Copy SMS

Երաժշտական գործիքներն ու հորոսկոպի նշանները

 

Երաժշտական գործիքներն ու հորոսկոպի նշանները - հորոսկոպի նշանները,  Երաժշտական գործիքներ,


Խոյ.

Եթե երաժշտություն է լսում, ապա միայն բարձր, որպեսզի ադրենալինը բարձրանա, և այն երգերը, որտեղ շեշտվում է «ես»-ը: Օրինակ` «Ես սիրում եմ քեզ, կյանք» և այլն: Նման երաժշտության ներքո կարելի է փայտ կոտրել, ապրել ուրախ ու երջանիկ: Այս նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում հարվածային գործիքներ նվագել:

Ցուլ.

Ցուլին համապատասխանում է խաղաղ, հանդարտ երաժշտությունը, որը նպաստում է մարսողությանն ու տրամադրության բարձրացմանը: Կարող է ուտել և անմիջապես քնել: Օրորոցայինի պես է: Խորհուրդ է տրվում նվագել փողային գործիքներ և զբաղվել երգեցողությամբ:

Երկվորյակներ.

Կարող է երգել արտասանելով: Նրան տարբեր երաժշտություն է դուր գալիս: Հատկապես լսում է առույգ, ռիթմիկ երաժշտություն: Ընդունակ է, բազմաթիվ երգեր գիտի: Կարող է մեկ երգից երկուսը ստանալ այնպես, որ փոփոխությունները աննկատ լինեն: Խորհուրդ է տրվում դաշնամուր  նվագել:

Խեցգետին.

Երաժշտության մեջ Խեցգետինը նախընտրում է զգացմունքայնությունն  ու թաքնված տխրությունը: Նման իրավիճակներին համապատասխանում են բազմաձայն օրհներգերն ու ժողովրդական երգերը: Հոգին ուրախանում է, հանդարտվում ու պարզվում:

Առյուծ.

Նրանց բնույթին համապատասխան են պարտիտուրները: Իսկ խրոխտ քայլ երգերը, հերոսական բալլադներն ու սոլո վոկալը օգտակար են Առյուծների ուրախ կյանքի համար: Հրավիրեք Առյուծին հարսանիքի, նրանք կպարեն, կնվագեն, կերգեն: Առյուծի  գործիքը շեփորն է:

Կույս.

Երաժշտության մեջ լսում են ամեն մի նոտան: Կես տոն ներքև, կես տոն վերև, միևնույն է, գրում, հիշում և սովորում են երգերը: Պատահում է, որ լսողություն ունեն, բայց ճիշտ արտաբերել  չեն կարողանում: Ոչ  բոլորը ձայն ունեն, սակայն կարող են երգել շշուկով: Այդպես չէ՞: Իսկ նվագել խորհուրդ չի տրվում:

Կշեռք.

Դուր են գալիս Մենդելսոնի, Շտրաուսի և, ընդհանրապես, վալսերը: Տակտի և ռիթմի զգացումը  լավ է զարգացած: Գրավում է նաև մելամաղձոտ երաժշտությունը: Նրա գործիքները  լարայիններն են, հնարավոր է նաև ֆլեյտա:

Կարիճ.

Նրանց գրավում են ազատական կոչերով երգերը: Գաղտնիք չէ, որ Կարիճների համար կյանքը պաշտամունք է: Կարելի է լսել և երգել դժբախտ սիրո, կյանքի տհաճությունների և անկատարելության մասին երգեր: Իրենց երգերում անպակաս են հեղափոխական, չհուսալքվելու, մոխիրներից հառնելու կոչերը: Լսողություն ունենալը պարտադիր չէ:

Աղեղնավոր.

Խորհուրդ է տրվում լսել հիմն (կանգնած), պաթետիկ ներբողներ, գուսանական երգեր, երբ այս ամենը վերջացնես, անցիր «Սոնատ N5»-ին ու այդպես շարունակ: Կարող ես նաև խմբավարությամբ զբաղվել:

Այծեղջյուր.

