Copy SMS

ՄԱՅՐԻԿԻ ՕԳՆԱԿԱՆԸ

ՄԱՅՐԻԿԻ ՕԳՆԱԿԱՆԸ - ՄԱՅՐԻԿ,  ՕԳՆԱԿԱՆ,  փոքրիկ

Եթե մի քանի տարի հետո ուզում եք Ձեր փոքրիկին տեսնել կոկիկ ու մաքրասեր, ապա սկսել հարկավոր է դեռ վաղ մանկությունից: Նախադպրոցական տարիքի երեխաները լիովին կարող են օգնել ծնողներին տնային գործերում և միևնույն ժամանակ, նրանք այդ ամենին վերաբերվում են ինչպես խաղի: Երեխան սիրով օգնում է, երբ հասկանում է, որ դա շատ կարևոր է իր մայրիկի համար, երբ ծնողները գովում են նրան ու շնորհակալություն հայտնում: Երեխան գտնում է իր տեղը Ձեր տանը, իսկ Դուք գտնում եք աշխարհի ամենալավ օգնականին:

Նախևառաջ, երեխային որևէ բան հանձնարարելուց առաջ համոզվեք, որ նա կկարողանա դա անել կամ դա նրա մոտ բացասական արձագանք չի առաջացնի: Հակառակ դեպքում կա վտանգ, որ նա այսուհետ ընդմիշտ կկորցնի հետաքրքրությունը տնային գործերում մեծերին օգնելու հանդեպ: Իսկ եթե երեխան ինքն է ցանկություն հայտնում օգնել, ապա ոչ մի դեպքում մի հրաժարվեք նրա օգնությունից: Դա նույնպես կհանգեցնի վերը նշված արդյունքին: Անգամ եթե այդ պահին մտածում եք, որ նա միայն կխանգարի, պետք չէ նրան հեռացնել սենյակից: Նրան մի փոքրիկ գործ տվեք, և նա մի անկյունում խելոք կաշխատի և իրեն շատ կարևոր ու անհրաժեշտ կզգա: Եթե երեխան իր ուժերից վեր գործ է ցանկանում անել, շեղեք նրա ուշադրությունը ավելի պարզ և նրա համար մատչելի գործերի վրա: Օրինակ, եթե նա ցանկանում է պատին մեխ մեխել, ապա խնդրեք նրան ընտրել անհրաժեշտ չափի մի քանի մեխ և Ձեզ տալ: Եթե նա ցանկանում է ճաշ պատրաստել Ձեզ հետ, ապա խնդրեք, որ դասավորի մթերքները սեղանին և այլն

7

4

794

  • Ev ullIiiK ♥
    2013-05-07 13:20:46
    (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ყℴυℛ gIrℒfℛiⒺⓃd
    2013-05-07 13:23:02
    (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • Hayk_Hayk
    2013-05-07 13:23:26
    :D
  • Varduk )
    2013-05-08 17:54:56
    (ոչոչ) :^) :@