Copy SMS

Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է - Այսօր ,Պետրոս Դուրյանի, ծննդյան, օրն է

Բանաստեղծ Պետրոս Դուրյանը (իսկական ազգանունը՝ Զըմպայան) ծննդավայրի ճեմարանն ավարտելուց հետո եղել է գրագիր, տնային ուսուցիչ, աշխատակցել է տարբեր թերթերի, գրել դրամաներ: Նշանավոր են «Վարդ և Շուշան կամ Հովիվք Մասյաց» (1867թ.) մելոդրաման, «Սև հողեր կամ Հետին գիշեր Արարատյան» (1868թ.), «Արտաշես աշխարհակալ» (1869թ.), «Անկումն Արշակունի հարստության» (1870թ.) և այլ պատմական դրամաներ, որոնք ժամանակին բեմադրվել են Կոստանդնուպոլսում` Հակոբ Վարդովյանի թատրոնում:

 

Դուրյանի սիրային բանաստեղծություններում միահյուսված են սերը և բնությունը. «Նե», «Զնե պաշտեմ», «Մանիշակ» բանաստեղծություններում սերն արթնանում է բնության շնչով: Բնության և սիրո ներդաշնակ պատկեր է նաև «Ներա հետ» բանաստեղծությունը: Սիրո փիլիսոփայությունը գեղարվեստորեն արտացոլվել է նաև Դուրյանի «Սիրել» և «Դրժել» բանաստեղծություններում: Առաջինում պատկերված են սիրած էակի հմայքն ու սիրո խոստովանության հուշը, սիրո հեքիաթի երջանիկ ավարտը: Երկրորդում իդեալի և ներդաշնակության կապը խզված է, բանաստեղծը մերժված է: «Լճակ», «Ի՞նչ կըսեն» բանաստեղծություններում Դուրյանը դատապարտել է անողոք ու անտարբեր աշխարհը: 

Դուրյանը մեծ տեղ է հատկացրել նաև կյանքի ու մահվան առեղծվածին: «Իմ մահը» բանաստեղծության մեջ մահվան տեսիլն այնքան չի սարսափեցնում բանաստեղծին, որքան անհայտ մնալու մտավախությանը.

 

Իսկ աննշան եթե մնա

Երկրի մեկ խորշն հողակույտն իմ,

Եվ հիշատակս ալ թառամի,

Ա՛հ, այն ատեն ես կմեռնի՜մ...

 

Դուրյանի խոհափիլիսոփայական մտորումների բարձրակետը «Տրտունջք» բանաստեղծությունն է. բանաստեղծի տրտունջն անձնական վշտից վերաճում է տիեզերական թախծի, մարդկության տառապանքի ու կարեկցանքի:

 

Դուրյանը հայրենասիրական բանաստեղծություններում («Վիշտք հայուն», «Իղձք առ Հայաստան», «Երգ մարտին Վարդանանց», «Իմ ցավը») հավատում է, որ հայրենիքը սոսկ ծննդավայր չէ, այլ Հայաստանը, որին օգնելն իր ամենանվիրական տենչն է համարել:

 

1871թ-ի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին չբոլորած, հեռացել կյանքից՝ երազելով իր տաղերի ժողովածուի լույսընծայումը: Նա հեռացել է կյանքից առանց լուսանկար ունենալու. նրա դիմանկարն ստեղծվել է մահից 20 տարի անց՝ հարազատների նկարագրությունների հիման վրա: 1972թ. վիրաբույժ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանը գանգաբանական հետազոտությամբ վերականգնել է Դուրյանի դեմքը:

 



Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է - Այսօր ,Պետրոս Դուրյանի, ծննդյան, օրն է


Լճակ

Ինչո՞ւ ապշած են, լըճա՚կ,
Ու չեն խայտար քու ալյակք,
Միթե հայլվույդ մեջ անձկավ
Գեղուհի մը նայեցավ։

Եվ կամ միթե կըղմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լըճա՚կդ իմ,
Քեզ հետ ըլլա՛նք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհո ւն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու եւ օդ,

