Իսկ Դուք գիտե՞ք որ…(մաս 2)
Ձեզ եմ ներկայացնում հետաքրքրաշարժ փաստեր, որոնք երբեմն ծիծաղ են առաջացնում, երբեմն զարմանք, իսկ երբեմն էլ տարակուսանք:
Եվ այսպես, իսկ դուք գիտե՞ք որ.
- Խխունջի աչքը ավելի մեծ է, քան ուղեղը:
- մարդկանց 97%-ին երբ նոր գրիչ ես նվիրում, առաջինը գրում են իրենց անունը:
- Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Նյու Յորքյան հեռախոսային գրքում կարելի էր գտնել 22 Հիտլեր, իսկ պատերազմից հետո ոչ մի:
- Եթե ձիավորի հուշարձանում ձիու առջևի երկու ոտքերը բարձրացված են, նշանակում է, որ այդ մարդը մահացել է կռվում, եթե մեկ ոտքն է բարձրացված, նշանակում է նա վիրավորվել է կռվում, իսկ եթե ձիու չորս ոտքերն էլ գտնվում են գետնի վրա, նշանակում է, որ մարդը մահացել է իր մահով:
- Աշխարհի ամենատարածված անունը Մուհամեդն է:
- Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Բեռլինի վրա գցված առաջին ռումբը սպանել է միայն Բեռլինի կենդանաբանական այգու փղին:
- Որպեսզի մարդ քնի, նրան միջինում հարկավոր է 7 րոպե:
- Մրջյունները երբեք չեն քնում։
- Բրազիլիայում կան այնպիսի թիթեռներ, որոնք յուրահատուկ հոտ են արտադրում, և մարդիկ այդ պատճառով նրանց պահում են տանը` օդը բուրավետ դարձնելու համար:
- Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները կարող են տեղավորվել Յուպիտեր մոլորակի մեջ:
- Կատուները հանում են մոտ 100 տեսակի ձայն, իսկ շները՝ միայն 10:
- Ֆրանսիայում օրենքը ալգելում է վաճառել մարդու տեսք չունեցող տիկնիկներ, օրինակ`ալյմոլորակայինի տեսքով:
- Աշխարհում մարդկանց 10%-ը ձախլիկ են:(Էդ թվում նաև ես
)
- Բոլոր խոշոր գիշատիչներից ամենափոքր սիրտն առյուծն ունի:
- Ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոի «ԹՇՎԱՌՆԵՐ» վեպում է: Այն կազմված է 823 բառից, որոնք միմյանցից բաժանվում են 93 ստորակետերով, 57 կետ-գծով և 4 գծիկով:
- Ամենաերկար ճառն արտասանել է ամերիկայի սենատոր Ջ. Ռալֆ Ջեսկին: Նա ճառն սկսել է 1968թ ապրիլի 3-ի կեսօրին և ավարտել է ապրիլի 5-ի՝ առավոտյան ժամը 3ին: Նրա ելույթի թեման այն նախագծի քննադատությունն էր, որը վերաբերում էր ակնոցների համար վճարելու կարգին:
- Անգլիայի գրադարաններից մեկում հայտնաբերվել է 150 տարվա հնություն ունեցող մի բառարան, որի <Ֆ> տառի տակ գրված է «Ֆուտբոլը սպորտի միանգամայն ընտիր տեսակներից է, որը հետզհետե մոռացության է տրվում»:
- Կանայք զրույցի ժամանակ 15%-ով ավելի շատ են նայում դիմացինի աչքերի մեջ, քան տղամարդիկ:
- Մարդկանց 87%-ը պնդում է, որ զգում է, երբ ինչ-որ մեկը նայում է իր վրա:
- Ինքնաթիռով թռչելու ժամանակ մազերի աճի արագությունը կրկնապատկվում է:
- Ավանակի աչքերն այնպես են տեղակայված, որ նա միանգամից կարող է տեսնել իր 4 ոտքերը:
- Ավստրալիական վայրենին գործածում է մի քանի տասնյակ բառ, անգլիական անգրագետ գյուղացին՝ ոչ ավել, քան 300 բառ:
- Աշխարհի ամենահարուստ բառապաշար ունեցող լեզուն անգլերենն է` 600,000 բառ:
- Մեղվաբույնը միակ տեղն է աշխարհում, որին կայծակը երբեք չի խփում՝ լինի այն մեղվափչակ, քարածերպ, թե մեղվափեթակ: Մեղվաբույնը վանում է հոսանքը:
- Աֆրիկյան փղի ականջը նման է Աֆրիկային, իսկ հնդկական փղինը` Հինդուստան թերակղզուն:
- Կապտաչյա մարդիկ ավելի զգայուն են ցավի հանդեպ, քան մյուսները:
Normal is boring
2013-05-17 17:30:58m .NARA
2013-05-17 17:40:42Normal is boring
2013-05-17 17:44:56m .NARA
2013-05-17 17:49:40Normal is boring
2013-05-17 17:51:37♫♫R☻zul♫♫
2013-05-17 18:13:22MilOk
2013-05-17 17:46:45❶ S a Q o ♚ ✔
2013-05-17 17:48:22MilOk
2013-05-17 17:51:33Merishok
2013-05-17 17:53:35♪♫] ♫♪ MR.ROCKER♪♫] ♫♪
2013-05-17 17:54:03Maria
2013-05-17 18:03:34MrUtIk
2013-05-17 18:40:55Shakifan
2013-05-17 20:12:22♥ ...(Patu) AliVe CarcaSs ♥
2013-05-17 21:16:17