Copy SMS

Հաղթանակի խրատը

Հաղթանակի խրատը - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Այսօր Հաղթանակի տոնն է, որը հայ ժողովրդի համար առավել խորհրդանշական է, քանի որ արտահայտում է ոչ միայն հաղթական մասնակցությունը Հայրենական պատերազմին, այլ նաև Արցախի պատերազմի հաղթանակը, որը հայ ժողովրդի փառահեղ հաղթանակներից մեկն է և ամենաթարմը: Ու տա Աստված, որ հայ ժողովուրդն այլևս չունենա ռազմական հաղթանակների կարիք, իսկ գալիք հաղթանակները լինեն միմիայն տնտեսական, իրավական, մշակութային: Այսինքն, խաղաղ բնույթի հաղթանակներ: Սա երևի թե պետք է լինի հաղթանակած ժողովրդի համար առանցքային մտայնություն, առավել ևս, երբ մենք ունենք համեմատաբար երիտասարդ պետականությունը կայացնելու խնդիր:


Հաղթանակի խրատը - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻԱյդ պետականությունն ունի խաղաղ բնույթի, բայց ոչ պակաս կարևոր հաղթանակների կարիք: Եվ այսօր, երբ մենք նշում ենք մեր ռազմական հաղթանակների օրն ու այդ առիթով ելույթներ ու կենացներ ասում, երևի թե պետք է ամրագրենք ամենակարևորը՝ ժամանակակից աշխարհում փոխվել է պատերազմների և մրցակցության բնույթը, և այլևս ամեն ինչ գտնվում է խաղաղ ստեղծագործության տիրույթում՝ գիտության, արտադրության, արդյունաբերության, նորարար տեխնոլոգիաների, արվեստի և այլ ոլորտներում: Ազգերը, ժողովուրդներն ու պետություններն այս տիրույթում են գերադասում հարցեր լուծել, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ այս տիրույթում են ձևավորվում հարցեր լուծելու ունակ ազգերը, ժողովուրդներն ու պետությունները։ Իսկ ովքեր դուրս են մնում դրանից, ապա նրանց հարցերը լուծվում են:

Հաղթանակի խրատը - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻԵվ այսօր մեր՝ որպես հաղթանակած պետության առաջ կանգնած է մի լրջագույն հարց՝ մենք կլինե՞նք նրանցից մեկը, ովքեր աշխարհում հարցեր են լուծում, թե՞ կլինենք նրանցից մեկը, ում հարցերն են լուծում աշխարհում: Միանգամայն պարզ է, որ երկրորդ տարբերակը, մեղմ ասած, չի կարող լինել ցանկալի և ընդունելի: Բայց առաջին տարբերակն էլ չի կարող հենց այնպես լինել, քանի դեռ պետությունն այս որակի է, քանի դեռ իշխանությունը բաղկացած է ընդամենն անձնապաստան, մորթապաշտ, հանրայինը սեփականի համար մսխող կոնտինգենտից, քանի դեռ քաղաքացիները առավելապես իրավազուրկ են, զրկված են ազատությունից, հավասարությունից, քանի դեռ չկա մրցակցություն և կա կոռուպցիա՝ համատարած, քանի դեռ չկա օրենքի գերակայություն և ընտրական սահմանադրական մեխանիզմ

Հաղթանակի խրատը - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻԽաղաղության հաղթանակները հենց այնպես չեն գալիս, և դրա համար պետք է կարգի բերել Հայաստանը, կարգի բերել պետական կառավարման համակարգը, փոխել երկրում գերիշխող արժեքներն ու պատկերացումները, Հայաստանը դնել մոդեռնիզացիայի սկզբունքային ուղղության վրա: Հակառակ դեպքում, մեր իրական ռազմական հաղթանակի տոնը կարող է դառնալ խաղաղության ընթացքում մեր ոչ պակաս իրական պարտության բարոյական մխիթարություն: Խաղաղության հաղթանակներով չամրագրված պատերազմական նվաճումները խիստ կարճ կյանք են ունենում, հատկապես՝ արագության այս դարում: Չուշացնենք անհրաժեշտ եզրահանգումները, որպեսզի պահպանենք մեր հաղթանակը, որը միայն կատարված փաստ չէ, այլ շարունակվող պատմություն պետք է լինի:




Հաղթանակի խրատը - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

6

2

761

  • Lusine
    2013-05-09 15:12:16
    http://www.status4ka.am/board/toner/haght_39_anaki_owjhy_39/18-1-0-4792
  • Lusine
    2013-05-09 15:12:26
    :( :( :( :( :( :( :( (վատ) (վատ) (վատ)