Եվ աշունը մեզ չէր խանգարում....
Սեպտեմբերյան տաք ուրբաթներից էր…Երբ "դո"-ի փոխարեն "ֆա" նվագեցի…Հնչեց դռան զանգը…Անշտապ քայլերով գնացի միջանցք…Բացեցի դուռը…
Ես տեսա բոլոր նրանց,ում համակրել էի,ում հետ,թվում էր,ցանկացել էի կյանքս կապել…Տեսա նրան…Երևի զարմացած աչքերս էին,որ նրա դեմքին ժպիտ արթնացրին…Ու ,հաստատ , նրա ժպիտն էր,որ փոխանցվեց ինձ…
-Կարծում եմ` երկրորդ մասի չորրորդ տակտի "ֆա"-ի փոխարեն ավելի հարմար կլիներ "դո" նվագել:
Լռեցի…
-Ձեր նոր հարևանն եմ,երեկ եմ տեղափեխվել: Ժամերով լսում էի Ձեզ…Շատ սիրուն երաժշտություն եք գրել ու գերազանց եք նվագում… Դուք եք չէ՞ գրել…Միայն այդ "ֆա"-ն…
-Սա վերջնական տարբերակը չէ.դեռ շատ "ֆա"-եր ու "դո"-եր կփոխեմ,մինչև…
-Ո՛չ,ո՛չ,ամեն ինչ իդեալական էր,խնդրում եմ, նորից նվագեք,միայն թե այս անգամ դո-ով:
-Լա՛վ,նե՛րս եկեք:
Այո՛, դո-ն ամեն ինչ փոխեց…
-Հրաշալի է…Ի դեպ,ես էլ եմ գրում…
Ժպտացի…
-Իսկ ինչպե՞ս եք վերնագրել:
- "Աշուն":
-Այդքան պա՞րզ…
-Չեմ ուզում երևակայությունս գործի դնել…Ախր,լսե՛ք,այն ամբողջությամբ աշուն է….Սկզբում տաք է, արևն էլ,դեռ, իր մեջ ամառվա ջերմացնող ուժն ունի…Իսկ հետո…Կամաց-կամաց մարում է,թուլանում,տկարանում…Օդը սառչում է,օրերը մրսում են, հիվանդանում,հազում…
Աշուն է,աշնան մեղեդի…Ու նվագում եմ վերջին նոտան…
Մեր խելագարության առաջին աշունը…
Մենք երեքով էիք`Նա,Ես ու Աշունը… Ու սա "երրերդն ավելորդ է" դեպքերից չէր…
Սիրում էինք` մայրամուտը շենքի տանիքին,երեկոյան ֆիլմեր դիտելը` սառը հատակին նստած,ծիածանի տակով ձեռք ձեռքի բռնած վազելն ու նույնը մնալը,լռության ձայնը` քաղաքի մեջ,բայց քաղաքից հեռու… Իսկ լռության մեջ…Ես սիրում էի լսել նրա շնչառությունը,իսկ նա` սրտիս զարկերը…
Աշունը,Ես ու Նա…Մենք երեքով էինք,ու Աշունը մեզ չէր խանգարում…Մենք անկեղծ էինք,պարզ ու հասարակ…Սիրում էինք բոլոր նոտաներով… Ու Աշունը մեզ չէր խանգարում...
Սեպտեմբերյան տաք ուրբաթներից էր…Մեր խելագարության…Թվում էր` արդեն հարյուրերորդ աշունը….
Հերթական լուսաբացն էինք դիմավորում պատշգամբում…. Հանկարծ ափիս վրա ձյան փաթիլներ նստեցին …. Սեպտեմբերյան տաք ուրբաթ և աշնանային ձյուն…
-Դուրս եմ գալիս,մի քանի գործ ունեմ,բայց շուտ կվերադառնամ,սպասի՛ր ինձ տանը,խնդրում են:
Ամուր գրկեց ու գնաց….
Ես սպասում էի,սպասում,սպասում…
Մեքենայի վարորդը փախել էր….
Ես,Աշունը…Նա ընկած էր բաց աչքերով…Արյունոտ չէր, պարզապես էլ չէր զարկում սիրտը… Կողքին ընկած էր ծաղկեփունջը, քիչ այն կողմ` շամպայնի կոտրված շիշն ու ինչ-որ տուփ` այն անակնկալը, որ չհասցրեց մատուցել…
Այդ օրը ես նվագեցի իմ "Աշունը" վերջին անգամ…
Սեպտեմբերյան տաք ուրբաթներից է…Նստած եմ դաշնամուրի առաջ ու մատներս ուզում են նորից դիպչել ստեղնաշարին`"ֆա", թե՞ "դո"… Քանի՜ տարի է անցել…
Մեր խելագարության հազարերորդ աշունը կլիներ….
m .NARA
2013-05-12 10:23:43L♥(i was happy)♥...
2013-05-12 11:49:46Andrkovkasyan hresh...!
2013-05-12 13:50:04