտվում է նկարահանումը, Մխոյից ոչինչ չի մնում, ես դառնում եմ այն նույն Հովհաննեսը: Ամենեւին էլ դժվար չէ այդ անցումը. Մխոն գոյություն ունի միայն տեսախցիկի առջեւ:

Նկարահանումների ժամանակ երբեմն անհամաձայնություններ են լինում, բայց դրանք հարթում ենք ռեժիսորի ու սցենարիստի հետ: Հիշեմ մի դեպք. “Բանակում”-ի ժամանակ կար դրվագ, որտեղ պետք է արթնանայի շան ընկերակցությամբ: Հրաժարվեցի, որովհետեւ վախենում եմ շներից, ու այդ հատվածը խաղաց Ժանը:

Իրականում ես զզվող եմ. կյանքում ուրիշի ափսեից, անգամ ամենամոտ մարդու, չեմ ուտի: Վերջերս մի դրվագ կար, որտեղ ընկերներով պիտի ուտեինք միեւնույն ափսեից: Ռեժիսորի ու սցենարիստի հնարամտության շնորհիվ սկզբից ես նկարվեցի, հետո` մյուսները… Մոնտաժի միջոցով ստացանք մեր ուզածը:Մխոյի լսած ռաբիս երաժշտությունը բոլորովին իմ ճաշակով չէ:

Սիրում եմ երգել: Երգում ու լսում եմ Ռուբեն Հախվերդյանի երգերը: Սիրում եմ Շառլ Ազնավուրի կատարումները: Բացի ծանր ռոքից, տրամադրությանս համապատասխան, կարող եմ լսել որակյալ ցանկացած երաժշտություն:

Իմ ծուլության պատճառով նվագել, ցավոք, չգիտեմ: “Ալարեցի” երաժշտական դպրոց գնալ:

Կարծում եմ` ընկերասեր եմ: Ընկերներս ամենատարբեր բնագավառից ու բնավորության տեր մարդիկ են. շատ ինտելեկտուալից մինչեւ կռիվ գնալու ընկերներ ունեմ:

 Նեղ ու դժվար պահերին միմյանց օգնելը փոխադարձ է:

Բարի ու լավ բան ցանկացած բան կարող է ուրախացնել ինձ: Իմ, ընկերներիս, մեր երկրի, քաղաքի հաջողություններով շատ եմ ուրախանում: Վերջերս շատ ուրախացա, երբ իմացա, որ ընկերներիցս մեկի ընտանիքում երկրորդ բալիկն է ծնվելու:

Տխրում եմ, երբ հիվանդության, կորստի ու անհաջողությունների մասին եմ լսում:

Սպորտի հետ այդքան մտերիմ չեմ, բայց սիրում եմ բիլիարդ խաղալ:Ասում են` երբեք մի ասա` երբեք: Չեմ կարող ասել, թե ինչ չեմ անի երբեք: Երեւի չեմ ասի մի բան, որ չեմ կարող անել:

Անձնական կյանքումս կարծես թե փոփոխություն կա… Ընկերուհիս էլ մեր բնագավառից  է` դերասանուհի: Նոր-նոր ենք շփվում: Աստված տա` ամեն ինչ լավ լինի: Միայն կասեմ, որ մի քանի տարի առաջ ենք առաջին անգամ հանդիպել: Իրեն հավանում եմ վաղուց, պարզապես վերջերս եմ խոստովանել: Այն ժամանակ ոչ ես, ոչ ինքը դեռ պատրաստ չէինք: Առաջին հայացքից արտաքինը հավանեցի, շփվելուց հետո հասկացա, որ այն համահունչ է ներաշխարհին:                          

ՔԱՂԱՔՈԻՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՖԻԼՄ - ԳԵՂԵՑԻԿ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՇԱԼԻանցնԵնք հաջորդին Անաիս Սարդարյան (Անուշիկ)

ՔԱՂԱՔՈԻՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՖԻԼՄ - ԳԵՂԵՑԻԿ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՇԱԼԻ

Գիտեմ, որ սերիալում նկարահանվելու առաջին փորձդ է: Ինչպե՞ս ստացվեց և արդյոք նախկինում եղե՞լ են առաջարկներ, որոնք մերժել ես:

