Copy SMS

Ամենափոքրիկ բաները աշխարհում

Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Մարդիկ հիմնականում ուշադրություն են դարձնում իրենց շուրջը գտնվող մեծ իրերին: Եվ ընդհակառակը, փոքրիկ իրերը կարող են աննկատ մնալ, չնայած դրանից նրանց  կարևորությունը չի սպառվում: Նրանցից որոշ մասը մենք կարող ենք տեսնել անզեն աչքով, մյուսները միայն մանրադիտակով, նաև կան այնպիսիները որոնց կարելի է պատկերացնել միայն տեսականորեն:

Ահա Ձեզ եմ ներկայացնում ամենափոքրիկ բաների հավաքածուն՝ սկսած անչափ փոքրիկ խաղալիքներից, կենդանիներից, վերջացրած մարդկանցով և սուբատոմային մասնիկներով:

                                                  Աշխարհի ամենափոքրիկ ատրճանակը


Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Ամենափոքրիկ ռեվոլվերը, դա SwissMiniGun-ն է, որը իր չափսերով դռան սովորական բանալու չափ է: Սակայն տեսքը խաբուսիկ է և 5.5 սմ երկարությամբ և 20գ քաշով այս ատրճանակը կարող է կրակել 122 մ/վ արագությամբ: Դա հերիք է, որպեսզի մոտ տարածությունից հնարավոր լինի սպանել մարդուն:

                                             Աշխարհի ամենափոքրիկ բոդիբիլդերը


Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Ըստ Գինեսի ռեկորդների գրքի, Հնդկաստանից Ադիսիա «Ռոմեո» Դևը (Aditya “Romeo” Dev) աշխարհի ամենափոքրիկ բոդիբիլդերն էր: 94սմ հասակով և 9 կգ քաշով, նա կարողանում էր բարձրացնել 1.5կգ քաշով գանտելներ և երկար ժամանակ էր հատկացնում իր մարմինը կատարելագործելուն: Սակայն, ցավոք նա մահացավ 2012թ. ուղեղի անեվրիզմի ճեղքումից:

Ամենափոքրիկ մողեսը աշխարհում


Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Սֆարագուրանյան սֆերոն (Sphaerodactylus ariasae) համարվում է ամենափոքրիկ սողունը աշխարհում: Նրա երկարությունը ընդամենը 16-18մմ է, իսկ քաշը 0.2գ: Նա բնակվում է Դոմենեկյան հանրապետության Սֆարագունա ազգային պարկում:

                                                      Ամենափոքրիկ ավտոմեքենան աշխարհում

Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Peel-50 ավտոմեքենան 59 կգ քաշով համարվում է աշխարհի ամենյափոքրիկ ավտոմեքենան: 1960-ականների սկզբների արտադրվել է մոտավորապես 50 այսպիսի ավտոմեքենա, իսկ այժմ մնացել է մի քանի հատ: Ավտոմեքենան ունի 2 անիվ առջևից և մեկ անիվ ետևից: Առավելագույն արագությունը 16 կմ/ժ է:

                                              Աշխարհի ամենափոքրիկ ձին


Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Աշխարհի ամենափոքրիկ Էյնշտեյն անունով ձիուկը ծնվել է 2010թ. Մեծ Բրիտանիայի Բարնստեդ քաղաքում: Նոր ծնված ժամանակ նա կշռում էր ավելի քիչ, քան նորածին երեխան՝ 2.7 կգ: Նրա հասակը 35սմ է: Էյնշտեյնը չի տառապում թզուկություն հիվանդությամբ, այլ պատկանում է պինտո ձիերի ցեղատեսակին:

                                             Աշխարհի ամենափոքրիկ երկիրը


Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Աշխարհի ամենափոքրիկ երկիրն է համարվում Վատիկանը: Այս փոքրիկ հանրապետության մակերեսը 0.44 քառակուսի կմ է և բնակչության քանակը 836 մարդ, որոնք չեն համարվում մշտական բնակիչներ: Փոքրիկ երկիրը շրջապատում է Սբ. Պետրոսի տաճարին, որը համարվում է կաթոլիկների հոգևոր կենտրոնը: Իսկ Վատիկանը շրջապատված է Հռոմով և Իտալիայով:

                                                  Ամենափոքրիկ դպրոցը աշխարհում


Ամենափոքրիկ բաները աշխարհում - ամենափոքր, աշխարհ, ավտոմեքենա, ատրճանակ, Երկիր, ձի, մարդ, մողես, փոքր, փոքրիկ

Իրանի Կալոու դպրոցը ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից համարվել է աշխարհի ամենափոքրիկ դպրոցը: Գյուղակում, որտեղ գտնվում է դպրոցը, ապրում է ընդամենը 7 ընտանիք, որում ընդհանուր հաշվառված է 4 երեխա՝ 2 տղա և 2 աղջիկ, որոնք էլ հաճախում են այս դպրոց:

                                                    (շարունակելի)

Ինչա՜ան հռտաքրքիր բաներ կան էս աշխարհում.....


10

3

1891

  • Vard
    2013-05-15 14:55:36
    Ամենափոքրիկ դպրոցը աշխարհում-ես գրազ կգամ որ մեր գյուղի դպրցը սրանից փոքր ա ]:)
    • Shakifan
      2013-05-15 15:02:50
      ]:) (ուրախ) ]:) (ուրախ)
  • ☺♥Marishok♥☺
    2013-05-15 19:20:04
    :O :O :O (լավ) (լավ) (լավ) (լավ)