Copy SMS

Դպրոցական կյանքի ավարտ

Դպրոցական կյանքի ավարտ - Դպրոցական, կյանքի, ավարտ


Հրաշք մի վայրկյան լիներ, դառնայի նորից վեցամյա մի մանուկ ու սրտի թրթիռով նորից մտնեի այնքան սիրելի ու հարազատ իմ դպրոցը: Կարծես երեկ լիներ, երբ եկավ 2005թ սեպտեմբերի 1-ը , և ես ` ծաղկեփունջը ձեռքիս, անկեղծ մանկական ժպիտով, մուտք գործեցի գիտելիքների անհուն աշխարհ`դպրոց: Մեծ ճանապարհ էր սպասվում ինձ և ես այն չէի կարող անցնել միայնակ: Այսօր ես պարտական եմ իմ առաջին ուսուցչուհուն՝ նրա բարության, հոգատարության և անվերջ կողքիս լինելու համար: Մեր ուսուցիչները...որքա~ն ենք բարկացրել նրանց, բայց միշտ ներում ենքստացել: Մեզ համար եղել են և' ընկեր, և' ծնող , և' ուսուցիչ: Նրանք մեր գիտության սերմնացաններն են, հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել և ամեն գրագետ մարդ պարտական է իր ուսուցչին: Այսօր ամեն մեկս խոնարհվում ենք ձեր վաստակի առջև: Ինչքան էլ անցնի ժամանակ , երբեք չենք մոռանա այն սերն ու հոգատարությունը, որ մեզ եք տվել: 
Շատ շուտով կավարտվի այս ուսումնական տարին , ես կհեռանամ՝ փակելով դուռը այն աշխարհի, որտեղ անցել է մանկությունս: Իմ դպրոցում եմ թողնում մանկական երազանքերս, հավատս ապագայի հանդեպ, քաղցր հուշերս, ընկերնեիս հետ անցկացրած ամեն երջանիկ վայրկյանը: Սիրել ենք , սիրահարվել ... դպրոցական առաջին և մաքուր սեր, որը կապրի մեր սրտերում մինչև կյանքի վերջ: Ես հեռանում եմ, բայց խոստանում եմ , որ երբեք չեմ մոռանա քեզ, ի'մ դպրոց:Վերջին անգամ կհնչի զանգը, որի ղողանջները մեզ չեն լքել ոչ մի անգամ:Մեծացել ու կրթվել ենք այդ զանգի ղողանջների ներքո: Իսկ հիմա եկել է պահը, երբ պետք է ղողանջի հրաժեշտի զանգը `ազդարարելով նոր կյանքի սկիզբը: 
Դպրոցական կյանքի ավարտ - Դպրոցական, կյանքի, ավարտ


12 տարի սովորելուց հետո եկավ հրաժեշտի պահը... Պահ, երբ բոլորի հույզերն ու զգացմունքները միախառնվում են, երբ բոլորն ունենում են աննկարագրելի զգացողություններ` հոգիդ լցվում է ուրախությամբ և տխրությամբ, երբ միևնույն ժամանակ և՜ ուրախ ես, և՜ տխուր: 
Իհարկե շատ դժվար է պատկերացնել կյանքն առանց դպրոցի, ուսուցիչների և դասընկերների, քանզի 12 տարի անընդմեջ մենք տեսնում էինք նրանց: Դպրոցը դարձել էր մեր երկրորդ տունը, դասընկերները` մեր քույրերն ու եղբայրները, իսկ ուսուցիչներին սիրում էինք մեր ծնողների նման: Իհարկե, այդ տարիների ընթացքում շատ բան ենք արել և՛ լավ, և՛ վատ: Շատ ենք նեղացրել մեր ընկերներին, վիճել նրանց հետ, շատ ենք ջղայնացրել մեր ուսուցիչներին, նրանց` ովքեր ոչ մի ջանք չէին խնայում, անում էին ամեն հնարավորը ուսումը հետաքրքիր դարձնելու համար, միայն թե մենք սովորենք: Սակայն միևնույն ժամանակ սովորել ենք, լավ ենք սովորել, և եկել է ժամանակը, որ մենք ապացուցենք դա: Եվ մենք հետ կգանք, որ ապացուցենք, որ մեր 12 տարիներն իզուր չեն անցել: Եվ մենք կդառնանք հայ ժողովրդի արժանավոր զավակ: 
Բոլորը լացում են: Օօ՛ օ, ոչ, մի՜ լացեք: Ուրա՜ խ եղեք, քանզի այսօր ձեր օրն է, այս օրվանից հետո ձեր կյանքում կսկսի մի նոր փուլ, որտեղ պետք է կարողանաք դրսևորել ձեզ: Մի՜ ասեք ոչինչ, միայն վայելեք. Վայելեք այս օրը, այն այլևս չի կրկնվի: Ցտեսությու՛ ն հարազատ և անմոռաց դպրոց, դու հավերժ կմնաս մեր հուշերում: 

