Copy SMS

5 Ուրվական նավերը

5 Ուրվական նավերը - բացահայտում, գաղտնիք, թռչող հոլանդացի, լեգենդ, ծով օվկիանոս, նավ, նավապետ, ուրվական


                                                  Մարիա Սելեստա

Մարիա Սելեստա՝ առևտրական նավ լքված անձնակազմով և լողացող Անտլանտյան օվկիանոսում: Նավը գտնում են բարեկարգ և նավարկության համար պիտանի վիճակում՝ բարձրացրած առագաստներով և սնունդի մեծ պաշարով: Սակայն նրա փրկարարական նավակները, նավապետի մատյանը և որը ավելի կարևոր է՝ անձնակազմը տարօրինակ կերպով անհետացել էին: Մարտի հետքեր չկային, իսկ խմիչքը և անձնակազմի իրերը իրենց տեղում էին, ինչը բացառում է ծովահենների հարձակումը: Ամենահավանական տեսությունը այն է, որ փոթորիկը կամ տեխնիկական անսարքությունները ստիպել էին անձնակազմին լքել նավը։

                                                    Թռչող Հոլանդացին

Ծովային ֆոլկլյորում չկա ավելի հայտնի նավ ուրվական, քան Թռչող Հոլանդացին: Առաջին անգամ նավի մասին հիշատակումներ արված են 1700-ական թվականներին Ջորջ Բերինտոնի «Ճանապարհորդություն դեպի Բոթանի նավահանգիստ» գրքում: Ըստ լեգենդի Թռչող Հոլանդացին Ամստերդամի նավ էր: Նրա նավապետն էր Վան դեր Դեկենը: Նավը ուղևորվում էր Օստ Ինդիա, երբ Բարի կամքի հրվանդանի մոտ նրա վրա թափվեց ծովամրրիկը: Մինչև վերջ գնալու հստակ որոշումով տարված Վան դեր Դեկենը խելագարվում է, սպանում է իր առաջին օգնականին և երդվում է անցնել հրվանդանը: Չնայած նրա ջանքերի՝ նավը խորտակվում է և ինչպես լեգենդում է նշվում, նավապետն ու իր նավը հավերժ դատապարտվում են անեզր օվկիանոսում թափառելու:

4

2

1933