Copy SMS

Կյանքը............

Կյանքը............ - սեր, կյանք

Այնքան դաժան   է կյանքը:Կարդում եմ տխուր  սիրո պատմություններ ու ավելի ու  ավելի համոզվում...զարմանում   թե  ինչու՞ են սիրահարվում և ինչու՞ բաժանվում ...Զարմանում եմ ու գիտակցում որ նույնը  ինձ հետ է կատարվում...բայց չեմ ուզում ընդունել,ուզում եմ մոռանալ ամեն ինչ ,ինչ կապված է նրա հետ:

Արդյո՞ք  սիրահարվել էի ,ինքս էլ չգիտեի...սկսել էի բանաստեղծություններ գրել,երգեր հորինել...ամեն վայրկյան փնտրում էի նրան,բայց նա չկար...

Կողքովս անցնելիս անտարբեր ու անծանոթ էր ձևանում,համենայն դեպս գրեթե մեր բոլոր ծանոթները այդպես գիտեին,,,իսկ մենք իրար շատ լավ էինք ճանաչում ու իրար հետ շատ էինք հանդիպում,նույնիսկ բարեկամական շրջապատում:Հիշում եմ մեր յուրաքանչյուր հանդիպում,առանց բացառությունների...

Եկավ  ամառ ու չտեսա նրան մետ երկու ամիս:Թվում էր թե ամեն  ինչ անցել է, որ ես նրան մոռացել եմ:Բայց արի ու տես մենք նորից հանդիպեցինք  ու  ամեն ինչ նորից սկսվեց... ամբողջ ներաշխարհս տակնուվրա եղավ...չնայած  նա  նորից նույն <<անծանոթն>> էր մնացել ...


Կյանքը............ - սեր, կյանք