Copy SMS

Ո՛չ.......

Բարև քոփիփեսթցիներ ջան։Ուզում եմ շարունակել ներկայացնել իմ սիրելի երգերի թարգմանությունները։Այս անգամ ընտրել եմ "No" երգը.որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Ո՛չ»։


Ո՛չ....... - մարդիկ, երգ, արվեստ

Ո՛չ,մի փորձիր ներողություն խնդրել,

Ինձ այլևս չեն հետաքրքրում բեմականացված և ձևական համառությունները,

Չէ՞ որ ներողությունները հայտնվել են ավելի շուտ,քան դու։


Ո՛չ,մի՛ նայիր ինձ այնպես,ինչպես առաջ,

Մի՛ խոսիր հոգնակի թվով,

Հռետորությունը քո առավել մահաբեր զենքն է։


Ես խնդրում եմ քեզ այլևս չվերադառնալ,

Ես դեռ զգում եմ,

Թե ինչպես է քո պատճառով դեռ ցավում այստեղ՝ներսից։

Դու քո այդ տարիքում հրաշալի գիտակցում ես,

Թե ինչ է նշանակում կոտրել մեկի սիրտը,այնպես,ինչպես դու դա արեցիր։


Ո՛չ,չի կարելի ապրել,երբ կյանքի մեջ այսքան թույն կա,

Հույսը,որ ինձ տվել էր քո սերը,դեռ ոչ ոք չէր տվել,

Ես երդվում եմ,չե՛մ ստում։


Չէ՛,չի կարելի ապրել, այսքան թույն կա,

Չի՛ կարելի դատապարտել հոգին մտադրությունների հավաքագրելուն

Զայրույթը ցեմենտից ծանր է կշռում։


Հուսով եմ,որ չես սպասի,որ ես կսպասեմ քեզ,

Ախր համբերությունը ամբողջովին սպանել է ինձ։


Թարգմանությունը հեղինակային....


6

9

1103

  • L♥(i was happy)♥...
    2013-05-16 18:45:49
    ապրես...լավ նյութ էր,իսկ իսպաներեն գիտես՞ (լավ) (լավ) (լավ)
    • Shakifan
      2013-05-16 18:47:10
      Հա սովորել եմ :)
      • L♥(i was happy)♥...
        2013-05-16 18:50:41
        շատ սիրուն լեզու ա,իսկ հեշտ ա սովորելը՞
      • Shakifan
        2013-05-16 18:53:26
        Հաաաա ես էի ուզում ասեի շաաատ սիրուն ա,ընդհանրապես հեշտ ա,ուղղակի բացառությունները շաաատ են։Բայց եթե ուզում ես ու սրում ես չեն կարա կանգնացնեն :)
  • L♥(i was happy)♥...
    2013-05-16 18:54:33
    հա շատ ճիշտ ես....ես էլ եմ շատ սիրում
  • ❶ S a Q o ♚ ✔
    2013-05-16 19:33:52
    ոնց լսեմ իրականը?
    • Shakifan
      2013-05-16 20:21:19
      http://www.youtube.com/watch?v=WhoPPnDiY5c
  • Me ;)
    2013-05-17 16:11:51
    :( :( :( :( :( :( :( :( :(
    • Shakifan
      2013-05-17 17:13:01
      Սյուզի դու հլը էսօր արի մեր տուն (ոչոչ)