- Մինչև «Քաղաքում» նկարահանվելը Շանթ հեռուստատեսության «Անծանոթը» սերիալում հանդես գալու առաջարկ ստացա: Մասնակցեցի քասթինգի, բայց չհամապատասխանեցի կերպարին, քանի որ ինձ ավելի խոշոր ու տարիքով էին պատկերացնում: Դուրս գալիս տեսա մեր սերիալի ադմինիստրատորին, ով ինձ առաջարկեց Անուշիկի կամ Իռենի կերպարը մարմնավորել. փորձի արդյունքում ինձ բաժին հասավ Անուշիկի կերպարը: Ի դեպ, շատ դժվարությամբ համաձայնեցի, որովհետև նախկին առաջարկները մերժել էի. սերիալում չէի նկարահանվել ու չէի կարողանում հաղթահարել այդ վախը: Համաձայնելուս պատճառն այն էր, որ ուսումս Մոսկվայում շարունակել չստացվեց և այստեղ աշխատանք պետք է գտնեի: Քասթինգի առաջին օրն Անուշիկը երկու ռեպլիկ ուներ` «Պրիվետ, ոնց ես Մխո»: Խաղացի ու տուն գնացի: Հաջորդ օրն ինձ նորից կանչեցին այդ երկու տողն ասելու, ես նյարդայնացա, ասացի՝ ինչպես կարելի է երկու բառի համար նորից կանչել: Սցենարիստը տեսավ իմ նյարդայնացած վիճակն ու ասաց, որ այն շատ օգնեց ընտրությանը:

- Սերիալային գործունեությունդ համատեղու՞մ ես թատրոնի աշխատանքի հետ:

- Այո, թատրոնում պայմանագրով եմ աշխատում, հրավերներով խաղում եմ տարբեր ներկայացումներում: Այնպես չի եղել, որ որևէ թատրոնում մշտական աշխատելու հրավեր եմ ստացել ու մերժել: Ինքս էլ երբեք չեմ դիմել որևէ թատրոն, որովհետև կարծում եմ, եթե թատրոնում աշխատեմ, պետք է ամբողջությամբ նվիրվեմ այդ գործին, իսկ այժմ նույնիսկ պայմանագրային ներկայացումներն եմ հազիվ համատեղում սերիալի հետ: Բացի սերիալից, այժմ մասնակցում եմ նաև «Պարահանդես» նախագծին: Աշխատում եմ նաև ակումբներից մեկում և փոքրիկ արքայադստրերի դերասանի վարպետություն եմ դասավանդում: Ուսանողական տարիների ներկայացումները չհաշված, վերջերս խաղացել եմ Գոգոլի «Քիթը» ներկայացման մեջ, իսկ մայիսին կլինի «8 սիրագորով կանայք» ներկայացման պրեմիերան:

Սերիալում նկարահանվելու դրական ու բացասական կողմերը կնշե՞ս:

- Դրական կողմը երևի այն է, որ քեզ փողոցում տեսնում ու ճանաչում են: Իսկ բացասականն այն է, որ ճանաչումը սխալ է ընկալվում: Այսինքն` քեզ ընկալում են կերպարի նման, որը հոգնեցնում է: Իմ կերպարը գլամուր, ազատ աղջկա կերպար է, թեև չեմ ասում, որ ես համեստ աղջիկ եմ, բայց Անուշիկից հեռու եմ: Օրինակ, ես ինձ երբեք թույլ չեմ տա տղաներին տարիներով տանջել: Եթե այն, ինչ ինքն անում է Մխոյի ու մնացած տղաների գլխին, իմ եղբոր գլխին մեկն աներ, ես մանր կտորների կվերածեի նմանատիպ անուշիկներին: Անուշիկը շատ ռիսկային կերպար է, ու բոլորին մատների վրա պտտեցնում է: Շատ եմ ցավում, որ 13-14 տարեկան աղջիկներն ինձ փողոցում տեսնելով` ասում են՝ վայ, այնքան ենք Ձեզ սիրում, ուզում ենք մենք էլ Անուշիկի նման լինել: Ինձ համար դա շատ ցավոտ է, սակայն չես կարող բոլորին բացատրել: Իմ կարծիքով, դժվար է վառ կերպարով հանդես գալը, իսկ այս սերիալից հետո կաշխատեմ այլևս այդպիսի դերով հանդես չգալ:



ՔԱՂԱՔՈԻՄ ԻՄ ՍԻՐԵԼԻ ՖԻԼՄ - ԳԵՂԵՑԻԿ,ՆՈՐՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՇԱԼԻԴիանա Գրիգորյան (ԻՌԵՆ)ՆՐԱ ՄԱՍԻՆ ԿԳՐԵՄ ՀԱՋՈՐԴ ԳՐԱՌՄԱՆՍ ՄԵՋ ԵՐևԻ ԴՈԻՐ ԵԿԱՎ :

7

3

2349

  • SR
    2013-05-03 09:25:50
    շաաաաաատ եմ սիրում <<Քաղաքում>>ը (ծաղիկ) (ծաղիկ) (լավ)
  • BERTA BEBE
    2013-05-03 09:28:52
    (ծաղիկ)
  • Маришок
    2013-05-03 16:10:48
    Անուշը շատ լավնա իրան շատ եմ սիրում (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)