Copy SMS

Արևածագ

Արևածագ - Լիլին, ու, Յանը

 Իրիկնամուտ էր... Լիլին ու Յանը մոր ուղեկցությամբ  տուն էին վերադառնում մանկապարտեզից....Մայրամուտի  արևը «մի տեսակ տարօրինակ    էր  »...շատտտտ մեծ... «անամոթ»  ու  հրեշային կարմիր ... «արյունոտ » ...   տխրությամբ ներծծված   ...
Լիլին ու Յանը զարմացած աչուկներով  նայում էին մութին կուլ գնացող այդ այլանդակ ,շիկակարմիր հրեշին...

Հանկարծ   Յանը շուռ եկավ մորն ու հարցրեց.

-Մա ,ինչ կլինի ,եթե սպանեն  արևին...Չսպասեց պատասխանի...շշնջաց տխուր,
-Գիտեմ ,մութ կլինի...կմեռնեն ծաղիկները...չեն լինի մարդիկ...չի լինի ոչ մի բան....
Հետո աղերսագին ձայնով խնդրեց մորը.
-Մա,վաղն ինձ համար թուր կառնես...??? Ես պիտի պաշտպանեմ Արևին,չեմ թողնի որ սպանեն նրան...
Տիրեց ծանր ու ճշող լռություն...Նրանք լուռ  գնում էին մայր մտնող    արևին ընդառաջ ...Նրանց աչքերում մեռնող մայրամուտ էր ,իսկ հոգիներում՝ սպասում արևածագի...
Օրը վերջանում էր.....  և կամաց -կամաց ինչպես սև ագռավ  իջնում էր  մութը  քաղաքի վրա.....

Լիլին ու Յանը երկվորյակ-  հրեշտակներ էին...  ճիշտ է,նրանց համար չէին  ասում  ,թե  նման են «ինչպես ջրի երկու կաթիլ կամ մի կիսած խնձոր ...», սակայն նրանք մի ամբողջի,մի  «ես-ի» և  մի  հոգու  երկու գեղեցիկ նրբերանգներ էին ... մեկ ընդհանուր ծննդյան օր ունեին նրանք ,սակայն տարբեր երազանքներ ..տարբեր ճակատագրեր... տարբեր էին նաև նրանց  սիրելի հեքիաթները...Լիլին սիրում էր «Էլիզայի ու 12 կարապների մասին հեքիաթը( «Վայրի կարապներ»-ը... այն մասին է,թե ինչպես  Էլիզան  մահվան սպառնալիքի տակ եղինջից շապիկներ է հյուսում ու փրկում կախարդանքից իր եղբայրներին)...Իսկ Յանը միայն «Փոքրիկ Իշխանի »մասին էր ցանկանում լսել:
 ... 6-ը դեկտեմբերի,1988....Վերջին դրախտային երեկոն էր  .... Այն ամեն ինչով նման էր  փոքրիկների  կյանքի մնացած   բոլոր երեկոներին,,,,սակայն  մի տարբերությամբ ...այս անգամ ինչ-որ անտեսանելի, անհասկանալի   ու չարագուշակ   բան կար օդում կախված...անբացատրելի զգացողություն էր  ..հրաժեշտի... անդառնալի կորստի ..,բաժանման ...
.հասունանում էին լուրջ փոփոխություններ նրանց կյանքում...միայն թե այդ մասին դեռ  ոչ ոք ոչինչ չգիտեր..
  Քնելուց առաջ մայրը նախ Լիլիի սիրած հեքիաթը պատմեց...հետո Յանի համար մի առանձնահատուկ քնքշությամբ պատմեց  Փոքրիկ Իշխանը....Երբ մայրը վերջացրեց հեքիաթը Յանը մոտեցավ պատուհանին,փնտրեց հայացքով փոքրիկ արքայազնի մոլորակը ...Չգտավ... Աստղեր չկային  ....Մութ էր երկինքը ..Անհրապույր...Վախեցնող լուռ...
-Բարի գիշեր ,Փոքրիկ Իշխան ,վաղը կհանդիպենք....հրաժեշտ տվեց Յանը իր սիրելի հերոսին ...հետո գրկեց մորն ու շշնջաց մի տեսակ օտարացած,հեռացող  ու անծանոթ ձայնով.
-Ես վաղը կգնամ իմ մոլորակը..կապրեմ այնտեղ  միայնակ ,ուրախ ու երջանիկ...ոչ մեկին չեմ թողնի ինձ մոտ ,միայն քեզ ,մա,միայն դու կգաս ինձ հետ ....հետո շուռ եկավ դեպի Լիլին ու ասեց .
-Ես քեզ կպաշտպանեմ....դու մի վախեցիր...չեմ թողնի ,որ քեզ մոտենա Չարը....
Նրա խոսքերը մարգարեական էին...
7 դեկտեմբերի.... Յանը ջերմություն ուներ...նրան թողեցին տանը...այն միտքը,որ առանց եղբոր պիտի գնա մանկապարտեզ  ,Լիլիին սարսափեցնում էր...նա արտասվում էր...խնդրում մորը ,որ ինքն էլ մնա տանը...մայրն  արդեն ուզում էր  համաձայնել ,բայց  Յանը համոզեց Լիլիին  և խոստացավ ,որ մինչև տուն գա ՝ կնկարի նրա համար« էլիզային ու 12 կարապներին....»: Լիլին հավատաց եղբորը... հրաժեշտի վերջին համբույր.... դուրս եկավ տանից... Փակվեց դուռը....  ընդմիշտ փակվեցին դրախտի դռները Լիլիի համար  ու...նա քայլ արեց դժոխք  - 7-ը դեկտեմբերի ....
Օրը մահաբույր էր...չարագուշակ ...
Օրվա ռիթմը-մա'հ...մա'հ...մա'հ...
Իսկ օրվա «կադրը»............ահա,այսպիսին.



