Copy SMS

Երգիր լսեմ ձայնդ գեթ մեկ անգամ.........

Երգիր լսեմ ձայնդ գեթ մեկ անգամ......... - կսիրեմ , քեզ  , միշտ


Արդեն կեսգիշեր էր,երբ բռնեցի քաղաք տանող ճանապարհը և ունեի ինձ հետ միայն մի ընկեր՝իմ խոհերը:Այդ օրը ծանր օր էր եղել ինձ համար...շատ էի տանջվել ու լաց եղել..ինքս ինձ խոսք էի տվել,որ էլ ոչինչ չի կարող լինել,ոչ լաց,ոչ ցավ,ոչ էլ երբևէ տխրություն...ես պետք է ուրախ լինեի...սոսկալի ցավ էր հոգիս պատել,բայց դեռ լուռ շարժվում էի առաջ,բայց դեռ կարողանում էի զգացմունքներս պահել ներսումս ու լսեցի ձայն,որը հեռվից էր գալիս..ծանոթ էր,բայց միևնույն ժամանակ շատ անծանոթ....Նա էր....ինչու եկավ  հետևիցս.չէ որ այդ օրը հենց ինքն էր,որ ամուսնացել էր ու ինձ էլ հրավիրել էր իր կյանքի երջանիկ օրվան,կարծես թե ես երազում էի այդ մասին,բայց ոչ ցավում էր հոգիս,բայց ես ուրախ էի արտաքուստ,նա չպետք է տեսներ իմ տխրությունը,իմ ցավը...իսկ հիմա ինչ է ուզում?...

-Գաբի՜.......Գաբի՜.....կանգնիր,խնդրում եմ...մի տանջիր ինձ.....Գաբի՜...

-Ինչ ես ինձանից ուզում?...ինչու ես նորահարսիկին տանը թողել ու այսքն ճանապարհ կտրել,հասել հետևիցս....ինչ,ինչ ես ուզում?....

-Գաբի,մի խոսիր այդպես,դու ոչինչ չգիտես...

-Վաղուց մոռացված մեր սիրո վրա դու այսօր լցրեց հողի վերջին շերտը և թաղեցիր,հիմա թույլ տուր ,որ հանգիստ քնի,մի խանգարիր ,,ննջեցյալին,,....գնա,ուղղակի գնա...

-Գիտես անգլիացի գրողներից մեկն ասել է.,,Կատարյալ կին ծնվում է 150 տարին մեկ,,

-Եվ?...

-Դա դու ես...գիտեմ,բարոյական իրավունք չունեմ այս մասին խոսելու...ես հիմա կին ունեմ,տան տղամարդ եմ համարվում ու պետք է կնոջս կողքին լինեմ ...բլա բլա բլա...բայց ես նրան չեմ սիրում,հասկանում ես,չեմ սիրում,....

Ես ոչինչ չասացի...լուռ հեռացա,նա երկար հետևեց ինձ,բայց վերջում ես նրան հրեցի ու բղավեցի,որ հանգիստ թողնի ինձ վերջնականապես....Նա հեռացավ՝երկար նայելով իմ ճամփին....

Ես էլ հեռացա...անցավ 8 տարի...ունեի գործարար ամուսին,ապրում էի Լոդոնի կենտրոնական թաղամասներից մեկում,ունեի մի փոքրիկ տղա,անունը՝ Սարգիս....ես նվիրեցի նրան իմ ողջ սերն ու գուրգուրանքը,ունեի սեփական աշխատանք,հաճախ էի ամուսնուս հետ գործուղվում Փարիզ,Աթենք,Կանբեռա.մեր հիմանական աշխատանքները այնտեղ էին լինում...ես երջանիկ էի,բայց երբեմն հիշում էի իմ անաղարտ ու մաքուր սիրուն,այդպես էլ չհասկացա,թե ինչն էր նրան ստիպել ամուսնանալ...

Մի օր հեռագիր ստացա,բացեցի ու ամբողջ մարմինս թուլացավ,ընկա գետնին ու ամբողջ ուժերս հազիվ հավաքելով՝կարդացի.