Դպրոցական կյանքի ավարտ - Դպրոցական, կյանքի, ավարտ


Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիների հետ ավելի թանկ ու քաղցր է դառնում: Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են վերջին զանգի արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Ինչպես համակերպվել, ինչ անել, որ բաժանումը ծանր չլինի:Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է, ուստի դպրոցական կյանքն այնպես ավարտեք, որ այն մատնանշի ձեր նոր, լավ ապագայի ու կյանքի ճանապարհի սկիզբը: Պետք է հարմարվել դպրոցից հեռանալուն, դժվար է իհարկե, քանի որ երկրորդ տուն է, որտեղ 12 տարի սովորում ես, ապրում: Գալիս է ժամանակն ու պետք է հեռանաս…Իմ և դասընկերներիս փորձից ասում եմ, որ պետք չէ դպրոցն ավարտելը ողբերգություն սարքել, հուզվել, լաց լինել և նման բաներ: Ավելի լավ է ավարտական քննությունների համար լացել չնայած դա էլ հարկավոր չէ: Մի քանի ամիս հետո միևնույնն է, ծիծաղելու եք լաց լինելու համար: Ինչպես էլ անցնի այդ օրը, միևնույնն է` այն միշտ հիշվելու է: Պետք է համակերպվել բաժանումներին, չէ որ պատահաբար ենք պատահում կյանքում, անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս… Իրական դժվարությունները դպրոցից դուրս են սկսվում, դասընկերներին հանդիպելն էլ դառնում է ավելի հազվադեպ ու անցնում երկրորդ պլան: Ձգտեք կայացման ու փառքի: Շա~տ ժպտացեք: Դուք օրվա հերոսներն եք, վայելեք ձեր տոնն ու հավատով լցվեք գալիքի հանդեպ: Ամուր պահեք դպրոցական հիշողություններն ու կապն ընկերների հետ: Ի դեպ չմոռանաք նաև լավ պատրաստվել ավարտական քննություններին, դրանք այն փոքրիկ դժվարություններն են, որոնք կյանքի մյուս փուլերում ժպիտով եք հիշելու:

Դպրոցական կյանքի ավարտ - Դպրոցական, կյանքի, ավարտ


Այսքանը Սիրով Ձեր՝ Պստո:

