Copy SMS

Աֆորիզմներ երջանկության մասին

Աֆորիզմներ երջանկության մասին - սենց, բաներ, աստղեր


Բախտը` երկչոտ սիրուհու նման, չնայած սիրում է պարգևել իր բարեհաճությունը, սակայն հարկադրում է մեզ պայքարել իր համար։
Բոուվի

Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ իրեն։
Գագեդորն

Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացելէ։
Զանդերս

Ինչպես մարդկանց երջանկությունը, այնպես էլ դժբախտությունը, կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից, այլև` յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից։
Լառոշֆուկո

Երջանկությունը նման է արեգակի։Որպեսզի մարդու համար լավ լինի, հարկավոր է գոնե ոչ մեծ ստվեր։
Լյուդվիգ

Երջանկությունից  մարդիկ ավելի են հիմարանում, քան` դժբախտությունից։
Լյութեր

Մարդու համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ամբողջ հոգով որևէ բանին տրվելը։
Կլոդել

Պարապությունը երեխաների երջանկությունն է ու ծերերի դժբախտությունը։
Հյուգո

Ուրիշի երջանկությունը մեզ միշտ չափազանցված է երևում։
Մոնտեսքյո

Մարդը որքան ավելի երջանիկ է, այնքան ավելի քիչ է ուշադրություն հատկացնում իր երջանկությանը։
Մորավիա

Մեծ բախտավորություն  է դժբախտություն չիմանալը։
Շեֆեր

Երջանիկ պատահականությունները սակավեն հանդիպում, իսկ դրանց օգտագործել իմացող մարդիկ` ավելի սակավ։
ՀենրիՇոու

Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։
ՀենրիՇոու

Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց ու ավարտվում` կրքով։
Պասկալ

Որքան ավելի երջանիկէ ժամանակը, այնքան այն ավելի կարճէ։
ՊլինիոսԿրտսեր

Մարդու կյանքը լիէ երջանկությամբ` գլխավորապես նրա համար, որ մշտապես նա սպասումէ, թե այն շուտով կլինի այդպիսին։
Պո

Նա, ում երջանկությունը չափից դուրսէ երես տալիս, դառնումէ տխմար։
ՊաբլիլիոսՍիրոս

Նա չէ երջանիկ, ով այդպիսինէ թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգումէ այդպիսին։
ՊաբլիլիոսՍիրոս

Երջանկությունն ավելի դյուրինէ գտնել, քան պահպանել։
ՊաբլիլիոսՍիրոս

Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը։
ԲենՋոնսոն

Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնումէ կողքով։
Սերվանտես

Կույր է ոչ միայն երջանկության աստվածուհին` ֆորտունան, նա հաճախ կույրէ դարձնում և նրանց, ում երջանկացնումէ։
Ցիցերոն

Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնելէ հուսահատության ծայրագության խորքերից։
ՍտեֆանՑվայգ

Տխմարը երջանկությունը փնտրումէ հեռուներում, իմաստունն այն աճեցնումէ իր կողքին։
Օպենհեյմ

Մենք ամենից հաճախ երջանկությունենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել։
Ֆրանս

Ուրախությունն ընդունակ   է ստորություններ գործելու, դժբախտությունը` երբեք։
Ագետան

Ուրախ մարդուն ողջ աշխարհն ուրախէ երևում։
Գյոթե

Վարդի փշերից գանգատվելու փոխարեն ես ուրախանումեմ, որ փշերի մեջ վարդէ աճում։
Ժուբեր

Ուրախությունը մարդուն դյուրահաղորդէ դարձնում, դժբախտությունը ստիպումէ նրան խորասուզվել ինքն իր մեջ։
Հեբել

Նա, ով ուրախէ, ևնա, ով թախծումէ, իրար չեն հանդուրժում։
Հորացիոս

Գովեստը հաճելի է լսել գովեստի արժանի մարդկանց շուրթերից։
Նևիուս

Ուրախության ամենապայծառ բռնկումները մեր մեջ սովորաբար առաջանումեն անսպասելի կայծից։
ՍեմուելՋոնսոն

Եթե մենք բավարարվեինք գտածով, մենք երբեքէլ ոչինչ չէինք գտնի։
ՍենեկաԿրտսեր

2

7

1701

  • ՊՍՏՈ-իկ
    2013-05-10 07:15:50
    Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։....................ՇԱՏ ԼԱՎՆԵԻՆ ԱՊՐԵՍՆԵՐ (ծաղիկ) :)
  • m .NARA
    2013-05-10 09:18:51
    լավ տողեր կար (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ) (լուսնաքայլ)
  • i was happy...
    2013-05-10 11:02:04
    Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացելէ։ լավն եր (լավ) (լավ)
  • ♥ Մերի ♥
    2013-05-10 11:45:54
    Երջանկության իսկական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացելէ։ Ցավոք, սա է ճշմարտությունը :( Ապրես, շատ հետաքրքիր ու լավն էր (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
  • Im happy ♥
    2013-05-10 18:08:00
    (լավ) (լավ)
  • ❥ ℋaS ❣
    2013-05-10 18:24:59
    մերսիներ (խոնարհվել) ;)