Սեռականա հարաբերությունները հղիության ընթացքում 18+
Նախորոք ասեմ պոստը 18+ ա,, եթե չեք ուզում մի նայեքքք, մի կարդացեքքք հետոո ուրիշ բաներ չասեեքքք իսկ հիմա սկսեեմմմ
Հղիության ընթացքում սեռական կյանքն օգնում է ամուսիններին պահպանել փոխադարձ սերն ու ֆիզիկական կապը: Հղիության ընթացքում կինը կարող է անգամ զգալի սեռական հակում ունենալ, հատկապես հղիության երկրորդ եռամսյակում, երբ սկսում է սեռական հորմոնների գերարտադրություն: Հենց այդ հորմոններն են, որոնք կնոջ աչքերին, մազերին և մաշկին հաղորդում են հատուկ փայլ, մեծացնում կանացի բնազդը:
Այդ շրջանում փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունը մեծանում է, ինչի հետևանքով սեռական հակումն ավելի է ընդգծվում: Կա կարծիք, որ արու զավակի սպասող կանայք վերապրում են սեռական բուռն ցանկություններ:
Որոշ տղամարդիկ խուսափում են սեռական հարաբերություններից, երբ կինը հղի է`վախենալով վնասել երեխային: Սակայն հարկ է նշել, որ սեռական ակտիվությունը հղիության չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է սահմանափակվի ոչ միայն սեռական, այլև ֆիզիկական ակտիվությունը:
Հղիության ժամանակ խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությամբ զբաղվել, երբ առկա է.
- հղիության ընդհատման ակտիվ վտանգ
- հեշտոցից արյունահոսություն
- վաղաժամ ծննդաբերության վտանգ
- պտղաջրի հոսք
- ընկերքի ցածր կամ ոչ ճիշտ դասավորություն
- բազմապտուղ հղիություն
- զուգընկերներից մեկի մոտ սեռավարակ:
Իսկ եթե հղիությունն ընթանում է առանց որևէ խոչընդոտի, ապա պետք է մոռանալ պտղին վնասելու մտահոգությունից: Ձեր փոքրիկը հուսալիորեն պաշտպանված է մոր արգանդի վզիկում գտնվող լորձային խցանով, պտղապարկով և պտղաջրերով: Ավելին, սեռական հարաբերությունները դրականորեն են ազդում կոնքի հատակի մկանների վրա` դրանք դարձնելով ավելի ուժեղ և ձիգ, ինչը ծննդաբերության ժամանակ ունի որոշիչ նշանակություն:
Այդուհանդերձ, հղիության ընթացքում սեռական հարաբերությունները պետք է ընթանան որոշակի դիրքային սահմանափակումներով:
Առավել հարմար է կողքի դիրքը: Հղիության միջին ժամկետներում բավականին բարենպաստ է այն դիրքը, երբ կինը նստած է զուգընկերոջ ծնկներին` մեջքով դեպի նա: Որոշ դիրքեր, երբ կինը գտնվում է վերևում, հարմար են նաև հղիության վերջին ամիսներին: Շատերին դուր է գալիս նաև չորեքթաթ դիրքը:
Իսկ ծննդաբերությունից անմիջապես առաջ խորհուրդ է տրվում զբաղվել սեքսով: Սպերմատոզոիդները պարունակում են այն հորմոնը, որը ներարկում են երկունքը խթանելու համար:
Հղիության ընթացքում կնոջ սեռական կյանքը որոշակի փոփոխությունների է ենթարկվում. կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական երևույթներն որոշակիորեն ազդում են կնոջ սեքսուալ կյանքի վրա:
Եթե հղիության առաջին վեց ամիսների ընթացքում օրգազմն ուղեկցվում է հեշտոցի մկանների կծկմամբ, ապա վերջին եռամսյակում հեշտոցի մկանների կծկումը հաճախ չի զգացվում այս օրգանի արմատական փոփոխությունների պատճառով: Սակայն արգանդի կծկումները տեղի են ունենում հղիության ողջ ընթացքում, ընդ որում, վերջին եռամսյակում դրանք կարող են լինել ավելի հաճախակի և ուժեղ:
Հղի կնոջ արգանդը օրգազմի փուլում կարող է շատ կծկվել, այսքինքն սեռական ակտից հետո կծկումը կարող է սովորականից ավելի երկար
տևել` մինչև կես ժամ:
Օրգազմի փուլը փոխարինվում է ռեֆրակտենության փուլով, երբ ոչինչ չի կարող բերել գրգռման: Կնոջ զգայարանները սեռական ակտի ժամանակ առավելագույնս սրված են:
Հղիության ողջ ընթացքում սեռական օրգանների նյարդային համակարգը առավելագույնս գրգռված վիճակում է, այսինքն անգամ փոքր ֆիզիկական ազդեցությունը արգանդին, փորի կամ մեջքի շրջանում, կարող է բերել արգանդի կծկումների:
Սեռական համակարգից բացի, փոփոխություններ են տեղի ունենում նաև այլ օրգաններում: Օրինակ, սրտի զարկերն արագանում են րոպեում 70-80-ից մինչև 110-120 զարկ: Շնչառությունը ևս արագանում է` րոպեում 16-18-ից մինչև 40 ներշնչում:
Սեռական ակտի ժամանակ աճում է նաև մկանների տոնուսը` հատկապես վերջույթների: Որոշ դեպքերում սա կարող է դառնալ սպազմերի և տևական ցնցումների պատճառ:
