Copy SMS

Իմ մանկական չիրականացած երազանքները

Հիշում եմ, երբ մանուկ էի և երբ բոլոր երեխաները երազում էին տարբեր տեսակի խաղալիքների մասին՝ ես երազում էի լրիվ ուրիշ բաներից: Չեմ հերքում, խաղալիքների մասին նույնպես երազում էի, բայց դա իմ համար ժամանակավոր փոքրիկ երազներ էին: Իսկ այդ ուրիշ երազները ինձ համար շատ կարևոր էին, նրանք իմ կյանքի նպատակն էին: Եվ չի կարելի ասել, որ այդ իմ մանկական երազանքները իրականությունից կտրված կամ հեքիաթային էին:


Իմ մանկական չիրականացած երազանքները - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Հիշում եմ, որ մանուկ ժամանակ չգիտեմ թե ինչու իմ մոտ մի այնպիսի համոզմունք կար, որ ես այս աշխարհ եմ եկել որոշակի առաքելությամբ՝ միսիայով, որ իբր եկել եմ այս աշխարհ որևէ նշանակալից գործի համար, որևէ բան փոխելու, կամ ավելացնելու համար: Երազում էի ու պատկերացնում թե դա ի՞նչ կարող է լինել: Ու այդ համոզմունքը, այդ երազը այնքան հստակ էր ինձ մոտ, որ կասկած չունեի անգամ նրանց իրականանալի լինելու մեջ: Սակայն անցան տարիներ և ես այժմ հասուն մարդ եմ և վաղուց արդեն հասկացել եմ, որ դա ցավոք ընդամենը միամիտ մանկական երազներ էին: Հասկացել եմ, որ ես ոչ մի արտասավոր մարդ էլ չեմ և իմ համար ոչ մի որոշակի առաքելություն պատրաստված չէ այս կյանքում:

Իմ մանկական չիրականացած երազանքները - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻՀիշում եմ նաև որ այն տարիներին՝ իսկ դա խորհրդային տարիներն էին, երբ գնում էի տատիկիս տուն, սիրում էի ժամերով թերթել ամսագրերը: Դրանք այն ժամանակ սովորական ամսագրեր չէին և կրպակներում այդպիսի ամսագրեր չէիր գտնի: Դրանք մեր ֆրանսիահայ բարեկամներն էին ուղարկում ֆրանսիայից: Ֆրանսիական գունազարդ, օծանելիքներով և գեղեցիկ կանանցով լի ամսագրեր: Եվ այդ ամսագրերում ես ըստ իմ մանկական պատկերացումների գտել էի իմ իդեալական կնոջ կերպարը: Եվ հենց նրա համար էի անընդհատ թերթում այդ ամսագրերը: Զմայլվում էի նրանով ու երազում, որ տարիներ անց՝ երբ մեծանամ իմ կինն էլ այսպիսի գեղեցկուհի է լինելու, հետո թերթում էի հաջորդ էջը՝ այնտեղ գեղեցիկ սպիտակամաշկ, կապուտաչյա երեխաների նկարներ էին ու ես երազում էի որ ես և իմ գեղեցկուհի կինը այսպիսի երեխաներ ենք ունենալու: Հետո մյուս թերթում գտնում էի գեղեցիկ կահավորված և գեղեցիկ վերանորոգված բնակարանի, կամ տան նկար և երազում, որ ես և իմ կինը մեր երեխաների հետ բնակվելու ենք այսպիսի տանը: Հետո հերթը հասնում էր ավտոմեքենային և այդպես շարունակ: Իսկ հիշեցնեմ, որ այդ ժամանակ ես ընդամենը 4-5 տարեկան երեխա էի:


Իմ մանկական չիրականացած երազանքները - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

9

5

2581

  • †A.S. Photographer†
    2013-05-18 22:38:31
    (բռավո) (բռավո) (բռավո) ապրես հիանալի էր (ծաղիկ)
  • Merishok
    2013-05-18 23:15:48
    (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) Շաաաաաաաաաատ լլավն էր (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • Lusi
    2013-05-19 09:50:09
    ուղակի բռավօ (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥--Kima--♥
    2013-05-19 09:52:28
    շատ լավն էր (բռավո)
  • Molli
    2013-05-20 15:01:29
    (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) իրոք լավներ դու ես գրել ՞՞՞ (լավ) (լավ)