Copy SMS

Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա

Անունիցս երևաում է,որ Շակիրայի մեեեեեծ ֆան եմ։Շատ կուզեի,որ կարդայիք իր մասին։Կարդացեք մինչև վերջ,հուսով եմ կհետաքրքրի....

Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա - մարդիկ, երգ, արվեստ

Նրա անունն իսկ հուշում է դրական էներգիայի և լուսավոր ապագայի մասին: «Շակիրա» հնդկերենից թարգմանաբար նշանակում է «լույսի տիրուհի»: Շակիրա Իզաբել Մեբարակ Ռիպոլի մանկությունն անցել է Կոլումբիայի Բարանկիլ քաղաքում, որտեղ նա ծնվել է: Հարազատները պատմում են՝ Շակիրան դեռ 18 ամսական էր, երբ արդեն գիտեր մայրենի այբուբենը: Երեք տարեկանում նա կարողանում էր կարդալ և գրել, չորսում բավական լավ պարում էր, իսկ 5-ում արդեն գրում էր բանաստեղծություններ: Այս ամենի վրա մեծ է եղել նրա ընտանիքի ազդեցությունը:

«Ես մեծացել եմ համերաշխ ու սիրառատ ընտանիքում: Մեր ընտանիքում միշտ ստեղծագործական մթնոլորտ է տիրել: Դժվար թե այդպիսի պայմաններում ես անտաղանդ մեծանայի» : Այսպիսի ընդունակությունների շնորհիվ նրան չորս տարեկանում ընդունեցին դպրոց, որի համար նա մի քանի քննություն-թեստեր անցավ: Մասնագետները Շակիրային համարեցինհրաշամանուկ: Սկզբնական շրջանում ծնողները չէին կարողանում գուշակել, թե Շակիրայի տաղանդը հատկապես որ ուղղությամբ է զարգացած. նա հոյակապ նկարում էր, չտեսնված պարում և նույնիսկ լավ ստեղծագործում:

Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա - մարդիկ, երգ, արվեստ


Միայն ութ տարեկանում ծնողները նրա մեջ տեսան երգչուհու տաղանդը: Այդ տարիքում նա գրեց «Tus gafas oscuras» («Քո մուգ ակնոցը») երգը և նվիրեց հորը։

Բացի տաղանդավոր լինելուց, Շակիրան նաև շատ գեղեցիկ էր: Նա հաղթեց «Ատլանտիկայի փոքրիկ» մրցույթում: Սակայն շնորհալիությունը, բացառիկ գեղեցկությունն ու կարողությունները ոչ մի կերպ չէին խանգարում նրա անհոգ մանկությանը: Նա խաղում էր հարևան տղաների հետ «Ոստիկաններ և գողեր» խաղը և միշտ ղեկավարի դերում էր: «Այդ տղամարդկային  խաղերի մեջ էլ ձևավորվեց լիդերի, հաղթողի իմ բնավորությունը»:

Երբ Շակիրան 13 տարեկան էր, տեղի լրագրողներից մեկը ծանոթացրեց նրան SONY MUSIC ընկերության սեփականատերերից մեկի հետ: Այս ծանոթությունը շրջադարձային էր դեռահաս տաղանդի համար: Նրան անմիջապես առաջարկեց համագործակցություն, և սկսվեցին աշխատանքները Շակիրայի առաջին՝ «Մագիա» ալբոմի վրա: Չնայած Շակիրայի ձայնային տվյալներին' նրան ոչ մի կերպ չէին ներառում դպրոցի երգչախմբում: Ուսուցիչնեչից մեկը կարծում էր, որ նրա երգը նման է «այծի մկկոցի»: Այս արտահայտությունը մեծ ազդեցություն էր թողել Շակիրայի վրա, չնայած նա արդեն իսկ ձայնագրում էր առաջին ալբոմը: «Ալբոմը ես ինքս եմ տարածել: Այո՛,այո՛, մի՛ զարմացեք, ես չեմ կատակում: Ես գնում էի բոլոր ռադիոընկերությունները, առաջարկում էի մարդկանց լսել այն: Այդպիսով ալբոմս մեծ հաջողություն ունեցավ» :


Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա - մարդիկ, երգ, արվեստ


Իր երաժշտական գործունեության 20 տարիների ընթացքում՝ 1991-2011 թթ., Շակիրան թողարկում է շուրջ 15 ալբոմներ, որոնց հաջողությունները Շակիրային համաշխարհային ճանաչում են բերում: «Ես հասկացա, որ երգն իմ տարերքն է: Նա իմ ընկերն է, առանց որի ես կյանք չունեմ: Այո՛,չունեմ»:

Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա - մարդիկ, երգ, արվեստ

2002թ. Շակիրան սկսեց ընկերություն անել Արգենտինայի նախագահ Ֆերնանդո Դե Լա Ռոսայիորդու հետ: 2001թ. մարտին Անտոնիոն նրան ամուսնության առաջարկություն արեց: Զույգը որոշել էր ամուսնանալ 2001թ. սեպտեմբերին, բայց հարցազրույցի ժամանակ Շակիրան հերքեց այդ տեղեկությունը: 2011թ. հունվարին Շակիրան պաշտոնապես հայտարարեց իր սիրելիի հետ կապը խզելու մասին: Ներկա պահին Շակիրան հանդիպում է Բարսելոնայի պաշտպան Ժերարդ Պիկեյի հետ:Իսկ մոտ չորս ամիս առաջ ծնվեց նրանց առաջնեկը՝Միլան Պիկե Մեբարակը։


Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա - մարդիկ, երգ, արվեստ

-Ես երդվել էի, որ երբեք սա չէի անի: Սակայն հիմա ես ձանձրացնող մայրիկներից եմ և ցուցադրում եմ իմ երեխայի լուսանկարը:..Գրում է Շակիրան ֆեյսբուքյան իր էջում՝փոքրիկի կարի տակ։

Վերջ......Կոլումբիացի երգչուհի, պարուհի... Շակիրա - մարդիկ, երգ, արվեստ

7

2

2428

  • Bright Moon
    2013-05-13 21:41:20
    Պիկեի Տիկին ՇԱԿԻՐԱ՝ ես կասի :D
  • ϯRetreaT♥ϯ
    2013-05-14 11:24:17
    հա շատ լավիկնա :) :) :) (ծաղիկ) (ծաղիկ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)