Copy SMS

Բարով տեսանք


Բարով տեսանք  - Չկարողացանք, անտարբեր ,անցնել, կողքով


Ինձնից հեռու էր նա՜:
Ինձնից հեռու էր նա՛,
Ում ես հազա՜ր անգամ անվանել եմ կյանքում. «իմ մոտիկըս»:
Նա՛,
Ով բոլորովին անծանոթ էր նաև,
Կարծես կարոտ էր սոսկ,
Լոկ ցնորք էր:

Եվ ամե՜ն ինչ կարծես հետըս բողոքում էր…

Կարծես լեռներն անգամ շուռ-մուռ էին գալիս՝ իրենց ստվերներով,
Ինչպես ամեն գիշեր կողքից-կողք է շրջվում մեզնից ամեն մեկը,
Երբ քունն անհանգիստ է ու երազն է խառնակ:
(Թվում է, թե հիմա է՛լ չպիտի լինի ո՜չ մի ստվեր).
Պիտի լինի լոկ շո՛ղ,
Եվ շառավի՛ղ լինի,
Շառա՛յլ լինի,
Լինի երազներով խորանարդված խոր քուն,
Որովհետև…
Հիմա ես ասում եմ սիրով.

-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

Բողոքում էր նաև,
Բողոքում էր նույնպես,
Բողոքում էր նույնիսկ… հորիզոնը՝
Իր մենությա՛ն համար,
Մենակությա՛ն համար,
Միայնությա՜ն.
Այնտեղ ժամադրվում ու հանդիպում էին երկիրն ու երկինքը,
Միա՛յն ու լոկ նրանք, ուրիշ ո՛չ մի հոգի:
(Է՛լ մենակ չեն նրանք.
Հանդիպել ենք և մե՛նք՝
Մեր հանդիպմամբ կծկած մեզ բաժանող անծիր հորիզոնը):

-Բարով տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

Մթնած երկնքի մեջ, իրիկնացող օդում,
Ինչ-որ անտես ձեռքով ինչ-որ անտես բան են զոդում:
Ջրգողությամբ հիվանդ սև ամպերը
Ապաքինվում կրկին ու լալիս են ուրախ,
Եվ անձրևը հիմա թթխմորվում,
Ուռչում-ուռճանում է պղպըջոցով:
(Թող խմորվի նաև երջանկությունը մեր
Ու դառնա հաց օրվա, ձրի նպա՜ստ՝
Իրար փնտրողների,
Բայց չգտնողների,
Միջահատված-զատված խեղճ սիրազույգերի
Ու սիրազուրկերի ափի վրա):

-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

Երեքշաբթին, վախո՛վ, վիզն է քորում՝
Կամենալով խոսել օրենք-իրավունքից:
Բայց կիրակին, հեռվի՛ց, բիբում նրան,
Բայց կիրակին նրան սաստում է խեթ.
(Թող մե՛կ շաբաթվա մեջ զո՛ւյգ կիրակի լինի)…

-Բարո՛վ տեսանք իրար,
Հազա՜ր բարով:

38

38

1480

  • L♥(i was happy)♥...
    2013-05-14 21:58:21
    Ապրես......10 (լավ) (լավ) (լավ)
  • ♥♥ԱՐևԻԿ♥♥
    2013-05-14 21:58:32
    շատ լավնա (բռավո) ,,,,, Սևակին շաաաաատ եմ սիրում O:)
  • Smile☻
    2013-05-14 22:06:28
    ապրես դուււււււււււււ (բռավո) (բռավո) (բռավո)
  • Queen
    2013-05-14 22:14:10
    բարի մարդիկ կարող եք ասել գրառումներ ջնջելու ձևը? :) O:)
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-05-14 22:16:11
      այո....մտնում եք ձեր էջը ու ջնջում :)
      • Queen
        2013-05-14 22:18:44
        :O չկա. չի ջնջվում (ախ)
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-14 22:19:19
        օօօօօօօօօօօօօօօօօօօօ ոչ (պաղպաղակ)
      • Vard
        2013-05-15 07:38:58
        մտնում ես գրառումտ որ գրածա պահպանել դրա կողքը մի հատ պտիչկա կա դրա վրա մի հատ սեղմում ես :) հուհ (պաղպաղակ)
  • sssooo
    2013-05-14 22:30:33
    ես շաաաաաաաատ եմ սիրում Սևակ ճիշտա ես չէի կարդացել բայց կարդացի ու բարով տեսանք (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • m .NARA
    2013-05-14 23:28:33
    դե են որ պոստիդ մեջ Սևակ կա... էտ արդեն շաաաաաատ լավա (գինի) (գինի) (գինի) (գինի)
  • Անիտա 27
    2013-05-15 05:52:21
    պաշտում եմ Սևակ ,ՍևԱԿԸ ՄԻ ՀԶՈր փԱՌՔ Ա
  • Vard
    2013-05-15 07:37:21
    բարի առավոտ (ժպիտ) ինչ ասեմ լավներ (լուսնաքայլ) սպասում եմ էլի պոստերի O:)
  • ♥--Kima--♥
    2013-05-15 14:45:21
    (լավ)
  • Normal is boring
    2013-05-15 20:12:18
    Ընկածները իրենց հուշո'վ, Վրեժո'վ են սարսափելի...
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-05-15 21:50:52
      (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ℳy ℒiƒℯ ℳy ℛuℓℯ
    2013-05-15 20:47:55
    ես վեռնագիրը որ կարդումեմ ես տպավորությունա
  • ..Ꭿ..
    2013-05-16 19:36:06
    Սևաաաակ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ☺♥Marishok♥☺
    2013-05-16 19:38:13
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-07-05 18:41:35
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) ապրես շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ...........
  • Sargsyan (Veteran :D ) ....
    2013-07-23 15:32:14
    Ապրես O:)