Copy SMS

ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ

ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ - Չկարողացանք ,անտարբեր, անցնել ,կողքով

Անձիս, տարիքիս վայել չէ, գիտե՛մ…

Ինձ պետք է հիմա հոնքերը կիտել,
Ինձ պետք է հիմա կարգին լրջանալ,
Ինձ պետք է հիմա…
պետք է հազար բան,
Իսկ ես՝ հիմարս, ես՝ անուղղելիս,
Խելքս տվել եմ թովչանքիդ էլի
Ու բռնել քեզ հետ խենթության ճամփան:

«Կյանք չի՜ հասկանում»,- լսում եմ անվերջ…
«Ե՞րբ պիտի ախր դուրս գա մարդամեջ»…
«Ե՞րբ պիտի ախր հասնի սա դիրքի»…
«Ե՞րբ պիտի կյանքը հասկանա կարգին»…
Եվ այս ամենը՝ նորից իմ մասին:
Իսկ դու… խնդո՞ւմ ես, իմ լա՛վ, իմ անսի՛րտ:
Խնդում ես, այո՛, սակայն ո՞ւմ վրա:
Եվ քո կարծիքով սխա՞լ են նրանք:
Գիտե՛մ, ուզում ես դու նրանց ասել,
Որ ես մի անհաս դիրքի եմ հասել.
Որ դու աշխարհ ես մի կախարդական,
Ու ես եմ այնտեղ քո տերն ու արքան.
Որ կյանքը գիտեմ ես հիանալի,
Քանի որ դու ես նրա բանալին.
Եվ ի՞նչ ասել է «դուրս գալ մարդամեջ»,
Երբ ես մարդկանց մեջ քեզ հետ եմ անվերջ.
Եվ ի՞նչ ասել է «ճանապարհ հարթել»,
Երբ քեզ եմ հասել հարթ ճամփով արդեն…
Ասում ես այսքանն ու կանգ ես առնում,
Դու կանգ ես առնում ու ինձ ես նայում,
Ուզում ես տեսնել, թե ես ի՛նչ կասեմ:
Ես քո կարծիքը ինչպե՞ս չկիսեմ,
Երբ որ կիսում եմ քեզ հետ կյանքը իմ,
Ուրախությունը և տանջանքը իմ:
Ես քեզ, անգի՜նս, լավ եմ հասկանում.
Ինձ ոչ մի դեպքում դու չես ցանկանում
Տեսնել ընտանի կենդանի դառած –
Կենդանի մեռած…






 

ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ - Չկարողացանք ,անտարբեր, անցնել ,կողքով


ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ - Չկարողացանք ,անտարբեր, անցնել ,կողքով


ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ - Չկարողացանք ,անտարբեր, անցնել ,կողքով


ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ - Չկարողացանք ,անտարբեր, անցնել ,կողքով


Դու ասում ես, թե սառել եմ,
Բոլո՜ր-բոլո՜ր կրակներըս ես վառել եմ
Ու հիմա էլ… մթան մեջ եմ ես խարխափում։
Իսկ ես կասեմ. ես քայլել եմ,
Երբ որ մութ էր՝ ես փայլել եմ,
Բայց չեմ խաբել ես ոչ ոքի ու չեմ խաբում։

Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով,
Ո՛չ մի երգով կամ ակնարկով.
Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել եմ, բայց չեմ խաբել,
Երկու հարկով բարձր եմ ապրել,
Ցած եմ իջել երկու հարկով,
Իջել-ելել, սակայն երբեք չեմ խարխափել։

Թե երբևէ խարխափել եմ՝
Խարխափում եմ ես լոկ հիմա,
Թե երբևէ սարսափել եմ՝
Սարսափում եմ ես լոկ հիմա,
Միայն հիմա՛, երբ չգիտեմ՝
Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս,
Միայն հիմա՛, երբ զգո՛ւմ եմ,
Հասկանո՛ւմ եմ ու սարսափո՜ւմ,
Թե առանց քեզ, իմ կորա՜ծըս,
Այս աշխարհի ինչն է պակաս…



