Copy SMS

Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՐԱԾԸ ՆՐԱ ՄԱՍԻՆ

Ի՞ՆՉ Է ՊԱՏՄՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՐԱԾԸ ՆՐԱ ՄԱՍԻՆ - ԵՐԵԽԱ, ՆԿԱՐ, ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ


Տարիքային առանձնահատկություններ

Մինչև 3 տարեկան երեխաները իսկապես միայն խզմզում են:  4 տարեկան երեխաների նկարներում արդեն իմաստ է հայտնվում: Նրանց ոգեշնչում են հիմնականում մայրիկը, հայրիկը կամ էլ հենց ինքը՝ երեխան: Նրանց նկարներում մարդիկ «տոտոշներով» պղպջակների տեսք ունեն: Այս նկարները հետազոտելը դեռ իմաստ չունի: 5 տարեկանից տարորոշվում են մարդու գլուխն ու մարմինը, երեխան սկսում է հետաքրքրվել շրջակա աշխարհով, նկարում է տարբեր առարկաներ, իրեր, մանրուքներ:


Նկարի կառուցվածքը

Առաջարկեք երեխային նկարել իր ընտանիքը: Մի շտապեցրեք նրան ու հարցեր մի տվեք ընթացքում: Միայն խնդրեք, որ նա ընտանիքի յուրաքանչյուր անդամի նկարի որևէ գործողություն կատարելիս: Եվ տվեք նրան անհրաժեշտ բոլոր գույներն ու բավարար չափով թուղթ:

Երբ ավարտի, խնդրեք, որ պատմի իր նկարի մասին: Իսկ դուք ինքներդ ի՞նչ եք մտածում նկարի մասին: Ձեր առաջին տպավորությունը ամենից ճիշտ կբնորոշի Ձեր երեխայի հոգեվիճակը, յուրաքանչյուր բառ, որ կանցնի Ձեր մտքով նկարին նայելիս, բնորոշ է նրա հոգեվիճակին: Եթե բացասական տպավորություններն ավելի շատ են, ապա Ձեր երեխան նույնպես գտնվում է այդպիսի հոգեվիճակում:

Ամենից առաջինը և ամենից մեծը երեխան պատկերում է իր կարծիքով ամենակարևոր մարդուն: Իրենք իրենց երեխաները նկարում են այն մարդու կողքին, ում հետ ամենից ավելի են կապված: Հեռվում կամ անկյունում նկարվում է ոչ այնքան սիրելի մարդը: Պրոֆիլով կամ մեջքով պատկերելը նույնպես բացասական վերաբերմունքի նշան է:

Եթե ընտանիքի անդամները զբաղված են որևէ ընդհանուր գործով, ապա դա տանը տիրող ջերմ մթնոլորտի մասին է խոսում:

Եթե երեխան իրեն հեռու է նկարել ընտանիքի անդամներից, ապա նա իրեն օտարացած է զգում: Եթե բոլոր անդամներն են հեռու նկարված, ապա դա խոսում է շփման բարդության մասին:

Իրենից տարիքով փոքր քրոջը կամ եղբորը երեխան նկարում է մեծ չափսերի. դա խոսում է այն մասին, որ փոքրիկը մեծ դեր է զբաղեցնում ընտանիքում:

Երբեմն երեխան նկարում մոռանում է նկարել ինքն իրեն. այդ դեպքում պետք է ճշտել պատճառը: Եթե նա պատասխանում է, որ տեղ չկար, կամ ասում է, թե հետո կնկարի, ապա դա մտահոգվելու առիթ է տալիս: Ստացվում է, որ ընտանիքում նրա համար իսկապես տեղ չկա:


Ձեռագիր

Հաճախ ջնջում ու նկարում է նորից- անհանգստության ու լարվածության նշան:

Նկարը բաղկացած է փոքրիկ հատվածներից ու շտրիխներից ու ամբողջական չէ- կրկին անհանգստության նշան:

Մեծ, լայն բացված աչքեր- հնարավոր է, երեխան վախենում է որևէ բանից:

Մեծ թվով զարդեր, մանրուքներ հագուստների վրա- նկատված և ուշադրության կենտրոնում լինելու ցանկություն:

Թույլ սեղմված մատիտ- շուտ ձանձրանալու հատկություն, զգացմունքայնություն, հոգեկան անհավասարակշիռ վիճակ:

Անփույթ նկար- խոսում է իմպուլսիվ բնավորության մասին:

Թուղթը չի բավականացնում նկարի համար- նկատվում է էներգիայով լեցուն, երբեմն էլ ագրեսիվ երեխաների մոտ:

Նկարը տեղավորվել է թղթի մի անկյունում- երեխան չի հավատում իր ուժերին, հնարավոր է նրա հանդեպ շատ խիստ են:

Ագրեսիայի նշաններ- բռունցք արած ձեռքեր, զենք, վախեցնող դիրք, հստակ նկարված ատամներ ու եղունգներ: Փորձեք պարզել ինչի համար է հարկավոր այդ ուժը:


Գունապնակ

Սովորաբար երեխաները նկարում օգտագործում են 5-6 գույն: Ավելի մեծ թվով գույների օգտագործումը խոսում է զգացմունքային և էմոցիաներով հարուստ հոգու մասին: Ավելի քիչ գույների օգտագործումը խոսում է տվյալ պահին նեգատիվ հոգեվիճակի մասին:

Մուգ կապույտ- խոսում է ներքին խնդիրների վրա կենտրոնացվածության մասին:

Կանաչ– հավասարակշռվածություն, անկախություն, համառություն, անվտանգության ցանկություն:

Կարմիր- կամքի ուժ, գրգռվածություն, ագրեսիա:

Դեղին- դրական էմոցիաներ, հետաքրքրասիրություն, լավատեսություն:

Մանուշակագույն- երևակայություն, ինտուիցիա:

Շագանակագույն- դանդաղկոտություն, ֆիզիկական անհարմարության զգացողություն, հաճախ՝ բացասական

էմոցիաներ:

Սև - ճնշվածության զգացողություն, բողոք, փոփոխությունների ցանկություն:

Մոխրագույն- անտարբերություն, օտարացում, հեռանալու, թաքնվելու ցանկություն:

Դե ինչ, հուսով ենք, որ այս հուշումները Ձեզ կօգնեն ավելի հեշտությամբ բացահայտել Ձեր փոքրիկին: Ու թող նրա նկարներում միշտ գերակշռեն պայծառ գույները, իսկ նրա դեմքին էլ փայլի նույնքան պայծառ ժպիտը:

4

5

830

  • ♥♥ԱՐևԻԿ♥♥
    2013-05-06 16:07:33
    շատ հետաքրքիր էր ապրես (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • Varduk )
    2013-05-06 16:13:43
    :) :) :) :) մերսի
  • Varduk )
    2013-05-06 16:30:08
    (ժպիտ) (ժպիտ)
  • http://parents.mocak.am/1380/%D5%AB%D5%9E%D5%B6%D5%B9-%D5%A7-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D5%B6%D6%80%D5%A1-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/