,,ԲԱՐև ԻՄ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԵՐ,ԳԻՏԵՍ ԳԱԲԻ ՔՈ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՇԱՏ ԲԱՆ Է ՓՈԽՎԵԼ,ԵՍ ԱՂՋԻԿ ՈՒՆԵՑԱ,ԱՆՈՒՆԸ ԳԱԲՐԻԵԼԱ Է,ՍԻՐՈՒՄ ԵՄ ՆՐԱՆ ԻՄ ԱՄԲՈՂՋ ՀՈԳՈՎ,ԼԱՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՈՒՆԵՄ,ԻՍԿ ԿԻՆՍ ....ՄԱՀԱՑԱՎ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՔԱՂՑԿԵՂԻՑ...ԵՍ ՀԻՄԱ ՄԻԱՅՆԱԿ ԵՄ ՀՈԳՈՒՄ ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳՍԵՐԸ,ԻՍԿ ՔԵԶ ՆԱՄԱԿ ԵՄ ԳՐՈՒՄ,ՈՐՈՎՀԵՏև ՈՒԶՈՒՄ ԵՄ ՊԱՏՄԵԼ,ԹԵ ԻՆՉԸ ԻՆՁ ՁԳԵՑ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ...եՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ ՀԻՄԱ ԱՅՆՊԵՍ,ԻՆՉՊԵՍ ՏԱՐԻՆԵՐ ԱՌԱՋ,ԲԱՅՑ 8 ՏԱՐԻ ԱՌԱՋ,ԵՐԲ ՄԻ ԱՌԱՎՈՏ ԱՐԹՆԱՑԱ,ՈՐՈՇԵՑԻ,ՈՐ ԱՅԴ ՕՐԸ ՊԵՏՔ Է ՔԵԶ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՄ,ՊԱՏՄԵՑԻ ՀՈՐՍ ՈՒ ՄՈՐՍ ԱՅԴ ՄԱՍԻՆ,ԵՍ ԻՆՁ ԿՈՐՑՐԵԼ ԷԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ,ԶԳՈՒՄ ԷԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿՆՔՈՒՄ,ԵՐԲ ՀԱՆԿԱՐԾ ՆՐԱՆՔ ԹևԵՐՍ ԿՈՏՐԵՑԻՆ՝ԱՍԵԼՈՎ,ՈՐ ԵՍ ԱՐԴԵՆ ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ԷԻ,ԴԵ ՄԱՆՈՒԿ ԺԱՄԱՆԱԿ ԾՆՈՂՆԵՐՍ ԲԱՇԻՔՅԱՐԹՄԱ ԵՆ ԱՐԵԼ...իՄ ԿԱՌՈՒՑԱԾ ԱՇԽԱՐՀԸ ՓՈՒԼ ԵԿԱՎ ԻՄ ԳԼԽԻՆ,ԹևԵՐՍ ԿՈՏՐՎԵՑԻՆ....ԵՍ ԲՌՆԱՑԱ,ԱՍԱՑԻ,ՈՐ ԿՀԵՌԱՆԱՄ ՏԱՆԻՑ,ԲԱՅՑ ԴԱ ԷԼ ՉՕԳՆԵՑ...ԵՍ ԱՄՈՒՍՆԱՑԱ....ՆԱՄԱԿՍ ԿՀԱՍՆԻ ՔԵԶ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ...ՀԻՄԱ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՍ ԻՆՉՈՒ...ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ ԵՍ ԱՅՍՏԵղ ՉԵՄ ԼԻՆԻ.,..ԻՄ ՓՈՔՐԻԿ ԳԱԲԻ...ԱԽ՜ ԻՆՉՔԱՆ ԵՄ ՔԵԶ ԿԱՐՈՏԵԼ....

ՍԻՐՈՎ ՔՈ ՍԱՐԳԻՍ,,

Նամակը դեն նետեցի ու վազեցի դուրս,ես պետք է մեկնեի,ես պարտավոր էի...ամուսնուս մի երկտող թողեցի,որ հերթական գործուղմանն եմ գնում մեկ շաբաթով ու մեկնեցի......Հասա մեր գյուղ,այնտեղ կարծես թե ամեն ինչ նույնն էր,ուղղակի ավելի ճնշող,քան այն օրը,երբ ես թողեցի այն ու հեռացա....անցա մեր տան մոտով.այնտեղ ոչ ոք չկար,հարևաններից իմացա,որ ծնեղներս մահացել են հինգ տարի առաջ,հայրս սրտի կաթվածից,իսկ մայրս վաղուց ուռուցք ուներ անբուժելի,ես այդ մասին գիտեի....քույրս երկրում չէր,իսկ ուրիշ հարազատ չունեի.....անցա Նրա տան մոտով....դուռը կիսաբաց էր,այնտեղ մի կին էր նստած ու մոտ յոթ տարեկան մի աղջնակ...

-Բարև Ձեզ,ինչ-որ բանով կարող եմ օգնել Ձեզ...?

-Բարև....ես...այստեղ Սարգիս անունով մի մարդ է ապրում,ճիշտ եմ?...

-Այո...բայց ապրում էր....,,նա սկսեց լուռ լաց լինել,,

-Իսկ ինչու անցյալ?....

-Նա էլ չկա,...այս փոքրիկը նրա աղջիկն է,մեկ տարի առաջ մահացավ....ավտովթարից....նա գիտեր,զգում էր,ամսիներ շարունակ ասում էր,որ վատ բան է կանխազգում,որ սխալ արեց,որ ուշ գրեց նամակը,չի հասցնի տեսնել նրան,բայց ինչ նամակ,ում չի տեսնի,չէր ասում ոչ ոքին....իսկ ես այս փոքրիկի տատիկն եմ....

Ես լուռ հեռացա շեմքից..................................................................այդ կինը երկար բղավեց հետևիցս,բայց հետո ես կորա նրա տեսահորիզոնից ու նա լուռ ներս մտավ....................երկար եմ մտածել ինչու?.....ինչու?.....Մահ հասկացությանը ես մոտիկից ծանոթ չէի եղել,սկզբից ծնողներս,ապա նա......ինձ համար թանկ մարդիկ էլ կողքիս չէին,ես շատ տանջվեցի,մեկուսացա,բայց ես միայնակ չէի,ես երեխա ունեի,իմ ուսերին ծանր պարտականություն էր դրված,ես պետք է մինչև վերջ կատարեի.......


Հեղինակային էր,հուսով եմ դուր եկավ......ուղղակի մի փոքր տխուր ստացվեց.....


Երգիր լսեմ ձայնդ գեթ մեկ անգամ......... - կսիրեմ , քեզ  , միշտ

6

18

1218