Copy SMS

Ահա և վերջ, սեր… Քոնն եմ առհավետ:

Ահա և վերջ, սեր… Քոնն եմ առհավետ: - Ահա, և, վերջ, սեր… Քոնն, եմ ,առհավետ:

Օրերից մի օր ես էլ կգնամ,
Կմնան սակայն խոսքերն այս անմահ:
Եվ զգացմունքներն այս, որ շեկ կայծերով
Պատերն են բախում մղումով ագահ:

Հավերժ են նրանք, և չեն կորչելու:
Այդ ես եմ այսպես` խեղճ մահկանացու:
Եվ հավերժական մի կոթող որպես
Ոչ մի ակնթարթ չեն մոռացվելու:
Հաղորդվեն պիտի ամեն երկրացու,
Եվ անցնեն մյուսին` անձայն ու անտես:

Որպեսզի նրանք տեսնեն վերջապես,
Թե որքան անկեղծ սիրում էի քեզ:

Ես կյանք եմ ուզում երկար ու երկար,
Ողջ կյաքումս քեզ սիրել ու սիրել:
Որ ապրես անմահ, որ չհանդգնես
Մարդկանց աշխարհից ինձնից շուտ կորել,
Ու փախչել: (Այսպես ես մահն եմ կոչել:)

Կարո՜տ: Այնքան կուզեի հիմա
Քո ձեռքը բռնել, սեղմել, համբուրել:
Կարո՜տ: Օտար են բոլորն ակամա:
Անձուկ եմ այնպես, ա՜խ, ու՞ր ես կորել:

Եվ չկամ բնավ կյանքում առանց քեզ`
Թաղված սխալներիս, ուղղումներիս տակ,
Ես` այնքան թերի, ես` պղտոր այնպես:
Առանց քեզ` կիսատ, առանց քեզ` դատարկ:

Չի գտնում դադար հայացքս փնտրող,
Զարկերը սրտիս ուժգին են այնքան,
Կարծես` մինչև լույս տոկալ չեմ կարող,
Չեմ ապրի մինչև լույսը վաղորդյան:

Այո, չեմ ապրի նույնիսկ այս գիշեր,
Չեմ գտնելու քեզ, որքան էլ կանչեմ:
Այժմ, թերևս, ճիշտ պահն է հասել,
Որ ես բաժանման  համը ճանաչեմ:

Մեղսավոր եմ ես, հանցավոր ու պիղծ,
Բայց կվաստակեմ սիրով սրտակեզ
Մատույցը դեպի դուռը դրախտի:
Սակայն ի՞նչ դրախտ. սուտ է առանց քեզ:

Քանի այստեղ եմ` քեզանից հեռու
Լոկ կիլոմետրեր մի քանի հազար,
Զանգ վերցնել ես չեմ կարողանալու,
Եվ ոչ էլ զանգել մատներով տկար:

Դե ինչ. իսկ հիմա սպանում եմ կյանքիս
Ժամերն` առանց քեզ, մթում չարաղետ:

Ահա և վերջ, սեր… Քոնն եմ առհավետ:

10

11

867