Լըճա՚կ, դու ես թագուհիս,
Զի թ՝հովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զ՝իս կը պահես դողդղալով։
Շատերը զիս մերժեցին,
«Քնար մ՝ունի սոսկ - ըսին».
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-
Մյուսն ալ ըսավ - կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեւս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ - սա տըղին
Պատռե՚նք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան․․․
- Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր․․․ հիշատա՜կ․․․
Ալյակքդ հուզի՚ն թող, լըճա՚կ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ․․․




Մանիշակ


Ո՛վ մանիշա՛կ, մանիշակ,
Ինչո՞ւ այդպես գլխիկոր
Նայիս հողին սըգավոր․․․
Ո՚հ ինչի՞ այդ նըշանակ։

Միթե դու կո՞ւյս մը տեսար,
Որուն աչաց քով կապուտ՝
Ըզքեզ գըտար այնչափ մութ,
Որ կը սըգաս սևահար։

Եթե դու ալ վարդին պես
Ունենայիր դույզն բոսոր,
Կը շիկնեիր, ինչպես որ
Շիկնեցավ այն վարդը վես,

Երբ տեսավ օր մը ներա
Վարդերն անբիծ այտերուն։
Շուշանին պես դալկություն
Եթե ըլլար քու վըրա։

Դժգունեիր որպես նա,
Ինչպես որ օր մը շուշան
Դժգունեցավ աննըշան
Տեսավ ձեռներն երբ ներա։

Եվ դեռ ըսե՞մ․․․ օր մ՝երկին
Ամպոտեցավ․․․ է՞ր արդյոք․
Երբոր կ՛ըներ նե աղոթք,
Վերն հառած աչքն ու հոգին։


 


այսքանը...սիրով ձեր՝ ՊստոԱյսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է - Այսօր ,Պետրոս Դուրյանի, ծննդյան, օրն է

  • ˙•·♥˙ V·♥˙•
    2013-05-20 18:48:23
    (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
  • ՆԵԼԼԻ
    2013-05-20 18:54:33
    ԱՊՐԵՍ...ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՐԵՆ...ԻՍԿ ԱՆՎԱՆ ՀԵՏ ՈՒՐԻՇ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ ԳՐԻ՞ (խոնարհվել) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (ծաղիկ) (ծաղիկ)
  • -Paris ☂
    2013-05-20 19:00:36
    Շատ ապրես, որ անդրադարձել ես էս թեմային :) ,,,իմ սիրելի գրողներից մեկն է (խփո) :) ......ի դեպ, հավելեմ, որ ինքը աշխատել է թատրոնում նաև իբրև դերասան ու Լճակ բանաստեղծության մեջ կան տողեր, որ իրական կյանքում ինքը լսել է թատրոնում իր մասին ...օրինակ՝ «Քնար մ՝ունի սոսկ - ըսին». Մին՝ «դողդոջ է, գույն չունի- Մյուսն ալ ըսավ - կը մեռնի»։
  • Merishok
    2013-05-20 19:10:49
    (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • ♥˙•·
    2013-05-20 20:00:16
    (խոնարհվել)
  • Gohar
    2013-05-20 20:03:07
    1871 թ սկզբներին երևում են բանաստեղծի մահացու հիվանդության՝ թոքախտի աոաջին նշանները: Սկզբում կյանքով լեցուն պատանին դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր ստեղծագործել: Նրա լավագույն երգերի մեծ մասը ստեղծվել է հենց նույն թվականի ընթացքում: «Բանաստեղծ մը մահվանն չը սոսկար,- գրում է նա այղ օրերին,- այն ատեն իրավունք ունեի ցավելու, երբ ամենքն անմահ ըլլային և ես միայն մահկանացու»: Բայց որքան էլ բանաստեղծը չսարսափեր մահից, դաժան հիվանդությունը կատարում էր իր սև գործը: Տարվա վերջին Դուրյանն արդեն գամված էր անկողնուն: Իսկ հաջորդ 1872 թ հունվարի 21-ի գիշերը բանաստեղծը կնքում է իր մահկանացուն:Նրա մահից հետո լույս է տեսնում նրա առաջին գիրքը:
  • sssooo
    2013-05-20 23:07:36
    շնորհավոր (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) բռավո (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)