Copy SMS

Ինձ դժվար է խոստովանել...

Ինձ դժվար է խոստովանել... - իմ, մասին


Ինձ դժվար է խոստովանել, որ կորցրել եմ ինքս ինձ: Կյանքիս ինչ-որ փուլում, ինչ-որ մի տեղ ես կորցրեցի ինքս ինձ, և այժմ ուշ է վերադառնալ ու ինձ հետ բերել: Միայն այնտեղ մնացած ինչ-որ մեկը կարող է բռնել դողացող ձեռքս ու ինքս ինձ հասցնել-միավորել ինքս ինձ հետ:

Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ չեմ: Ես տեսել եմ երջանկությունս, ես հասկացել եմ, որ այն, ինչ զգացել եմ, երջանկության ձգտում է միայն, սակայն ես յուրովի երջանիկ եմ եղել` թեկուզ ինքս իմ անգիտության մեջ:

Ինձ դժվար է խոստովանել, որ մոլորվել եմ, որ ինչ-որ մի ուժեղ մեկի աջակցության կարիքն ունեմ, ով կգրկի դողացող մարմինս, կսեղմի իր մարմնին, կհամբուրի ճակատս ու կասի, որ ամեն ինչ լավ է, որ չարտասվեմ, որ արտասվելու պատճառ չկա:

Ինձ դժվար է խոստովանել, որ արտասվելու պատճառ կա…

Որքան եմ հոգնել ինձնից: Որքան եմ երբեմն ատում ինքս ինձ: Որքան եմ ուզում երբևէ ճանաչած չլինեի ինքս ինձ:

Ինձ դժվար է խոստովանել, որ զզվել եմ իմ պարզությունից, անհեռատեսությունից, միամտությունից, իրերն իրենց անուններով կոչելու վախից:

Ինձ դժվար է խոստովանել, որ խնդիրների հանդիպելիս ամուր փակում եմ ականջներս ու աչքերս, ջայլամանում եմ, հեռանում, կորչում:

Ինձ դժվար է խոստովանել, որ կորչելու տեղ չունեմ…

Որքան եմ ցանկանում գտնել ինքս ինձ: Որքան եմ զգում սիրո, հենց սիրո կարիք: Որքան եմ ցանկանում երջանիկ լինել:

Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ լինելու պատճառ այդքան էլ չունեմ…

 

հեղինկայաին չէէ,,

8

6

842

  • ♥Tadevosyan♥
    2013-05-08 14:41:18
    :'( :'( :'( :'(
  • ((M))
    2013-05-08 14:44:53
    :( :( :'(
  • i was happy...
    2013-05-08 20:24:39
    Ինձ դժվար է խոստովանել, որ երջանիկ չեմ: Ես տեսել եմ երջանկությունս, ես հասկացել եմ, որ այն, ինչ զգացել եմ, երջանկության ձգտում է միայն, սակայն ես յուրովի երջանիկ եմ եղել` թեկուզ ինքս իմ անգիտության մեջ: ապրես լավն էր,լիովին հասկանում եմ քեզ :( :( :(
    • ((M))
      2013-05-08 20:51:44
      մերսիի,,,եե ամեն ինչ շատ դժվարա :( :(
  • i was happy...
    2013-05-08 20:55:27
    գիտեմ, պիտի ուժ գտնես քո մեջ ու պայքարես, երբ որ հավատաս որ դու ուժեղ ես ու ամեն ինչի կդիմանաս Աստված քեզ ավելի մեծ ուժ կտա հավատա O:)
    • ((M))
      2013-05-08 22:09:12
      դե փորձում եմ քեզ ել եմ շատ շնորակալ :( :'(