Copy SMS

Իսկ Դուք գիտե՞ք որ…

Ձեզ եմ ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր, որոնք երբեմն ծիծաղ են առաջացնում, երբեմն զարմանք, իսկ երբեմն էլ տարակուսանք: Եվ այսպես, իսկ դուք գիտե՞ք որ.

Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը:

մարդկանց 97%-ին երբ նոր գրիչ ես նվիրում, առաջինը գրում են իրենց անունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Նյու Յորքյան հեռախոսային գրքում կարելի էր գտնել 22 Հիտլեր, իսկ պատերազմից հետո ոչ մի:

Ձեր ստամոքսը ամեն երկու շաբաթը մեկ արտադրում է նոր լեղային թաղանթ, այլապես նա կմարսի ինքը իրեն:

Եթե ձիավորի հուշարձանում ձիու առջևի երկու ոտքերը բարձրացված են, նշանակում է, որ այդ մարդը մահացել է կռվում, եթե մեկ ոտքն է բարձրացված, նշանակում է նա վիրավորվել է կռվում, իսկ եթե ձիու չորս ոտքերն էլ գտնվում են գետնի վրա, նշանակում է, որ մարդը մահացել է իր մահով:

Աշխարհի ամենատարածված անունը Մուհամեդն է:

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Բեռլինի վրա գցված առաջին ռումբը սպանել է միայն Բեռլինի կենդանաբանական այգու փղին:

Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:

Մրջյունները երբեք չեն քնում:


Իսկ Դուք գիտե՞ք որ… - ԳԻՏԵՔ, ՀԵՏԱՔՐՔԻՐ