Copy SMS

Հայտնաբերվել է «անցք» ժամանակի մեջ

Հայտնաբերվել է «անցք» ժամանակի մեջ - գիտնական, ժամանակ, լազեր, հետազոտություն, շեղում, քողարկում

Ինչպես հայտնում է Nature-ը, ամերիկյան զինվորականները մեկ քայլով մոտեցել են նրան, որ ֆանտաստիկ ֆիլմերի հերոսների նման կարողանան «թաքնվել» ժամանակի մեջ: Առաջին անգամ հետազոտությունների պատմության ընթացքում հնարավոր է եղել ստեղծել ժամանակային շեղում՝ իրադարձություն, որը հնարավոր չէ հետևել ոչ մարդկային աչքով և նույնիսկ ոչ մի հատուկ գործիքներով:

Պենտագոնի պատվերով Կորնելսկի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են «ժամանակում քողարկվելու» հնարավորությունը, կատարելով կարևորագույն քայլ ֆանտաստիկ հեքիաթը իրականության վերածելու համար: Քողարկման այս նորագույն տեսակը հնարավորություն կտա թաքցնել տարբեր առարկաներ ոչ թե ինչ որ տեղ, այլ հենց ժամանակի մեջ: Թաքցնել ժամանակային կտրվածքը ոչ միայն մարդկային աչքից, այլ նաև տարբեր տեսակի գերճշգրիտ ռադարներից՝ ֆիզիկներին հաջողվել է լուսային բեկման փորձարկումների ճանապարհով:

Ժամանակային շեղվածքի ստեղծման համար գիտնականները օգտագործել են կանաչ լազերային լույսը, որը բաց է թողնվել երկու ոսպնապակու (լինզա) միջով: Առաջինը լույսը բաժանում էր երկու մասի՝ դանդաղ և արագ, իսկ երկրորդը բերում էր լույսի ճեղքման մինչև սկզբնական վիճակ: Արդյունքում ստացվել է յուրատեսակ լազերային թռթռոց, որը հնարավոր չէ գրանցել: Այլ կերպ ասած, երբ լազերը «թարթում է», այդ պահին նա անտեսանելի է տեխնիկայի համար:

Այսպիսով այն իրադարձությունը որը գիտնականներին կհաջողվի «մտցնել» այդ «ժամանակային անցքի» մեջ, երբեք, ոչ մեկ չի իմանա:

Սակայն պետք է նշել որ գիտնականների կողմից ստեղծված այդ  «ժամանակային անցքը» առայժմ շատ չնչին է՝ այն կազմում է վայրկյանի 50 տրիլիոներրորդ մասը: Այնպես որ առայժմ նրա գործնական կիրառումը անհնար է:

ԱՅ  ՔԵԶ  ԲԱՆ

11

10

1178

  • Merishok
    2013-05-17 17:52:36
    :O :O :O :O :O :O :O (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Normal is boring
    2013-05-17 17:53:19
    Չեմ հավատում
  • ♥Marishka♥Directioner♥
    2013-05-17 17:54:24
    (վայքո) (վայքո) (վայքո) (վայքո) լուջ՞
  • մի քիչ հավատալու չի :O :O :O :O :O :O :O :O
  • -L.(EsAyAn...( ◔̯◔
    2013-05-17 18:01:03
    :O :O :O :O :O :O :O :O :O վաոււււււ
  • m .NARA
    2013-05-17 18:02:06
    այ գիտություն գիտություն.... (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո)
  • ♫♫R☻zul♫♫
    2013-05-17 18:11:52
    :O :O :O :O (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) (օգո) :O
  • Vard
    2013-05-17 20:10:40
    է մի րոպե բան չջոգի (ախ)
  • Արման Գրիգորյան
    2013-05-17 20:45:05
    սոււււււււււււււււււտտտտտտտտտտտտտտտտտտտտտտ
  • Shakifan
    2013-05-17 21:51:17
    Ես չեմ ասում որ ճիշտա ուղղակի հետաքրքիր նյութ էր գրեցի