Copy SMS

Փորձի՜ր

Փորձի՜ր - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

Փորձիր նայել քեզ իմ աչքերով. կերկրպագես ինքդ քեզ:

Փորձիր կարոտս սեղմել բառերով. բառարանները կպատռվեն:


Փորձիր անուն տալ սրտիս. այն կբղավի, որ անձնագրով արդեն իսկ քեզնոտ է:


Փորձիր դառնալ օր ու գիշեր. կզգաս, թե որքան շատ ես դու նրանցում:


Փորձիր գրկել ինքդ քեզ. այժմ իմ փոխարեն միայն դու կարող ես դա անել:


Փորձիր ատել հեռավորությունը. կիլոմետրերն իմ անունը կհառաչեն:


Փորձիր սպանել ժամանակը. այն քեզ իմ` հաղթվածիս անունը կոռնա:


Փորձիր կանգնեցնել հուսահատ արցունքներս. նրանք քեզ են կրում:


Փորձիր գրկել հեռու մարմինս. այն քո բացական է անիծում:


Փորձիր լրացնել չասված ու չլսված բառերը. նրանք վաղուց հանձնվել են գիշերային մենակությանը:


Փորձիր մոռանալ հարվածոտ ու ցավոտ խոսքերը. ես վաղուց այրել եմ դրանք:


Փորձիր սիրել քեզ այնպես, ինչպես ես. շունչդ կկտրվի:


Փորձիր սիրել ինձ այնպես, որ սիրտս ճաք չտա, ձայնս սահ չտա, շունչս կանգ չտա:


Փորձիր փորձել փրկել օրգանիզմս ինձնից մեծ, ինձնից ուժեղ, ինձ ուժ տվող ու ինձ սպանող այս հիվանդ սիրուց:



Փորձի՜ր - ԳԵՂԵՑԻԿ,ՀԻՇԱՐԺԱՆ, ՀՐԱՇԱԼԻ

7

5

816

  • Molli
    2013-05-19 21:58:00
    (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) բռավո եթե դու ես գրել կրկնակի բռավոո (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) :) :) :) (լավ) (լավ) (լավ)
  • MaRiSh ( Виззи )
    2013-05-19 22:11:48
    (բռավո) (բռավո)
  • BERTA BEBE
    2013-05-19 22:22:46
    ԵՍ ԵՄ ԳՐԵԼ (պաղպաղակ)
  • ՄԱՐԻԱ
    2013-05-20 08:34:26
    (բռավո) (ծաղիկ)
  • L♥(i was happy)♥...
    2013-05-20 14:26:08
    (լավ) (լավ) (լավ) (լավ) բրավո, դու էլ ես ապագա բանստողծ :D :D :D :D