Միալար խուլ ձայները հանգեցնում են խորը մտքերի, օգնում են գիտակցել կյանքի անցողիկությունը, ճակատագրին կանչում են հանդիպման: Ոտքի կանգնելուն նպաստում են հարվածային ռիթմերով երգերը և շարմանկայի թախծոտ հնչյունները: Թե ինչ նվագել` կարևոր չէ: Գլխավորը` երաժշտությունը լինի ուրախ:

Ջրհոս.

Կյանքը  կգունազարդի էլեկտրոնային երաժշտությունը: Այն ստեղծելու համար օգտվիր կաթսայից, գդալից, մուրճից: Երգի´ր ոչ քո ձայնով, նմանակիր «Լորդիներին»` մնալով ինքնատիպ: Այդպես քեզ ոչ ոք չի ճանաչի: Երաժշտությունն էլ միամիտ հետևորդներ կունենա: Խորհուրդ է տրվում նվագել փոքրիկ ակորդեոն և ժողովրդական այլ գործիքներ:

Ձկներ.

Օգտակար է թեթև տխրությունը: Զգացմունքների խորությունը կներթափանցի մտքերի խորքը և կհայտնվի «կամ տղա, կամ էլ տեսիլք»: Կարող ես երգել Քրիստինե Պեպելյանի երգերը: Ձկներին շատ հարմար է դուդուկը: Փորձի´ր, չես զղջա:

8

8

3199

  • ♥ϯRetreaT♥ϯ
    2013-05-13 19:33:07
    Այծեղջյուր. Միալար խուլ ձայները հանգեցնում են խորը մտքերի, օգնում են գիտակցել կյանքի անցողիկությունը, ճակատագրին կանչում են հանդիպման: Ոտքի կանգնելուն նպաստում են հարվածային ռիթմերով երգերը և շարմանկայի թախծոտ հնչյունները: Թե ինչ նվագել` կարևոր չէ: Գլխավորը` երաժշտությունը լինի ուրախ: (լավ) (լավ)
  • m .NARA
    2013-05-13 19:33:23
    Կարիճ....... ընենց չէր որ ճիշտ էր ընենց էլ չէր որ սխալ էր (պարել) (պարել) (պարել) (պարել)
  • marish5
    2013-05-13 19:50:54
    Կշեռք. Դուր են գալիս Մենդելսոնի, Շտրաուսի և, ընդհանրապես, վալսերը: Տակտի և ռիթմի զգացումը լավ է զարգացած: Գրավում է նաև մելամաղձոտ երաժշտությունը: Նրա գործիքները լարայիններն են, հնարավոր է նաև ֆլեյտա:
  • marish5
    2013-05-13 19:51:01
    (լավ)
  • Vard
    2013-05-13 19:53:09
    Աղեղնավոր. Խորհուրդ է տրվում լսել հիմն (կանգնած), պաթետիկ ներբողներ, գուսանական երգեր, երբ այս ամենը վերջացնես, անցիր «Սոնատ N5»-ին ու այդպես շարունակ: Կարող ես նաև խմբավարությամբ զբաղվել:-բան չջոգի (լուսնաքայլ)
  • ☺♥Marishok♥☺
    2013-05-13 20:02:57
    Խոյ. Եթե երաժշտություն է լսում, ապա միայն բարձր, որպեսզի ադրենալինը բարձրանա, և այն երգերը, որտեղ շեշտվում է «ես»-ը: Օրինակ` «Ես սիրում եմ քեզ, կյանք» և այլն: Նման երաժշտության ներքո կարելի է փայտ կոտրել, ապրել ուրախ ու երջանիկ: Այս նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում հարվածային գործիքներ նվագել: :D :D :D վերջ կարելիա գնալ հարվածային գործիքներ նվագելու :D :D :D լավներ ապրես
  • ➷Little Girl➹
    2013-05-18 12:28:31
    (լավ) (լավ) (լավ) (լավ)