«Հանկարծ...մի ակնթարթում ...անսպասելի Ցնցվեց Երկիրը ...Եվ զրկվեց
երկինքն իր ամենապայծառ արեգակներից.......և լույսը թաղվեց
 խավարի մեջ....ու եղավ խավար.....  խավարի անթափանց գիշեր...և մոլորվեցին մեր հոգիները.............»

 ....Լիլին ու Յանը մի ընդհանուր սիրած հեքիաթ ունեին..«Գառնուկ ախպերը»...միայն թե այս պատմության մեջ եղբայրն էր  հայտնվել քարե հրեշի երախում.իսկ քույրը պտտվում էր այդ անհոգի ,անսիրտ  քարե հսկայի  շուրջն ու կանչում եղբորը...
Ցավից ու վախից անզգայացած Լիլին բարձրացրեց հայացքը դեպի երկինք ...դեպի իր մանկական հեքիաթների սպիտակ մորուքով Բարի Ծերուկի աթոռանիստ  ... նա Երբեք Աստծուն  այդքան  քարսիրտ ու անաստված չէր տեսել.....
Փլատակների մոտ խարույկ էին վառել... Լիլին  անթարթ հայացքով նայում էր կրակին ու մտովի նույնացնում իրեն սիրելի հեքիաթի հերոսուհու հետ... պատկերացնում ,որ ինչպես  Էլիզային  իրեն էլ տանում են խարույկի վրա այրելու... իսկ նա չի վախենում... արագ-արագ  շարունակում էր հյուսել «եղինջից շապիկը» ...Շտապում է...Իր սիրելի եղբորը «կախարդանքից » փրկելու համար շատ քիչ ժամանակ է մնացել...Հարկավոր է շտապել........ Այդպես էլ չհասցրեց ,,,Հոգնած աչուկները  փակվեցին...Հեքիաթը մնաց անավարտ...եղինջից շապիկը-կիսատ... իսկ ճերմակաթև կարապը վերջին անգամ լուռ պտտվելով   նրա գլխավերևում  նուրբ թևիկներով  քնշորեն փարվեց Լիլիին ...ու սլացավ վեր....շատ վեր ...և  անհետացավ  երկնքի  անսահմանությունում ... լուծվեց,տարալուծվեց լույսի մեջ ....
 Լիլին քնեց ...
Երբ արթնացավ -արդեն շատ էր   հեռու   Կորուսյալ  Դրախտից ՝իր ՏԱՆԻՑ  ...Ինչ-որ մարդիկ եկել  ու տարել էին  նրան...հեռու,շատ հեռու ......

   Անցել են տարիներ...սակայն նույն  երազը զարմանալի համառությամբ այցլում է Լիլիին.... նա չի հասցնում «վերջացնել շապիկն ու ազատել եղբորը...»,իսկ եղբայրն ամեն անգամ  ինչպես ճերմակաթև Կարապ պտտվում է նրա  շուրջն ու քնքուշ թևիկներով  կարոտագին փարվելով  քրոջը՝հեռանում ...Այդ օրվանից մինչև այսօր Լիլին  ամեն երեկո քնելուց առաջ նայում է երկնքին ...հայացքով փնտրում ամենափոքրիկ  ու խոնարհ աստղիկը ,որտեղ հիմա  իր սիրելի Փոքրիկ իշխանն է ապրում,,,, Բարևում և  լուռ ժպտում է նրան...
  .....Հալածված  ԿԱՐՈՏԻՑ   և դատապարտված՝ՀԻՇԵԼՈՒ...   Լիլին  մշտապես ապրում է ինչ-որ Հրաշքի ակնկալիքով,որն անպայման պիտի տեղի ունենա նրա կյանքում...   Նա դեռ շարունակում է փնտրել  իր Կորուսյալ Դրախտն ու հավատալ  ,որ մի օր ,լինի երկրի վրա ,թե երկնքում ՝   անպայման կգտնի Տունդարձի ճամփան....


  և  նա ,ով գտավ լույսն իր հոգու մեջ՝ՎԵՐԱՊՐԵՑ.........վերապրեց և ոչ թե Ապրեց..... մեծ է տարբերությունը  ապրողների ու վերապրողների աշխարհընկալման միջև ... ինձ կհասկանա նա -ՈՎ ՎեՐԱՊՐԵԼ Է....

9

11

882