Այս ամենը հարց է առաջացնում` արդյոք կարելի է հղիության ընթացքում սեռական կյանքով ապրել. չէ որ արգանդի գրգռվածությունը և կծկումները կարող են հղիության ընդհատման սպառնակիք դառնալ, իսկ սրտխփոցների արագացումը կարող է բերել զարկերակային ճնշման բարձրացման: Իրականում, սակայն, սեքսը հղիության ընթացքում թույլատրելի է, եթե կա երկկողմանի ցանկություն, հղիությունն էլ նորմալ է ընթանում:
Ընդհակառակը, ցանկության առկայության դեպքում սեռական հարաբերություններից հրաժարվելը կարող է վտանգել պտղին: Սեքսուալ լարվածությունը, որ առաջանում է երկարատև ժուժկալության արդյունքում, կնոջ օրգանիզմում առաջացնում է պրոստոգլանդիններ: Վերջինս հատուկ կենսաբանական նյութ է, որը բարձրացնում է արգանդի տոնուսը, այն կիրառվում է ժամանակակից բժշկությունում ծննդաբերության խթանման և աբորտի համար:
Այնպես որ ժուժկալությունն էլ օգտակար չէ ոչ մայրիկի, ոչ էլ ապագա երեխայի համար:
Այսինքն, սեռական կյանքը թույլատրելի է, եթե կինը նման ցանկություն ունի: Եթե ոչ, ապա սեռական կյանքը պետք է սահմանափակվի անգամ հղիության նորմալ ընթացքի դեպքում:
Սեռական ցանկությունը կարող է նվազել կամ աճել` կախված հորմոնների տատանումներից:
♥ ...(Patu) AliVe CarcaSs ♥
2013-05-19 21:40:57Արման Գրիգորյան
2013-05-19 21:41:58Больше никогда ............................
2013-05-19 21:42:46Արման Գրիգորյան
2013-05-19 21:43:07Больше никогда ............................
2013-05-19 21:44:00Արման Գրիգորյան
2013-05-19 21:44:19Արման Գրիգորյան
2013-05-19 21:44:35Больше никогда ............................
2013-05-19 21:45:40Արման Գրիգորյան
2013-05-19 21:46:01Больше никогда ............................
2013-05-19 21:46:42Արման Գրիգորյան
2013-05-19 21:47:15Больше никогда ............................
2013-05-19 21:48:43miley-smiley
2013-05-19 21:47:17Больше никогда ............................
2013-05-19 21:48:12miley-smiley
2013-05-19 21:51:33Больше никогда ............................
2013-05-19 21:52:26♥ ...(Patu) AliVe CarcaSs ♥
2013-05-19 21:53:14Больше никогда ............................
2013-05-19 21:53:41miley-smiley
2013-05-19 21:54:17♥ ...(Patu) AliVe CarcaSs ♥
2013-05-19 21:54:29Больше никогда ............................
2013-05-19 21:55:13Больше никогда ............................
2013-05-19 21:55:31miley-smiley
2013-05-19 21:57:44Больше никогда ............................
2013-05-19 21:58:34miley-smiley
2013-05-19 22:02:29Больше никогда ............................
2013-05-19 22:03:44miley-smiley
2013-05-19 22:07:02Больше никогда ............................
2013-05-19 22:07:45Knarik
2013-05-19 22:09:37Больше никогда ............................
2013-05-19 22:10:53miley-smiley
2013-05-19 22:08:19Больше никогда ............................
2013-05-19 22:09:35Knarik
2013-05-19 22:08:54Больше никогда ............................
2013-05-19 22:10:18Knarik
2013-05-19 22:12:40Больше никогда ............................
2013-05-19 22:13:35Knarik
2013-05-19 22:37:39Больше никогда ............................
2013-05-19 22:38:17Knarik
2013-05-19 22:39:58Больше никогда ............................
2013-05-19 22:41:31Maria
2013-05-19 22:42:25Больше никогда ............................
2013-05-19 22:43:50Maria
2013-05-19 22:45:54Больше никогда ............................
2013-05-19 22:46:34ϯ```@nGeruuHuuS HaMaaR SilTiiKs El KtaaaaaaaM ϯ
2013-05-20 12:54:05Maria
2013-05-20 12:55:38Արման Գրիգորյան
2013-05-20 13:36:06Maria
2013-05-20 13:37:51Lian
2013-05-20 13:42:05Արման Գրիգորյան
2013-05-20 13:52:30Больше никогда ............................
2013-05-20 16:19:04Lian
2013-05-20 16:24:12Больше никогда ............................
2013-05-20 18:19:29Արման Գրիգորյան
2013-05-20 19:25:04Arm9......просто Arm9......^_^
2013-08-08 12:53:13Արման Գրիգորյան
2013-08-26 06:44:19Սևակ
2017-03-31 02:14:05O_o.Zar.o_O
2017-08-19 02:05:01