Copy SMS

Ծիծաղը՝ մարդու բնավորության հայելին

Ծիծաղը՝ մարդու բնավորության հայելին - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Ծիծաղով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Տեսնենք, թե ի՞նչ է ասում այդ մասին հոգեբանությունը:

Ծիծաղ «հու»-ով- այստեղ ծիծաղը միայն ցուցադրական է: Սովորաբար հանդիպում է վախկոտ, սնահավատ եւ անգամ գողության ընդունակ մարդկանց մոտ:

Ծիխաղ «հո»-ով- նման կերպ կարող է ծիծաղել միայն իր ուժերին վստահ մարդը:

Ծիծաղ «հի»-ով- այս ծիծաղը հեգնանք և չարագործություն են անվանում: Այս ծիծաղի տակ ինչ-որ գաղտնի մտադրություն է քողարկված: Հատուկ է երիտասարդ աղջիկներին:

Ծիծաղ «հե»-ով- ոչ այնքան հաճելի, ցածր քրքիջ է: Նման ծիծաղ ունեցող մարդը փորձում է զրուցակցի հետ սահմանագիծը չանցնել:

Ծիծաղ «հա»-ով- ահա և իսկական ծիծաղը: Այն բխում է սրտից, վկայում է շրջապատի հետ ունեցած ներդաշնակ հարաբերության մասին: Այսպես է ծիծաղում ուրախ և բարի մարդը:
Հիմա տեսնենք թե ինչ են նշանակում ծիծաղի հետ զուգակցված շարժումները:

Ծիծաղելիս ձեռքը դեպի շուրթերն է տանում. նշանակում է , որ մարդը պատկերացում ունի քաղաքավարության մասին: Նրան դուր է գալիս ուշադրության կենտրոնում գտնվելը:
Ծիծաղելիս բերանը ձեռքով փակում է. մի քիչ փխրուն է և վստահ չէ սեփական ուժերին: Գերադասում է քողարկված մնալ:

Ծիծաղելիս հաճախ գլուխը թափահարում է. հեշտությամբ է հավատում, վստահում, չնայած, որ օժտված է մտավոր փայլուն ունակությամբ:
Ծիծաղելիս ձեռքով հպվում է դեմքին կամ գլխին. երազկոտ է, սակայն ավելի լավ կլինի  սթափ մոտեցում ցուցաբերել խնդիրներին:
Ծիծաղելիս քիթը տրորում է. նրա հայացքներն ու զգացմունքները շատ արագ են փոխվում: Զգացմունքային է եւ կամակոր: Հաճախ տրվում է րոպեական վայելքներին և ցավ պատճառում թե իրեն, թե շրջապատին:
Ծիծաղում է բարձրաձայն և բաց բերանով. տաքարյուն է և աշխույժ: Մի քիչ զսպվածությունը ու հավասառակշռությունը չէր խանգարի: Խոսել գիտի, բայց լսելու ընդունակություն չունի:
Ծիծաղելիս բռնում է կզակը. ինչ տարիքի մարդ է լինի, երևում է, որ պահպանել է երիտասարդի բնավորությունը, այդ պատճառով հաճախ առանց երկար-բարակ մտածելու գործի է անցնում:
Ծիծաղելիս աչքերը կկոծում է. սա վկայում է հավասառակշռության, սեփական ուժերին վստահելու եւ իմաստության մասին: Նա գործունյա է եւ սկզբունքային, որը հաճախ չափազանցնում է:
Ծիծաղելիս հատուկ ձեւ չունի. նա յուրահատուկ է: Ամեն տեղ և ամենուր հենվում է սեփական կարծիքի վրա,  հաճախ հաշվի չի առնում շրջապատինը: Նրան միայն ժպիտ է պետք: Ավաղ, ընկերներից շատերին դա դուր չի գալիս:


Ծիծաղը՝ մարդու բնավորության հայելին - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

6

16

911