 


ՀԱՎԵՐԺ ԵՐԵԽԱ - Չկարողացանք ,անտարբեր, անցնել ,կողքով

31

60

1612

  • Smile☻
    2013-05-15 19:56:03
    բռավոոոոո ՍԱՔՔՔ,,,ապրես ախպերս միշտ սենց լավ փոստերի ենք սպասում
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-05-15 19:57:16
      էլ չեմ ՍաՐՔԵԼու (ծաղիկ) (ուրախ)
      • Smile☻
        2013-05-15 19:58:00
        :P դու գիտես
  • Vard
    2013-05-15 20:01:40
    հետաքրքիրա չէ շատ ժամանակից ա ինձ համար ոչ մի ուրիշ բանաստեղծի չեմ հանդիպել որ սենց հոգեհարազատ ու ժամանակին համահունչ ներկայանա :)
    • Smile☻
      2013-05-15 20:03:14
      նախ առաջինը կարևորը իմաստնա
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-15 20:04:35
        ինչ իմաստ՞ (ծաղիկ) փոստա :D :D :D
      • Vard
        2013-05-15 20:06:48
        լավ երեխեք ինչ էք վրա տալիս սպասի եք կոմենտ գրեմ որ կռվենք :( ընդհամենը իմ կարծիքը
  • Normal is boring
    2013-05-15 20:04:35
    :) ...Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,Բայց բա՛խտը,բա՛խտը,բա՛խտն է մեզ ընտրում :)
  • L♥(i was happy)♥...
    2013-05-15 20:17:23
    ապրեսսս (բռավո) (բռավո) (բռավո)
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-05-15 20:19:42
      լավ ապրեմ և երկար ;) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (գինի)
  •  Nervous
    2013-05-15 20:23:32
    Սևաաաաաակ :O Ապրես (լավ)
  • ϯRetreaT♥ϯ
    2013-05-15 20:50:34
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Mariam95
    2013-05-18 09:52:51
    Ինձ պետք է հիմա հոնքերը կիտել, Ինձ պետք է հիմա կարգին լրջանալ, Ինձ պետք է հիմա…
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-05-18 09:54:39
      քեզել է պետք՞ ;) :)
      • Mariam95
        2013-05-18 09:56:22
        հիմա՝ այո
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-18 09:57:34
        ինչաաաաաաաաաա պետք՞ (:|
      • Mariam95
        2013-05-18 09:59:26
        ԼՐՋԱԱՆԱԼ :)
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-18 10:00:50
        հավատում եմ ուժերիդ (ծաղիկ)
      • Mariam95
        2013-05-18 10:01:36
        շատ իզուր :D :D մերսի
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-18 10:03:32
        հա էլի իզուր (ուրախ) (ուրախ) (ուրախ) միգուցե հոնքերը կիտել՞ :)
      • Mariam95
        2013-05-18 10:05:26
        չէ, հոնք կիտելը չպետքա 5 րոպեից ավել տևի,,,, ինչ էլ որ լինի, առաջ ժարժվել :)
      • Mariam95
        2013-05-18 10:05:37
        շարժվել
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-18 10:06:28
        (ուրախ) (ուրախ) (ուրախ) կնճիռներ կա բան կա :D
      • Mariam95
        2013-05-18 10:07:12
        հա ինչ անենք, խոսքը ոտքերի մասին չի
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-18 10:08:27
        (:| (:| (:| (:| (ուրախ) (ուրախ) (ուրախ) խոսքը մարդասիրււթյան մասինա :)
      • Mariam95
        2013-05-18 10:09:40
        դե ամեն մարդ իր ձևովա երևի հասկանում
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-18 10:10:30
        երևի ;) :)
      • Mariam95
        2013-05-18 10:10:58
        :)
  • Sona.P
    2013-05-25 15:42:58
    ինչպես ասում էր մեծ վարպետը, <<Եթե մեռնել,իսկ այժմ ապրել է պետք>>
