Copy SMS

XXI դար

XXI դար - գիտելիք, մարդ, դար

Գնալով հասկանում եմ, որ նոր տեխնոլոգիաների ամենօրյա աճի հետ մենք դառնում ենք  ավելի ծույլ: Տեխնիկան մեզ կարող է օգնել, որ զարգացնենք ինքներս մեզ: Ինչու՞: Մի քանի տասնամյակ առաջ մարդիկ հատորներով գիրք էին կարդում, ինչ-որ բան իմանալու և սովորելու համար: Այդ տարիներին ուսում ստանալը և ինֆորմացիա ձեռք բերելը բարդ էր: Բայց մարդիկ չէին զլանում, օրերով թերթում էին գրքերը, որովհետև ուզում էին սովորել՝ գիտելիքի ծարավ կար: 

Հիմա, ինֆորմացիա ստանալը չափից դուրս հեշտացել է : Մենք հաշված վայրկյանների ընթացքում կարող ենք գտնել պետք եղած ինֆորմացիան, դեռ մի բան էլ ավել: Հետևաբար մենք պետք է տեղյակ լինեինք բացարձակապես ամեն ինչից: Բայց արի ու տես, որ մեր սերունդը համարյա ոչինչ չգիտի: Ես պատկանում եմ այն սերնդին, որն ամբողջությամբ մեծանում է նորագույն տեխնոլոգիաների դարում ու ապագան էլ հենց մեր սերնդի ձեռքում է, մենք ենք պահելու այս երկիրը: Ցավոք, գալու է մի օր երբ մեր երկիրը ղեկավարելու է մեր սերուդը:  Ինչու՞ էին այն տարիներին ավելի լավ սովորում, քան հիմա: Մեր ծնողները աչք էին քոռացնում` գիշերվա մթության մեջ կարդալու համար, իսկ մենք չենք կարդում ընդհանրապես ոչինչ, իսկ կարդացողներին ոմանք նույնիսկ  ծաղրում են:  Այսօր կարդալու համար ընդամենը պետք է ստեղնաշարի վրա հավաքել մի քանի տառ և վերջ:


Բոլորս էլ ուզում ենք  ապրել ուժեղ երկրում, որը կղեկավարեն խելացի մարդիկ, որտեղ կտիրի մակարդակը, կգնահատվի խելքը: Դրան հասնելու համար պետք է  հենց այսօրվանից աշխատել:  Պետք է ուղղակի սիրել սովորելը: Ամեն անգամ,երբ նստում եք համակարգչի առաջ, բացի ընկերների հետ շփվելուց, տեսահոլովակներ նայելուց, բացեք, օրինակ  "Google" որոնողական կայքը ու կարդացեք որևէ նկարչի, գրողի, գիտնականի մասին: Հավատացեք, որ դրանից հետաքրքիր ու հրաշալի բան աշխարհում չկա:  Եկեք ճիշտ օգտագործեք այսօրվա տեխնիկայի ընձեռած լայն հնարավորությունը: Դուք կտեսնեք, թե ինչպես ամեն նոր սովորած տողի հետ կփոխվի աշխարհը, նրա հետ մեկտեղ կփոխվեք նաև դուք: 

Փոխվեք ու ստիպեք աշխարհին փոխվել ձեզ հետ: Սովորեք ամեն վայրկյան: Կյանքը հրաշալի է հենց նրանով, որ մենք միշտ մի նոր սովորելու բան ունենք...Բացահայտեք կյանքի հրաշքները: