Քարի դարում
Դժվար է պատկերացնել, որ ներկա քաղաքակիրթ դարում կարող են լինել ցեղեր, որոնք ապրում են քարի դարի կյանքով: Այդպիսին է յանադիների ցեղը, որը դեգերում է Հնդկաստանի հարավարևելյան շրջանում: Յանադիները վարում են քոչվորական կյանք՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ հայթայթել սնունդ:Յանադիները զբաղվում են հավաքչությամբ, առանձնակի հակում ունեն դեպի դեղաբույսերը և արմատապտուղները, զբաղվում են նաև ձկնորսությամբ:Յանադիների բնակավայրերը չունեն անուններ, նրանց տները ցրված են երկաթգծերի և ավտոչանապարհների երկայնքով: Տները նման են կավածեփ մրջնաբների, երբեմն կառուցվում են արմավենու տերևներից: Տանը եղած միակ կահկարասին կավե ամանեղենն է և փայտե ձողերը, որոնցով արմատապտուղներ են հանում գետնից: Ներկայումս խաթարված բնությունը այլևս չի կարողանում կերակրել յանադիներին:Տղամարդիկ ստիպված ծառայության են անցնում հարուստների տներում, հավաքում են քաղաքի աղբը: Սակայն այստեղ բարդ խնդիրներ են ծագում: Յանադին հաշվել չգիտի, նրան մշտապես խաբում են, հաճախ չեն վճարում: Նա հեռանում է առանց դժգոհելու: Յանադի կանայք քաղաքներում ողորմություն են խնդրում, այն էլ միայն սննդամթերք: Յանադիների համար չկան ժամանակ և տարածություն հասկացությունները: Նրանք ժամանակը հաշվում են բնական երևույթներով՝ Լուսնի, Արեգակի ծագումով և մայրամուտով, Բևեռային աստղի ծագումով, անձրևային սեզոնով: Յանադիները պատկերացում չունեն նաև սեփականության մասին: Պետությունը հաճախ փորձել է նրանց հաղորդակից դարձնել ժամանակակից քաղաքակրթությանը, հատկացրել է մշակովի հող և բանող անասուն: Բայց յանադիները շատ հաչախ հրաժարվել են այդ ամենից՝ նորից բռնելով լուսնային թափառական ճանապարհը: ԵՐԵԽԵՔ ԵՍ ՆՅՈՒՔԸ QUELLO.NET ԿԱՅՔՈՒՄ ԷԼ ԿԱ, ԲԱՅՑ ԵՍ ԵՄ ՔՑԵԼ, ԷՆՊԵՍ ՈՐ ՆՅՈՒԹՍ ՉՓԱԿԵՔ:
Alfa
2013-05-04 13:51:35ყℴυℛ gIrℒfℛiⒺⓃd
2013-05-04 13:52:33ყℴυℛ gIrℒfℛiⒺⓃd
2013-05-04 14:05:24✪нĒкØтØрыĒ хØŦяŦ ♥любви Ǻ я хØчу ш❤ʞ❤лǺд✪
2013-05-04 14:15:35ყℴυℛ gIrℒfℛiⒺⓃd
2013-05-04 16:42:35ყℴυℛ gIrℒfℛiⒺⓃd
2013-05-04 21:28:31ყℴυℛ gIrℒfℛiⒺⓃd
2013-05-08 17:46:43