Copy SMS

Սիրում եմ քեզ,,,

Սիրում եմ քեզ,,, - Սիրում եմ քեզ, սպասում եմ քեզ, չեմ կարողանում առանց քեզ,


Սիրում եմ


Սիրում եմ, երբ հեռախոսիս էկրանը լուսավորվում է քո անունով:Սիրում եմ, երբ այնքան մոտ ես, որ անգիր եմ սովորում քեզ: Սիրում եմ, երբ բռնում ես ձեռքս, ամուր սեղմում,մատներով շշնջում, որ ինձ հետ ես: Սիրում եմ, երբ ամբոխի մեջ գոյություն ունենք միայն դու և ես:Սիրում եմ, երբ քո «դու»-ն առաջ եմ դասում իմ «ես»-ից:Սիրում եմ, երբ իմ հիմարություններին պատասխանում ես քո իմաստությամբ:Սիրում եմ, երբ աչքերիդ եմ նայում, թեև հաճախ չեմ դա անում. վախենում եմ խենթանալ Սիրում եմ, երբ զգում եմ, որ քեզնով եմ ապրում: Սիրում եմ, երբ սպասում եմ քեզ: Սիրում եմ, երբ հեռվից տեսնում եմ քեզ, իսկ սիրտս մատնում է իրեն: Սիրում եմ, երբ գրկում ես, իսկ ես անպաշտպան փոքրիկի պես գլուխս դնում եմ ուսիդ: Սիրում եմ, երբ ժպտում ես. քո ժպիտն աշխարհում ամենագեղեցիկն է: Սիրում եմ, երբ զգում եմ սրտիդ աշխատանքը: Սիրում եմ, երբ պատճառն եմ սրտիդ աշխատանքի արագացման: Սիրում եմ, երբ մեր ապագա երեխայի մասին ենք խոսում. դու այնքան լավ հայր կլինես իմ դստեր համար: Սիրում եմ, երբ հանդուրժող ես, համբերող, հասկացող: Սիրում եմ, երբ հիշում եմ քեզ, իսկ ներսումս այրվում է ամեն ինչ, ջերմանում, քեզ կանչում: Սիրում եմ, երբ գիտակցում եմ, որ վստահում եմ քեզ` իմ տղամարդուն: Սիրում եմ, երբ միասին քայլում ենք, իսկ ես բռնվում եմ քեզնից,որովհետև բարձրակրունկներով չեմ կարողանում քայլել: Սիրում եմ, երբ քո գրկելուց գժվելու աստիճան ինձ լավ եմ զգում:Սիրում եմ քեզ, սիրում անմնացորդ, առանց երկմտելու, պարզապես սիրում


8

4

1265