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-05-25 15:44:01
      (լավ) (լավ) (լավ) (լավ) ճիշտ էր ասում մեծ վարպետը :)
      • Sona.P
        2013-05-25 15:46:45
        (բռավո) <> (լավ)
      • Sona.P
        2013-05-25 15:48:36
        <<Խոստանում եմ վոմանց նման իզուռ տեղը չխոստանալ>>
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-25 15:50:02
        Երբ իզուր հարց չեն տալիս,Զուր պատասխան չեն ստանում :)
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-05-25 15:56:29
        :) :) :) :) ռուսկախոս էս՞ ;) (ուրախ)
  • Sona.P
    2013-05-25 15:54:27
    Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում, Բայց բախտը՜, Բախտը, Բախտն է մեզ ընտրում.
  • Sona.P
    2013-05-25 15:57:50
    :O
  • Sona.P
    2013-05-25 15:57:54
    |(
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-05-25 16:00:51
    Ո՞Վ ԳԻՏԻ Գուցե կյանքս ճիշտ չեմ ապրում, վերջն է եկել, ո՞վ գիտի Մի շտապիր պախարակել, գլխի գալիքն ո՞վ գիտի Երբ ջահել ենք, չենք հասկանում, որն է ճիշտը, ո՞վ գիտի Գուցե գինին մի բան ասի, փորձեմ, թեեւ ո՞վ գիտի Քանի տարբեր ճամփեք ունեմ, ճամփի վերջը ո՞վ գիտի Որով գնամ, որը թողնեմ, լավն ու վատը ո՞վ գիտի Երգիս մեջ եմ վիշտս խեղդում, սրտիս տաղերն ո՞վ գիտի Կողքից կյանքս հեշտ է թվում, հոգուս դարդերն ո՞վ գիտի Ինչի համար աշխարհ եկա, կյանք ապրեցի, ո՞վ գիտի Մի՞թե ճիշտ է գինու թասում օրը վառել, ո՞վ գիտի Հարցեր ունեմ հազար տեսակ, պատասխաններն ո՞վ գիտի ՏԵՐ ԻՄ, ՏՈՒՐ ԻՆՁ ՄԻ ԱՊԱՍՏԱՆ, ԲԱԽՏԻ ԽԱՂԵՐՆ Ո՞Վ ԳԻՏԻ
  • Sona.P
    2013-05-25 16:00:58
    ոչինչ
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-07-05 18:40:21
    թեպետ կույր չեմ բնավ ...սակայն շուրջս նայում ու չեմ տեսնում ոչինչ........ (ծաղիկ)
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-07-05 18:41:34
      ապրես որ հիշեցիր (խոնարհվել)
      • -L.(EsAyAn...( ◔̯◔
        2013-07-05 18:42:13
        դուել ապրես,,,,,, (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ........լավներ շաաաաաատ
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-07-05 18:42:52
        հա,,,բայց դե հինա
      • -L.(EsAyAn...( ◔̯◔
        2013-07-05 18:43:18
        ետ կապ չունի..... (ծաղիկ) (ծաղիկ) ......
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-07-05 18:44:34
        :) :) դե ուրեմն շնորհակալ եմ
      • -L.(EsAyAn...( ◔̯◔
        2013-07-05 18:50:52
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ............ (գինի) .. (գինի) .. (գինի) .............
  • Նարե
    2013-07-24 21:57:24
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
    • ❶ S a Q o ♚ ✔
      2013-07-24 21:58:20
      մերսի հիշելու և գնահատելու համար :D (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (գինի)
      • Նարե
        2013-07-24 21:59:06
        խնդրեմ հիշելու և գնահատելու համար :D :D :D
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-07-24 21:59:53
        հիշելը փոստիս հետ էի (ծաղիկ) (ուրախ)
      • Նարե
        2013-07-24 22:00:42
        հիշելը քո պոստի հետ էի :D
      • ❶ S a Q o ♚ ✔
        2013-07-26 09:04:38
        բա գնահատելը՞
  • ❣Maria H❣
    2013-08-25 22:59:21
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)