  • Mariam95
    2013-05-18 16:49:47
    օօօօօօ, ոոոոչ |( (ուրախ) (ուրախ)
  • (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Vard
    2013-05-18 17:11:26
    ավարտում ենք մի կողմից ես ուրախ եմ մեկա ընկերուհիներով նույն տեղն ենք սովորելու (խփո) O:) ապրես Պստազգի ջան ]:)
  • ˙•·♥˙ V·♥˙•
    2013-05-18 17:13:29
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥--Kima--♥
    2013-05-18 18:18:59
    (լավ) (լավ) (լավ) լավա պայծառ միտք ունես
  • MARI.am(just tears & rain)
    2013-05-19 08:16:43
    շատ լավն էր,,, հիշողության գիրկը ընկա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ)
    • մերսի շատ (ծաղիկ)
      • MARI.am(just tears & rain)
        2013-05-19 08:18:39
        O:) O:) O:) O:) O:) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ) (պաղպաղակ)
  • Es el em avartum...bayc 5oric kereva_txur em dra hamar,te urax...hima lriv antarber em :)
    • հա մեր մոտ ել ա ետ վիճակը չեմ հավատում որ 2 օրից վերջին դասնա ու 5 օրից ել դպրոց չեմ գնալու :( :(
    • MARI.am(just tears & rain)
      2013-05-19 08:35:29
      սկզբում դժվարա հետո արդեն զբաղվածությունդ շատա լինում ժամանակ չես էլ ունենում մտածես էտ ուղղությամբ O:) O:) O:) O:) O:) O:)
      • բայց չեմ ուզում էէ բա մեր դպրոցն առանց ինձ ինչ ա անելու՞՞ :'(
      • MARI.am(just tears & rain)
        2013-05-19 08:38:49
        (:| (:| (:| O:) O:) O:) (պաղպաղակ)
      • առաջին սմայլը տեղին էր :D
      • MARI.am(just tears & rain)
        2013-05-19 08:48:27
        :) O:) էէէ էրեխեք ես ավարտել եմ 2010ին ու էտ օրերը անցել գնացելա , մեզանից հետո դպրոցը իրա հին ձևով շարժվումա , ուրիշ աշակերտներ են գալիս ու մեր մասին շատերը մոռանում են :(
      • հա ետ ել կա բայց չեմ կարծում որ ամբողջովին մոռանան 9 տարի ի վերջո դաս են տվել մեզ :(
      • MARI.am(just tears & rain)
        2013-05-19 08:54:13
        Որ դասատուին սիրում ես հաստատ կհիշի,,, ուղղակի հիմա վարտում եք նոր կյանք եք մտնում համալսարան քոլեջ կամ չգիտեմ ամեն մեկը մի ուղղությամբա գնում, ու հաստատ ժամանակը չի հերիքում ներկան թողնես ու հետ նայելով քայլես, որ նոր ես ավարտում թվումա թե անընդհատ կապ ես պահելու թե դասատուների թե դասարանցիներիդ հետ բայց դե ....... :(
      • համաձայն եմ ետ ել կա բայց գոնե մինիմալը պետքա պահել (ծաղիկ) որ ավարտենք մեկա նույն տեղը չենք գնալու ամեն մեկը նոր ընկերներ ա ձեռք բերելու բայց հներին մոռանալ ել չի կարելի (ծաղիկ) O:)
      • MARI.am(just tears & rain)
        2013-05-19 08:58:49
        ցանկությունը մեծա բայց դե միշտ չի որ մեր ուզածովա լինում ամեն ինչ O:) O:) O:) O:) O:) O:) O:)
      • բա հենց դրա համար ել չեմ ուզում ավարտեմ որ չկորցնեմ ընկերներիս :( O:)
      • MARI.am(just tears & rain)
        2013-05-19 09:01:15
        O:) O:) O:) O:) O:) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Lusi
    2013-05-19 08:38:07
    վուխխխխխխխխխխ երանի քեզ որ ավարտում ես. :( :( :( :( :( .Բաըց պոստտ շաաաաաաաաաաաաաաաաատ լավնա (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • մերսի շատ......... (ծաղիկ) բայց կներես դրա երանին որնա՞՞ (:| :)
      • ....
        2013-05-19 08:41:17
        ինչ երանի...ես հիմա երանի եմ տալիս որ կրկին մանկանամ.......իսկ դուք....ուղղակի վայելեեք ձեր մանկությունը.......
      • հա ես ել եմ ուզում........................Հրաշք մի վայրկյան լիներ, դառնայի նորից վեցամյա մի մանուկ ու սրտի թրթիռով նորից մտնեի այնքան սիրելի ու հարազատ իմ դպրոցը: Կարծես երեկ լիներ, երբ եկավ 2005թ սեպտեմբերի 1-ը , և ես ` ծաղկեփունջը ձեռքիս, անկեղծ մանկական ժպիտով, մուտք գործեցի գիտելիքների անհուն աշխարհ`դպրոց: :(
      • ....
        2013-05-19 08:44:51
        8-րդ դասարանն ես ավարտում՞ (:|
      • չե 9-րդ մի տարի թռել ենք 4-րդ դասարանում (ծաղիկ)
      • ....
        2013-05-19 08:46:47
        հաաաա իսկ ես 12-ն եմ ավարտում :(
      • ետ ել ա դժվար չնայած 9 տարվա ընկերներին հրաժեշտ տալը ավելի դժվար ա քան 3 տարվա իմ կաչծիքով 3 տարում չենք հասցնի ենքան կապվենք նոր ընկերների հետ ինչքան հիմա :(
      • ....
        2013-05-19 08:52:25
        իհարկե համաձայն եմ.....բայց հավատա ես մտերմացել եմ 3 տարվա մեջ, ու գտել ինձ շատ հարազատ ընկեր.......երբեմն մի ամբողջ կյանք չի բավականացնում որ գտնես իրական ընկեր.......
      • հա ետ ել կա բայց մենակ վերջին զանգից հետո ա երևում ով էր իսկական ընկեր իսկ ով չե :(
      • ....
        2013-05-19 08:57:56
        իրական ընկեր գտնելը շատ դժվար է.........բայց ես գտա հենց այդ 3 տարվա մեջ (ժպիտ) (ժպիտ)
      • շատ ուրախ եմ Աստված տա ետ ընկերները դառնանա կյանքի ընկեր ոչ միայն դպրոցական :) (ծաղիկ)
      • ....
        2013-05-19 09:01:31
        ճիշտ ես........ (ծաղիկ) ........համենայն դեպս ես իմ ընկերուհու հետ իմ կապեերը չեմ խզի.. նույնիսկ դպրոցից հետո (ժպիտ)
      • ապես դու (ծաղիկ) :)
      • ....
        2013-05-19 09:06:51
        (ժպիտ) (ժպիտ) (ուռա)
  • Lusi
    2013-05-19 08:42:09
    վերջապես պրցնում ես գաղութից, (ուռա) (ուռա) ճիշտա կկարոտես դասընկերհիներիտ, բայց դե կյանքա պատահումա :( :( :( :( :( :( :(
    • չե կներես բայց իմ կարծիքով շատ սխալ ես մտածում (լուսնաքայլ)
    • gay-gay
      2015-04-23 12:19:09
      շատ սխալ ես մտածում եսել եմ ես տարի ավարտում ու շատ տխուր եմ.... հետո շատ ես կարոտելու
  • gay-gay
    2015-04-23 12:17:58
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ANI
    2018-05-13 21:28:30
    IND DASXEKI MASIN XOSKEREN PETK VONC KARO XEK OGNEND.UXAKI SATA E PETK AHAVOR